Ձգձգվող դատեր` դատավորների տեղափոխման պատճառով. Փա՞ստ, թե՞ փուստ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.09.2026 | 15:10
Ռուբինյանի արձագանքը Հաջիևի հայտարարություններին // Ռոբերտ Քոչարյանը սրտաբանի հսկողության ներքո է․ ԼՈՒՐԵՐ
14.09.2026 | 15:03
Իրանը կանչել է Ավստրիայի դեսպանին՝ Վիեննայում կայանալիք միջուկային համաժողովին իր պաշտոնյայի մասնակցությունը խոչընդոտելու համար
14.09.2026 | 14:56
Սուրենյանցի «Լքյալը» ստեղծումից 130 տարի անց առաջին անգամ կցուցադրվի Հայաստանում
14.09.2026 | 14:48
Անկարան հայտնել է, որ Թուրքիայից Հայաստան արտահանումը հունվար-օգոստոսին կազմել է 1 մլն 336 հազար դոլար
14.09.2026 | 14:41
Ալեն Սիմոնյանը ԵՄ ներկայացուցիչների հետ քննարկել է Հայաստանում ԵՄ առաքելությանը վերաբերող հարցեր
14.09.2026 | 14:33
Նկատեք առաջընթացը` ՀՀ-ի և Ադրբեջանի հարաբերություններում առկա. Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 14:24
Վանաձորի Հրանտ Մաթևոսյանի անվան այգու 13-րդ հողատարածքը վերադարձվել է համայնքին
14.09.2026 | 14:15
Պատմական ռեկորդ․ Հովհաննես Գաբրիելյանը լողալով հատել է Սևանա լիճն իր ողջ երկայնքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 14:06
Ուկրաինայի գլխավոր դատախազը հակակոռուպցիոն բյուրոյի տնօրենի նկատմամբ կասկածի ծանուցում է ստորագրել ու հեռացել երկրից․ Զելենսկին նրան պաշտոնանկ անելու կոչ է արել
14.09.2026 | 13:59
Ավանեսյանը Ծավ բնակավայրի բնակիչներին հորդորում է ծորակի ջուր չօգտագործել
14.09.2026 | 13:52
Էդ ե՞րբ ա 102-րդ ռազմաբազան մեզ տեր կանգնել, որ դուրս գալուց էլ անտեր ենք մնալու. Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 13:45
Էդգար Ղազարյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
14.09.2026 | 13:38
Հայաստանում այսօր բռնաբարվում է գույքային իրավունքը․ Լիլիթ Գալստյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 13:31
Երևանում և մի շարք մարզերում սեպտեմբերի 14-18-ը բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ է սպասվում
14.09.2026 | 13:23
Ռոբերտ Քոչարյանը գտնվում է մենախցում, որևէ կալանավորի տեսնելու հնարավորություն չունի․ Սողոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Դատարաններում քրեական գործերը շատացել են ու կուտակվել։ Դա նշանակում է, որ մեծացել է հավանականությունը, որ դատական գործերի քննությունը ձգձգվելու է տարիներով։ «Փա՞ստ, թե փուստ»-ի այսօրվա թողարկմանը ներկայացնում ենք դատարանների բեռնաթափման մասին հայտարարությունները և ծանրաբեռնվածության իրական պատկերը։

Հայաստանում դատավորները նշանակվում են նախագահի կողմից։ Վերջին 7 տարում Արմեն Սարգսյանը և Վահագն Խաչատուրյանը ստորագրել են դատավորների նշանակման 237 հրամանագիր։ Մեզ այս դեպքում հետաքրքիր են դատավորների տեղափոխության մասին հրամանագրերը։

Այսպես, օրինակ, դատավոր Անի Մարտիրոսյանը Շիրակում դատավոր է նշանակվել 2023 թվականի հունվարին, ընդամենը 42 օր աշխատելուց հետո տեղափոխվել է Երևան։ Բոլոր այն վարույթները, որ մակագրվել էին Մարտիրոսյանին և կիսատ էին մնացել, վերահասցեավորվել են։ Բոլոր այդ վարույթները պետք է քննվեն նորից, զրոյից։

Երևանում նշանակումից 1 տարի 1 ամիս անց էլ Մարտիրոսյանը տեղափոխվել է Վերաքննիչ դատարան։ Այս դեպքում նույնպես, բոլոր կիսատ մնացած վարույթները սկսում է հաջորդ դատավորը՝ զրոյից։ Արդյունքում բոլոր կիսատ մնացած վարույթների վրա արդեն ծախսված ժամանակը դառնում է ապարդյուն։

Առհասարակ, վերջին 7 տարվա նշանակումները ցույց են տալիս, որ դատավորների կեսը նոր պաշտոն ստանում է պաշտոնավարումից առավելագույնը 1 տարի 9 ամիս անց։ Դատավորներից ամեն չորրորդն էլ տեղափոխվում է առավելագույնը 1 տարում։

Կան դատավարություններ, որոնք այս սկզբունքով տևում են տարիներ, փոխվում է մի քանի դատավոր, ամեն անգամ քննությունը սկսվում է զրոյից։ Սրան էլ գումարվում են դատավորների լիազորությունները դադարեցնելու պատճառով գործերի ձգձգումները։

Factor TV-ն սրան բազմիցս անդրադարձել է։ Օրինակ՝ 6 տարում միայն դատավորների լիազորությունները դադարեցնելու պատճառով 5000-ից ավելի գործի քննություն է վերսկսվել։

Սա հայտնի խնդիր է, պարբերաբար հայտնվում է կառավարության օրակարգում, քննարկվում է ու․․․ չի լուծվում։ Օրինակ՝ հատված փետրվարին եղած խորհրդակցությունից։

«Վարչապետն անդրադարձել է դատական գործերի քննության ձգձգումների հետ կապված խնդիրներին ու կարևորել այս ուղղությամբ նոր կարգավորումների միջոցով համալիր լուծումներ գտնելու անհրաժեշտությունը»։

Արդյունքները հետևյալն են․ հուլիսի 1-ին դատարաններում եղած քրեական գործերի թիվը 8,5 տոկոսով շատ է եղել հունվարի 1-ին եղած թվից։ Այսինքն վարույթների թիվը ոչ միայն չի նվազել, դեռ մի բան էլ ավելացել ու կուտակվել է։

Կուտակումն էլ իր հերթին նշանակում է, որ դատավորները չեն հասցնում քննել գործերը, դրանք մնում են, անցնում են հաջորդ դատավորին, քննությունը սկսվում է նորից, արդարադատությունն էլ ուշանում է կամ երբեք չի հաստատվում։

Սրանք դատական գործերի ձգձգման դեմ պայքարի վերաբերյալ պաշտոնյաների հայտարարությունները և դատական գործերի ձգձգման իրական պատկերներն են։ Դուք որոշեք՝ որն է փաստ, որը՝ փուստ։

Գարիկ Հարությունյան