Նախիջևանի նախկին ղեկավարի որդին Վրաստանում միլիոնավոր դոլար արժողությամբ հյուրանոց ու հողատարածք է գնել․ OCCRP

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Նախիջևանի Գերագույն Մեջլիսի նախկին նախագահ Վասիֆ Թալիբովի որդին՝ Ռզա Թալիբովը, որը ներկայում Ադրբեջանի միգրացիոն ծառայության պաշտոնյա է, Վրաստանում գնել է շքեղ հյուրանոց և նոր հողատարածք։ Այս մասին հայտնել է Կազմակերպված հանցագործության և կոռուպցիայի դեմ պայքարի ծրագիրը (OCCRP), փոխանցում է Jamnews-ը։

Հետաքննության տվյալներով՝ 43-ամյա Ռզա Թալիբովը Բաթումիի «London 1889» հյուրանոցը գնել է 8,6 միլիոն դոլարով՝ այս տարվա մայիսին։ Գործարքն ավարտվել է հյուրանոցի սեփականատիրոջ՝ «B-Pearl Turizm» ընկերության 100% բաժնետոմսերի գնմամբ։ Հուլիսին նա նույն ընկերության միջոցով 730,000 դոլարով գնել է Բաթումիի Մախինջաուրի արվարձանի ափամերձ տարածքում գտնվող 2000 քառակուսի մետր մակերեսով հողատարածք։

Այս հյուրանոցը նախկինում հայտնի էր որպես «Divan Suites» և պատկանում էր Ռզա Թալիբովին։ Սակայն 2023 թվականին՝ հոր հրաժարականի և Նախիջևանում քաղաքական ճնշման աճի ֆոնին, նա վաճառել էր հյուրանոցը։

OCCRP-ին ուղղված էլեկտրոնային նամակում Թալիբովը նշել է, որ Վրաստանում գնումները ֆինանսավորվել են ադրբեջանական և վրացական բանկերից ստացված վարկերով: Նա նախորդ վաճառքը և հետգնումը նկարագրել է որպես «ակտիվների վերաբաշխման ռազմավարություն»:

Այնուամենայնիվ, լրագրողների ուշադրությունը գրավել է այն փաստը, որ Թալիբովը միաժամանակ զբաղեցնում է բարձրաստիճան պետական ​​պաշտոն և Վրաստանում իրականացնում է միլիոնավոր դոլարների արժողությամբ բիզնես: Ադրբեջանի օրենսդրության համաձայն՝ պետական ​​պաշտոնյաները կարող են ունենալ ընկերության բաժնետոմսեր, բայց պարտավոր են տարեկան ֆինանսական հաշվետվություն ներկայացնել իրենց եկամուտների և ակտիվների վերաբերյալ: Արդյո՞ք Թալիբովը ներկայացրել է նման հաշվետվություն, հրապարակայնորեն չի հաղորդվել։

OCCRP-ի նախորդ հետաքննությունները բացահայտել էին, որ Թալիբովների ընտանիքը Վրաստանում և Արաբական Միացյալ Էմիրություններում ունի անշարժ գույք, որի ընդհանուր արժեքը կազմում է 63 միլիոն դոլար: Ավելին, Նախիջևան բանկը, որը գտնվում էր նրանց լիակատար վերահսկողության տակ, երկար տարիներ եղել է տարածաշրջանի հիմնական ֆինանսական հաստատությունը։

Վասիֆ Թալիբովը, որը 1995 թվականից ղեկավարում էր Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը, կապված էր ավտորիտար կառավարման և բռնաճնշումների հետ: Միջազգային լրատվամիջոցները Նախիջևանը հաճախ անվանում էին «Ադրբեջանի Հյուսիսային Կորեա»:

Թալիբովի հրաժարականից հետո Նախիջևանի մի քանի նախկին պաշտոնյաների՝ դատարանում տված ցուցմունքները ցույց էին տվել, որ ընտանիքը տարիներ շարունակ ոչ պաշտոնական եկամուտ է ստացել։

Նախկին ֆինանսների նախարար Ռաֆայել Ալիևը դատարանում խոստովանել էր, որ անձամբ 3 միլիոն մանաթ է փոխանցել Վասիֆ Թալիբովի որդուն՝ Սեյմուր Թալիբովին։ Մաքսային կոմիտեի նախկին նախագահ Սահաթ Հաբիբբեյլին հայտարարել էր, որ նրանք ամսական 2,5-3 միլիոն դոլար կաշառք են հավաքել և փոխանցել ղեկավարությանը, որը տարեկան կազմում է ավելի քան 30 միլիոն դոլար։

Չնայած դրան՝ Թալիբով ընտանիքի ոչ մի անդամ դեռևս չի դատապարտվել պաշտոնեական դիրքի չարաշահման համար։

Պաշտոնական Բաքուն պնդում է, որ պայքարում է կոռուպցիայի դեմ, սակայն միջազգային ցուցանիշներն այլ պատկեր են ցույց տալիս: Transparency International-ի կողմից հրապարակված 2024 թվականի կոռուպցիայի ընկալման ինդեքսում Ադրբեջանը 100-ից ստացել է ընդամենը 22 միավոր՝ 180 երկրների շարքում զբաղեցնելով 154-րդ տեղը։

Միևնույն ժամանակ, կոռուպցիան հետաքննող մի շարք անկախ լրագրողներ, այդ թվում՝ Abzas Media-ի աշխատակիցները, ներկայում բանտում են: Նրանք պնդում են, որ իրենց դեմ մեղադրանքներ են առաջադրվել հենց կոռուպցիայի վերաբերյալ իրենց հետաքննությունների պատճառով:

Հավելենք, որ Վասիֆ Թալիբովը համարվում էր Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի ամենամոտ մարդկանցից մեկը։ Նախիջևանում Հեյդար Ալիևի ղեկավարման տարիներին (1991-1993 թթ.) Թալիբովը եղել է Ինքնավար Հանրապետության Գերագույն Մեջլիսի նախագահի գլխավոր օգնականը, 1995 թվականից Նախիջևանի Ինքնավար Հանրապետության խորհրդարանի ղեկավարն էր։ Թալիբովն իշխանության է հասել Սևիլ Սուլթանովայի հետ ամուսնության շնորհիվ, որը Հեյդար Ալիևի զարմուհին է՝ եղբոր դուստրը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի