Դանիայում կրկին օդանավակայական է փակվել ԱԹՍ-ների հայտնաբերման պատճառով

Լուրեր

01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
01.11.2026 | 14:06
Կանադայում ՀՀ դեսպանը մասնակցել է Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամի դրամահավաք-ընթրիքին
01.11.2026 | 13:33
Աննա Ավետիսյանն ու Ամերիկայի հայկական խորհրդի ներկայացուցիչները քննարկել են ներդրումային համագործակցությունը
01.11.2026 | 13:04
Միրզոյանն ու Եգիպտոսի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ կապերի ընդլայնման հնարավորությունները
01.11.2026 | 12:52
ՀՀ ՏԿԵ նախարարը Կոտայքի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Լիլիթ Ստեփանյանին
01.11.2026 | 12:35
ԱԺ-ում Փաշինյանի մասնակցությամբ կմեկնարկեն 2027 թվականի պետական բյուջեի քննարկումները․ կանխատեսում է 5,8 տոկոս տնտեսական աճ
01.11.2026 | 12:05
Արարատի մարզի Վարդաշենի միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 11:33
Ուկրաինայում պատերազմը տեղափոխվել է նաև ստորգետնյա գազատարներ․ զինվորականները մարտեր են վարում խողովակաշարերում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
01.11.2026 | 11:08
Ռուբիոն կասկածում է, որ Ուկրաինայում պատերազմը մոտ ապագայում կավարտվի
01.11.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 1-ի դրությամբ
Բոլորը

Դանիայի հյուսիսում գտնվող Օլբորգ քաղաքի օդանավակայանը, որը նաև ծառայում է որպես երկրի ռազմաօդային ուժերի ավիաբազա, սեպտեմբերի 24-ի ուշ երեկոյան փակվել է այն բանից հետո, երբ անօդաչու թռչող սարքեր են նկատվել դրա օդային տարածքում։ Այս մասին  հայտնել է տեղական ոստիկանությունը:

Միջադեպի հետ կապված հետաքննություն է ընթանում։ Սա տեղի է ունեցել մայրաքաղաք Կոպենհագենի օդանավակայանում նմանատիպ միջադեպից ընդամենը երկու օր անց, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Հաղորդվում է, որ ԱԹՍ-ների հայտնաբերումից անմիջապես հետո ոստիկանությունը հայտարարել է, որ օդանավակայանի կամ Օլբորգի բնակիչների համար վտանգ չկա։ Ըստ տվյալների՝ հայտնաբերված անօդաչուների թիվը «մեկից ավելի է»։ Ներկայում հաստատում չկա, որ նոր հայտնաբերված անօդաչու թռչող սարքերը նույնն են, որոնք ավելի վաղ նկատվել էին Կոպենհագենում, սակայն ոստիկանությունը շեշտել է, որ դրանք «գործում են նույն սխեմայով»։

Flightradar-ի տվյալներով՝ ժամանող երեք ուղևորատար չվերթների օդանավեր վերաուղղորդվել են այլ օդանավակայաններ:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 22-ի երեկոյան Կոպենհագենի օդանավակայանը, որը Սկանդինավիայում  ամենածանրաբեռնվածն է, ժամանակավորապես փակվել էր  անօդաչու թռչող սարքերի հայտնվելու պատճառով։ Դրանք հայտնվել էին տարբեր ուղղություններից, միացրել և անջատել լույսերը, իսկ մի քանի ժամ անց՝ անհետացել։ Այս անօդաչուները գրեթե չորս ժամով խափանել էին բոլոր թռիչքներն ու վայրէջքները։ Շուրջ 100 չվերթ չեղարկվել էր, հետաձգվել կամ փոխել ուղղությունը։ Չեղարկումներն ազդել էին  մոտավորապես 20,000 ուղևորների վրա։

Օդանավակայանը գործունեությունը վերսկսել է սեպտեմբերի 23-ի առավոտյան, սակայն չվերթների ուշացումները շարունակվել են նաև այդ օրը։

Միաժամանակ, Նորվեգիայի Օսլո քաղաքի Գարդերմուեն օդանավակայանի օդային տարածքը նույնպես մի քանի ժամով փակվել էր օդանավակայանի մոտակայքում անօդաչու թռչող սարքի հայտնաբերման պատճառով: Սեպտեմբերի 22-ի երեկոյան մի քանի ինքնաթիռներ վերաուղղորդվել էին։ Դանիայի և Նորվեգիայի իշխանությունները համագործակցում են՝ պարզելու համար՝ արդյո՞ք կապ կա երկու միջադեպերի միջև:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի