Գործարար Արայիկ Ամիրխանյանը չի ընդունում ուկրաինական Ռադայի նախկին պատգամավորի սպանության գործով իրեն առաջադրված մեղադրանքը

Լուրեր

07.09.2026 | 16:14
Արարատ Միրզոյանն առանձնազրույց է ունեցել Լատվիայի ԱԳ նախարարի հետ
07.09.2026 | 16:09
Իրանի ԱԳՆ-ն արձագանքել է Վենսի՝ պատերազմի վերաբերյալ հայտարարություններին
07.09.2026 | 15:57
Հայաստանն ու Վրաստանը քննարկել են նոր ուղիղ ավիաչվերթների բացումը
07.09.2026 | 15:45
Բեռնատարը վնասել է գազատարը․ Շենիկում դադարեցվել է գազամատակարարումը
07.09.2026 | 15:32
Աղիքային վարակի գանգատներով 3 անձ Բյուրեղավանից հոսպիտալացվել է «Աբովյան» ԲԿ-ում
07.09.2026 | 15:25
Հրդեհ Երևանյան լճին հարակից ձորում. դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ
07.09.2026 | 15:14
Չինաստանը գաղտնի նյութեր է մատակարարել Ռուսաստանին՝ ԱԹՍ-ների արտադրության համար․ ԶԼՄ-ներ
07.09.2026 | 14:59
Պեսկովը հայտնել է Փաշինյան-Պուտին հանդիպման օրակարգը
07.09.2026 | 14:56
Երկու ոստիկան ազատվել է ծառայությունից, մեկը խիստ նկատողություն է ստացել․ ՆԳՆ
07.09.2026 | 14:49
Իսրայելի կողմից Լիբանանի հարավին հասցված հարվածների հետևանքով առնվազն 11 մարդ է զոհվել
07.09.2026 | 14:33
ՌԴ-ն ու Հյուսիսային Կորեան բացել են երկու երկրների միջև առաջին ավտոմոբիլային կամուրջը
07.09.2026 | 14:14
«Էմիլի ֆարմ»-ի 7 մասնաճյուղում 9 վարչական խախտում է արձանագրվել
07.09.2026 | 13:56
Ներդրումային նոր հնարավորություններ և միջազգային համագործակցություն․ Պապոյանը՝ Դուբայի համաժողովում
07.09.2026 | 13:45
Մայր Աթոռը խոսում է Հովհաննավանքի «անհարիր միջոցառման» մասին, կարգալույծ հռչակված հոգևորականը պնդում է՝ տեսանյութերը կեղծ են
07.09.2026 | 13:33
Պուտինը զանգահարել է Ալիևին․ քննարկվել են առևտրատնտեսական ու հումանիտար հարցեր
Բոլորը

Գործարար Արայիկ Ամիրխանյանը չի ընդունում Ուկրաինայի Գերագույն ռադայի նախկին պատգամավոր Իլյա Կիվայի սպանությանը նպաստելու և դրդելու՝ իրեն առաջադրված մեղադրանքը։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է քննության ընթացքին ծանոթ աղբյուրը։

«Մեղքը չի ընդունում և պնդում է, որ  զրպարտել են իրեն»,- ասել է գործակալության աղբյուրը։

Ավելի վաղ լրատվամիջոցի աղբյուրը նշել էր, որ Ամիրխանյանին մեղադրանք է առաջադրվել Կիվայի սպանությանն օժանդակելու և զենքի ապօրինի շրջանառության մեջ՝ կապված նրա մասին տեղեկատվությունն Ուկրաինայի անվտանգության ծառայությանը փոխանցելու գործի հետ։ Ներկայում Ամիրխանյանը գործով միակ անձն է, որը նույնականացվել և ձերբակալվել է։

Հիշեցնենք՝ օրերս հաղորդվել էր, որ Մերձմոսկվայի դատարանը կալանավորել է գործարար Արայիկ Ամիրխանյանին Կիվայի սպանության գործով։

Ամռան սկզբին նա դատապարտվել էր վեց տարվա ազատազրկման ընդհանուր ռեժիմի ուղղիչ գաղութում և տուգանքի։ Դատարանը պարզել է, որ մեղադրյալը երկու անգամ գումար է փոխանցել դատական ​​կատարածուին՝ ընկերության հաշիվներից կալանքը վերացնելու համար։ Օգոստոսի վերջին վերաքննիչ դատարանը դատավճիռն օրինական է ճանաչել։

Այս տարվա հունիսին հաղորդվել էր, որ ձերբակալվել է Հայաստանի 44-ամյա քաղաքացի Արայիկ Ամիրխանյանը, որը  կասկածվում է Ուկրաինայի Գերագույն ռադայի նախկին պատգամավոր Իլյա Կիվայի սպանությանը մասնակցելու մեջ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի