Երեխաները վերանայում են իրենց սննդակարգը, ստանում առողջ սնունդ և գիտելիքներ՝ առողջ սնվելու վերաբերյալ․ նախարարն ընդունել է ՄԱԿ-ի ՊՀԾ հայաստանյան ղեկավարին

Լուրեր

02.11.2026 | 14:00
«Գաղտնի պլանը» ՌԴ-ի և ԵՏՄ-ի որոշ շրջանակներում ունի աջակցություն․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 13:55
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 13:52
Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է Թուրքիայում հանդիպել Պուտինի հետ
02.11.2026 | 13:47
Սահմանազատման հաջորդ փուլը կարող է անցկացվել Սյունիքում՝ TRIPP-ի հատվածում. Մհեր Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 13:44
Փաշինյանը պետական հեղաշրջման մասին հայտարարեց. Գեղամ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 13:36
«Ճնշումը հակառակ ուղղությամբ է լինելու»․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 13:27
Միակ երաշխիքը ստորագրված խաղաղության պայմանագիրն է. Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 13:19
ՌԴ-ն ժամանակավոր արգելք է սահմանել ԵՏՄ սահմաններից դուրս նավթաքիմիական արտադրանքի որոշ տեսակների արտահանման համար
02.11.2026 | 13:15
Արամ Վարդևանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 13:10
Ալինա Չարաևան մեծ առաջընթաց է գրանցել WTA-ի դասակարգման աղյուսակում
02.11.2026 | 13:00
Խորհուրդը պատրաստ չէ Սահմանադրության տեքստի համար պատասխանատվություն կրել, ԱՆ-ի կողմից կհրապարակվի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 12:55
Ուժայինները կգան ԱԺ` Շաքիում ադրբեջանցու մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ հարցերին պատասխանելու
02.11.2026 | 12:53
Աննա Գրիգորյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 12:51
TRIPP նախագիծը տարածք չունի, ՀՀ-ի ամբողջ տարածքի տարբեր տեղերում կարող են իրականացվել TRIPP նախագծեր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 12:43
Հայաստանի Պրեմիեր լիգա. Առաջատարների հաղթանակներն ու 12-րդ տուրի տեսաամփոփումը
Բոլորը

Անդրեասյանն ընդունել է ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Լեյլա Մելիուին։

Նախարարությունից հայտնում են, որ Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի ընթացքը՝ նշելով, որ 2023 թվականի հուլիսից դրա կառավարումն ամբողջությամբ փոխանցվել է ՀՀ կառավարությանը. այսուհետ ծրագիրն իրականացվում է բացառապես պետական բյուջեի միջոցներով։ Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ ծրագրի դրական ազդեցությունն արդեն զգալի է ՀՀ մարզերի դպրոցականների շրջանում. երեխաները վերանայում են իրենց սննդակարգը, ստանում ավելի առողջ սնունդ և միաժամանակ գիտելիքներ՝ ճիշտ և առողջ սնվելու վերաբերյալ։

Լեյլա Մելիուին իր հերթին շնորհակալություն է հայտնել ընդունելության և արդյունավետ համագործակցության համար։ Նա բարձր է գնահատել ՀՀ կառավարության ջանքերը՝ կարճ ժամանակում ծրագիրն ազգայնացնելու և հաջողությամբ իրականացնելու ուղղությամբ՝ այս գործընթացում կարևորելով նաև ԿԳՄՍ նախարարի անմիջական դերակատարությունը։ Մելիուին ընդգծել է, որ տաք սնունդ ստանալու հնարավորություն ունեցող բազմաթիվ դպրոցականներ մարզերում արձանագրում են առաջադիմության աճ և կենտրոնացման բարձրացում։ Նրա խոսքով՝ Հայաստանի փորձն օրինակելի է աշխարհի մի շարք այլ երկրների համար։

ՊՀԾ հայաստանյան գրասենյակի ղեկավարը հատկապես կարևորել է դպրոցական սննդի ապահովման գործում տեղական արտադրության ներգրավումը, մասնավորապես՝ դպրոցների տարածքում ջերմոցային տնտեսությունների ստեղծումը, ինչը հնարավորություն է տալիս ողջ տարվա ընթացքում դպրոցներին մատակարարել առողջ սնունդ՝ միաժամանակ նաև կրթական բաղադրիչ ապահովելով երեխաների համար։ Նա առանձնահատուկ ընդգծել է նաև առողջ ապրելակերպի վերաբերյալ դասընթացների անցկացումը՝ ինչպես աշակերտների, այնպես էլ համայնքի անդամների համար՝ նշելով, որ սա ևս հայաստանյան հաջողված փորձի վկայությունն է։ Ծրագրի իրականացումը Լեյլա Մելիուին կարևորել է նաև երկրի տնտեսական զարգացման համատեքստում՝ նշելով, որ խոցելի խմբերի ավելի քան 2000 կին ներկայացուցիչներ նաև աշխատանքով են ապահովվել դպրոցական ճաշարաններում:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են գործակալության՝ առաջիկա հինգ տարիներին Հայաստանում իրականացվելիք ծրագրերը, սպասվող նախաձեռնություններն ու ռազմավարական ուղղությունները։ Այս համատեքստում Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ կատարվում են նախապատրաստական աշխատանքներ՝ Երևանի դպրոցները «Դպրոցական սնունդ» ծրագրում ներառելու նպատակով 2026 թվականին պիլոտային ծրագրեր մեկնարկելու ուղղությամբ:

Անդրադարձ է եղել նաև «Դպրոցական սնունդ» կոալիցիային ՀՀ անդամակցության կարևորությանը: Ընդգծելով «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի արդյունավետ գործունեությունը՝ նշվել է, որ «ԴՍԵԲ» հիմնարկի տնօրեն Սաթենիկ Մկրտչյանն այս օրերին Բրազիլիայի Ֆորտալեզա քաղաքում մասնակցում է «Դպրոցական սնունդ» կոալիցիայի 2-րդ համաշխարհային համաժողովին: