Հրամայական է արագացնել միջազգային ֆինանսական կառուցվածքի բարեփոխումները՝ այն դարձնելով զարգացող երկրների կարիքներին արձագանքող․ Միրզոյանը՝ G20-ին

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

ՄԱԿ ԳԱ 80-րդ նստաշրջանի ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է Մեծ քսանյակի նախարարական հանդիպմանը․ հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Ստորև ներկայացված է նախարարի ամբողջական ելույթը։

«Հարգարժա՛ն նախագահող,

Ձերդ գերազանցություններ,

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Մեծ քսանյակում (G20) Հարավային Աֆրիկայի նախագահությանն ներկայիս պայմաններում այս քննարկումը կազմակերպելու համար: Ութ տասնամյակ շարունակ ՄԱԿ-ը մարմնավորել է մեր ընդհանուր ձգտումը՝ կանխել պատերազմի աղետը, խթանել կայուն զարգացումն ու համընդհանուր բարեկեցությունը, ինչպես նաև պաշտպանել մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները:

Մինչդեռ այսօր հակամարտությունները և աշխարհաքաղաքական լարվածությունը, որոնք ուղեկցվում են տնտեսական անկայունությամբ, մարդու իրավունքների շարունակական խախտումներով, շրջակա միջավայրի վատթարացմամբ և խորացող անհավասարությամբ, վտանգում են համագործակցությունը և 2030 թվականի օրակարգի իրագործման համար դժվարությամբ ձեռք բերված առաջընթացը: Զարգացող , հատկապես հատուկ իրավիճակներում գտնվողներ երկրները, միջին եկամուտ ունեցող պետությունները, ինչպես նաև հակամարտությունների մեջ կամ հետհակամարտային փուլում գտնվող երկրները, անհամաչափ բեռ են կրում համաշխարհային ճգնաժամերին արձագանքելու և իրենց զարգացման ձգտումները իրականացնելու գործում: Այս մարտահրավերներն ավելի են սրվում աճող պարտքի ճնշման և երկարաժամկետ արտոնյալ ռեսուրսների սահմանափակ հասանելիության պատճառով:

Ուստի հրամայական է արագացնել միջազգային ֆինանսական կառուցվածքի բարեփոխումները՝ այն դարձնելով ավելի ներառական, ներկայացուցչական և զարգացող երկրների կարիքներին արձագանքող։ Այս առումով «Սևիլյան փոխզիջումն» ապահովում է գործողությունների ամուր շրջանակ, և մենք կոչ ենք անում անդամ բոլոր երկրներին ապահովել դրա արդյունավետ իրականացումը:

Ձերդ գերազանցություններ,

Կայուն զարգացումը հնարավոր չէ առանց խաղաղության: Անցյալ տարի հենց այս նույն դահլիճում իմ ելույթում ես ընդգծեցի Հայաստանի անսասան հանձնառությունը՝ նպաստելու մեր տարածաշրջանում խաղաղությանը։ Այսօր՝ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած եռակողմ հաջող հանդիպումից և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրման միջոցով ձեռք բերված պատմական հանգրվանից հետո, ես հայտարարում եմ, որ խաղաղությունն այժմ հաստատված է։

Անցյալ տարի ես նաև նշել էի, որ մեր խաղաղության օրակարգի շրջանակներում Հայաստանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը, որն ուղղված է Հայաստանի, նրա հարևան երկրների, ինչպես նաև շատ ավելի լայն աշխարհագրությամբ փոխկապվածության զարգացմանը: Այս տարի, ԱՄՆ-ի, Հայաստանի և Ադրբեջանի կողմից Համատեղ հռչակագրի ստորագրմամբ, մենք համաձայնության ենք եկել հիմնարար սկզբունքների շուրջ՝ պետությունների ինքնիշխանություն, տարածքային ամբողջականություն, սահմանների անձեռնմխելիություն և իրավազորություն, և այժմ աշխատում ենք այդ սկզբունքների ներքո գործարկվելիք տեխնիկական լուծումների շուրջ: Մենք վստահ ենք, որ տրանսպորտային հաղորդակցությունների լիարժեք բացումը և տարածաշրջանի տարանցիկ ու առևտրային ներուժի իրացումը շրջադարձային կլինի:

«Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության իրականացումը՝ ներառյալ դրա անբաժանելի մաս կազմող TRIPP փոխկապակցվածության ծրագիրը, կստեղծի տնտեսական աճի, երկխոսության և ժողովուրդների միջև շփումների նոր հնարավորություններ՝ այդպիսով նպաստելով ավելի լայն կայունությանն ու բարգավաճմանը: Մենք շնորհակալություն ենք հայտնում գործընկեր երկրներին, որոնք արդեն ողջունել են այս նախաձեռնությունը, և հույս ենք դնում բոլոր միջազգային գործընկերների՝ ներառյալ G20-ի աջակցության վրա՝ այս տեսլականն առաջ մղելու գործում։

Եզրափակելով՝ Հայաստանը վերահաստատում է իր հավատարմությունը նորացված բազմակողմ համակարգին, որի առանցքում ՄԱԿ-ն է՝ ունակ ապահովելու խաղաղության, զարգացման և մարդու իրավունքների պաշտպանության փոխլրացնող հիմնասյուները։

Շնորհակալություն»: