Դանիական Օլբորգի օդանավակայանը մեկ շաբաթվա ընթացքում արդեն երկրորդ անգամ է փակվել ԱԹՍ-ների պատճառով 

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Դանիական Օլբորգ քաղաքի օդանավակայանը ուրբաթ օրը կարճ ժամանակով փակվել է կասկածելի անօդաչու թռչող սարքի պատճառով՝ վերջին երկու ժամվա ընթացքում արդեն երկրորդ անգամ, այն բանից հետո, երբ երկրի վարչապետը հայտարարել է, որ թռիչքները «հիբրիդային հարձակումների» մաս են կազմում, որոնք կարող են կապված լինել Ռուսաստանի հետ, գրում է France 24-ը։

Չորեքշաբթի օրվանից ի վեր դանիական մի քանի օդանավակայանների օդային տարածքում ԱԹՍ-ներ են նկատվել, ինչի հետևանքով այս շաբաթվա սկզբին դրանց ներկայությունը հանգեցրել էր Կոպենհագենի օդանավակայանի փակմանը։

Դրան հաջորդել է Նորվեգիայում նմանատիպ միջադեպը, անօդաչու թռչող սարքերի ներխուժումը Լեհաստանի և Ռումինիայի տարածքներ և ռուսական կործանիչների կողմից Էստոնիայի օդային տարածքը խախտումը, ինչը լարվածություն է առաջացրել Ռուսաստանի կողմից Ուկրաինա շարունակվող ներխուժման լույսի ներքո։

«Վերջին օրերին Դանիան դարձել է հիբրիդային հարձակումների զոհ»,- հայտարարել է Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենը՝ անդրադառնալով ոչ ավանդական պատերազմի մի ձևի։

Նա զգուշացրել է, որ նման անօդաչու թռչող սարքերի թռիչքները «կարող են բազմապատկվել»։

Հետաքննիչները հայտարարել են, որ մինչ այժմ չեն կարողացել պարզել պատասխանատուներին, սակայն Ֆրեդերիկսենը շեշտել է. «Կա մեկ հիմնական երկիր, որը սպառնալիք է Եվրոպայի անվտանգության համար, և դա Ռուսաստանն է»։

Մոսկվան էլ նախօրեին հայտարարել էր, որ «կտրականապես մերժում է» դանիական միջադեպերին իր մասնակցության մասին ցանկացած ենթադրություն: Կոպենհագենում ռուսական դեսպանատունը սոցիալական ցանցերում գրառման մեջ դրանք անվանել է «բեմադրված սադրանք»:
Դանիայի արդարադատության նախարար Պետեր Հումելգաարդն ավելի վաղ հայտարարել էր, որ հարձակման նպատակն էր «վախ տարածել, պառակտում ստեղծել և վախեցնել»: Նա հավելել է՝ Կոպենհագենը ձեռք կբերի նոր, բարելավված հնարավորություններ՝ «անօդաչու թռչող սարքերը հայտնաբերելու» և «չեզոքացնելու» համար: Դանիան ուրբաթ օրը կմիանա ԵՄ մյուս երկրներին, հիմնականում Ռուսաստանի հետ արևելյան սահմանի երկայնքով, Մոսկվայի հետ լարվածության պայմաններում անօդաչու թռչող սարքերի դեմ պաշտպանության «պատ» կառուցելու առաջարկների շուրջ առաջին բանակցություններին:

Չորեքշաբթի և հինգշաբթի առավոտյան Օլբորգի, Էսբյերգի, Սյոնդերբորգի և Շկրիդստրուպի ավիաբազայի օդանավակայաններում անօդաչու թռչող սարքեր են նկատվել, որից հետո, ըստ ոստիկանության, դրանք լքել են օդանավակայանը։

Դանիայի հյուսիսում գտնվող Օլբորգի օդանավակայանը սկզբում մի քանի ժամով փակ է եղել, ապա հինգշաբթի երեկոյան ժամերից մինչև ուրբաթ վաղ առավոտյան կրկին փակվել՝ մեկ այլ կասկածելի ԱԹՍ-ի պատճառով։

«Մենք չկարողացանք խփել անօդաչու թռչող սարքերը, որոնք մի քանի ժամ շարունակ թռչում էին շատ մեծ տարածքի վրայով»,- ասել է  Հյուսիսային Յուտլանդիայի ոստիկանության գլխավոր տեսուչ Յեսպեր Բոյգոր Մադսենը Օլբորգում տեղի ունեցած նախնական միջադեպի վերաբերյալ։

Դանիայի ռազմական հետախուզության տնօրեն Թոմաս Արենկելը մամուլի ասուլիսում հայտարարել է, որ գործակալությունը չի կարողացել պարզել, թե ով է կանգնած անօդաչու թռչող սարքերի հետևում։

Այնուամենայնիվ, հետախուզության տնօրեն Ֆին Բորխը հայտարարել է. «Դանիայում ռուսական դիվերսիայի ռիսկը բարձր է»։

Դանիայի պաշտպանության նախարար Տրոլս Լունդ Պոուլսենն իր հերթին մամուլի ասուլիսում հայտարարել է, որ թռիչքները, կարծես, «պրոֆեսիոնալի աշխատանք են եղել»։ Նա ասել է, որ դա Դանիայի համար «ուղղակի ռազմական սպառնալիք» չի ներկայացրել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի