ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովն ընդունել է Արցախ հայերի վերադարձի մասին օրինագծի փոփոխությունները

Լուրեր

05.11.2026 | 11:20
9 գոլ խփած «Կոմոն» ռեկորդ է սահմանել Չեմպիոնների լիգայում
05.11.2026 | 11:16
Տավրոս Սափեյանը դատի է տվել Իրինա Յոլյանին․ պահանջում է ԱԺ ամբիոնից հերքում և 3 մլն դրամ
05.11.2026 | 11:11
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Ռյազանի նավթավերամշակման գործարանն ու Wildberries-ի պահեստը հրդեհվել են
05.11.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 10:48
Վենսը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը հանրապետականների պարտության պատճառն է ընտրություններում
05.11.2026 | 10:37
Աշտարակ համայնքին է վերադարձվել շուրջ 1,2 մլրդ դրամ արժողությամբ 33,7 հա հողատարածք
05.11.2026 | 10:24
«Ուրարտու». «Այս որոշումը հակասում է հայկական ֆուտբոլի շահերին»
05.11.2026 | 10:15
Սամվել Կարապետյանը կալանավորվեց մեկ ամսով
05.11.2026 | 10:08
Կարեն Խաչանովը դուրս է մնացել Փարիզի «Մասթերսից»
05.11.2026 | 10:00
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
05.11.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 5-ի դրությամբ
05.11.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
05.11.2026 | 00:08
Ինչ է որոշել ընդդիմությունը. Նարեկ Կարապետյանը հանդիպումից հետո մանրամասներ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:40
Մհեր Արմենիային վտարում են տնից. երգիչը մանրամասներ է հայտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:30
Եվրահանձնաժողովը հայտարարում է՝ Ուկրաինան և Մոլդովան կշարունակեն ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, Վրաստանինը փաստացի դադարեցված է
Բոլորը

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ընդունել է Ամերիկայի հայ դատի հանձնախմբի (ANCA) կողմից աջակցվող փոփոխությունները 2026 թվականի ֆինանսական տարվա Պետքարտուղարության լիազորությունների մասին օրինագծի (H.R.5300) վերաբերյալ, որոնք Պետդեպին հանձնարարում են ապահովել հայ ռազմագերիների ազատ արձակումը, պաշտպանել հայկական կրոնական և մշակութային ժառանգությունն ու աջակցել Արցախի բռնի տեղահանված հայերի վերադարձի իրավունքին, փոխանցում է ANCA-ն։

Հանձնաժողովը նաև ընդունել է մի փոփոխություն, որով կոչ է արվում համապարփակ զեկույց կազմել Թուրքիայի կողմից տարածաշրջանային անկայունացման վերաբերյալ:

«Չնայած բոլոր շահագրգիռ կողմերի փորձերին՝ ջնջել Արցախը, թողնել պատանդներին և լքել մեր սրբավայրերը, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը երկկուսակցական հիմունքներով վճռական դիրքորոշում ընդունեց հայերի Արցախ վերադարձի, հայ պատանդների ազատ արձակման և մեր քրիստոնեական սրբավայրերի պաշտպանության համար։ Մենք կշարունակենք պայքարել ցեղասպանության նորմալացման՝ էթնիկ զտումների օրինականացման ջանքերի դեմ, քանի որ դա անելը միայն կհանգեցնի ավելի շատ ցեղասպանության, հետագա էթնիկ զտումների»,- ասել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը։

Ռոդ Այլենդից դեմոկրատ կոնգրեսական Գեյբ Ամոն, որի փոփոխությունն ընդունվել էր երկկուսակցական աջակցությամբ՝ որպես ամբողջական փաթեթ, ընդգծել է այն հրատապ խնդիրները, որոնք մնացել են չլուծված Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրով։

«Հայկական կրոնական և պատմական վայրերը շարունակում են ոչնչացվել: Հայ ռազմագերիները դեռևս պահվում են Ադրբեջանում: Եվ ավելի քան 120,000 հայ փախստականներ դեռևս չեն կարողանում անվտանգ վերադառնալ իրենց տները Լեռնային Ղարաբաղում։ Իմ փոփոխությունը կապահովի, որ մենք շարունակենք քայլել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ճանապարհով՝ հանձնարարելով պետքարտուղարին պաշտպանել հայկական ժառանգության և կրոնական վայրերի պաշտպանությունը, հայ ռազմագերիների ազատ արձակումը և հայ փախստականների անվտանգ վերադարձը Լեռնային Ղարաբաղում գտնվող իրենց տները»,- քննարկման ժամանակ հայտարարել է ներկայացուցիչների պալատի անդամը:

Հանձնաժողովը նաև քննարկել է Կոնգրեսի հայկական խմբի համանախագահ Բրեդ Շերմանի կողմից առաջարկված երկու հայամետ փոփոխությունները: Նրա առաջին առաջարկը՝ #97 փոփոխությունը, կչեղարկեր Ազատության աջակցության ակտի 907-րդ բաժնի նախագահի կողմից տրված հրաժարման լիազորությունը՝ վերականգնելով Կոնգրեսի կողմից Ադրբեջանին ԱՄՆ ռազմական օգնության արգելքը։

«907-րդ բաժինը չեղարկվել է վարչակազմի կողմից՝ անկախ նրանից, թե ինչ է արել ադրբեջանական բռնապետությունը: Եվ ժամանակն է, որ Կոնգրեսը ճանաչի դա։ Մենք տեսել ենք էթնիկ զտում, մշակութային ցեղասպանություն, իսկ հիմա՝ եկեղեցիների ոչնչացում, մինչդեռ պատանդները դեռևս պահվում են: Ես կոչ եմ անում իմ գործընկերներին քվեարկել այս փոփոխության օգտին»,- հայտարարել է Շերմանը։

Չնայած փոփոխությունը մերժվել է ձայների 26/24 հարաբերակցությամբ, այն ստացել է աննախադեպ միաձայն աջակցություն հանձնաժողովի դեմոկրատ անդամներից։

Շերմանի երկրորդ փոփոխությունը նախատեսում էր արգելել ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիային ֆինանսավորել նախագծեր Թուրքիայում, մինչև այն չվերացնի Հայաստանի շրջափակումը, և Ադրբեջանում, մինչև բոլոր հայ գերիներն ազատ չարձակվեն։

«Մենք չպետք է զարգացնենք Թուրքիայի տնտեսությունը, մինչև այն չդադարեցնի Հայաստանի շրջափակումը։ Մենք չպետք է զարգացնենք Ադրբեջանի տնտեսությունը, մինչև այն չազատի բոլոր հայ ռազմագերիներին»,- պնդել է Շերմանը։

Չնայած օրինագիծը չի ընդունվել, Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների ենթահանձնաժողովների Մերձավոր Արևելքի ու Եվրոպայի հարցերով հանրապետական ​​​​ներկայացուցիչներ Մայքլ Լոուլերը և Քիթ Սելֆը  հրապարակավ ընդունել են, որ վարչակազմը պետք է միջոցներ ձեռնարկի այս մտահոգությունների վերաբերյալ։

Հանձնաժողովը նաև հաստատել է պատգամավոր Դինա Տիտուսի կողմից ներկայացված փոփոխությունը, որը Պետքարտուղարությունից պահանջում է մանրամասն զեկույց ներկայացնել Թուրքիայի կողմից ռուսական C-400 հրթիռային համակարգերի շարունակական տեղակայման վերաբերյալ։

Խոսելով միջոցների կիրառման օգտին՝ կոնգրեսական Բրեդ Շնայդերն ընդգծել է Անկարայի կողմից ՆԱՏՕ-ի շրջանակում ռուսական ՀՕՊ համակարգերը շահագործելու որոշման հետ կապված ռիսկերը։

«Համակարգը ՆԱՏՕ-ի ինքնաթիռների հետ միասին շահագործելը կարող է բացահայտել զգայուն տեղեկատվություն, այդ թվում՝ F-35-ի գաղտնի պրոֆիլը և էլեկտրոնային ստորագրությունը։ C-400 համակարգը տեղ չունի ՆԱՏՕ-ի տարածքում։ Եթե Թուրքիան ցանկանում է ցույց տալ, որ ինքը հուսալի դաշնակից է, ապա ճանապարհը սկսվում է այդ համակարգը հեռացնելուց»,- նշել է նա։

Երկու օրինագծերն էլ՝ H.R. 5300-ը (Պետքարտուղարության լիազորման օրինագիծը) և H.R. 5299-ը, ավելի ուշ կներկայացվեն Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստի քննարկմանը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի