«Մատներս ծուռ էին աճում, հեռացրել են»․ Ստեփանակերտի պայթյունից 2 տարի անց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.11.2026 | 09:34
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան մրցաշարի հաղթող է դարձել
02.11.2026 | 09:32
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
Բոլորը

Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհին 2023 թվականին տեղի ունեցած պայթյունի հետևանքով այրվածքներ ստացած Գևորգ Գասպարյանի առօրյան արդեն երկու տարի շարունակվում է վերականգնողական մերսումների գնալով ու տարվա մեջ մի քանի վիրահատություններով։

2023 թվականի տեղահանության օրերին տուն ու տեղ կորցրած արցախցիներին ևս մեկ դաժան լուր ցնցեց՝ սեպտեմբերի 25-ին վառելիքի պահեստի պայթյուն է տեղի ունեցել։ Այն 218 մարդու կյանք խլեց, հիմնականում՝ վարորդներ, որոնք փորձում էին Արցախից Հայաստան հասնելու համար վառելիք հայթայթել։ 120 մարդ մարմնական վնասվածքներ էր ստացել, հիմնականում՝ այրվածքներ։ Նրանցից ոմանք մինչև օրս շարունակում են վերականգնողական բուժումը։ Հատկապես նրանց համար բարդ է ընտանիքի սոցիալական խնդիրները լուծելը։ 

Գևորգ Գասպարյանը երկրորդ կարգի հաշմանդամություն ունի, թոշակ է ստանում և օգտվում ամսական միանվագ 30 հազար դրամ աջակցությունից։ Ասում է՝ ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու դեպքում այդ աջակցությունից կզրկվի ու իր խնդիրները չի կարողանա լուծել։   

Կառավարության որոշմամբ՝ այս տարվա ապրիլից սահմանափակվել է բնակվարձի փոխհատուցման ծրագրից օգտվողների շրջանակն ու կրճատվել աջակցության չափը: Եթե բռնի տեղահանվածի կարգավիճակ ունեցողները ստանում էին 50 հազարական դրամ, ապա ապրիլից գումարը 40 հազար է, իսկ հուլիսից՝ արդեն 30 հազար դրամ։ Դրա  հետ մեկտեղ, կրճատվեց նաև շահառուների շրջանակը։ Հուլիսից աջակցությունը շարունակում են ստանալ մինչև 18 տարեկան երեխաներ կամ պարտադիր կրթություն ստացող 18 տարին լրացած անձինք, 63 և բարձր տարիքի քաղաքացիներ, կերակրողին կորցրածներ կամ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք:

Արդյո՞ք Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պայթյունից տուժածների համար առանձին մոտեցում ցուցաբերում է, կառույցից չպատասխանեցին․ հորդորեցին հարցում ուղարկել։ 

Իսկ ինչի՞ց կարող էր լինել պայթյունը։ Երկու տարի անց հարցի պատասխանն իրավապահները չունեն. դեռևս որևէ անձ մեղադրյալի դատավարական կարգավիճակ չունի։ Քննչական կոմիտեից Factor TV-ին փոխանցեցին միայն, որ պայթյունի գործով կա նախաձեռնված քրեական վարույթ, որով նախաքննությունն ակտիվ փուլում է։ Ըստ իրավապահ կառույցի՝ քննություն է տարվում, մասնավորապես, պայթյունի պատճառների բացահայտման ուղղությամբ, նշանակվել է դատահրդեհատեխնիկական և դատապայթյունատեխնիկական համալիր փորձաքննություն, որի եզրակացությունը դեռևս չի ստացվել։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան