Կառավարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Իրական Հայաստանի գեղագիտության տեղորոշման և աջակցության մասին» որոշման նախագիծը

Լուրեր

06.10.2026 | 18:02
Ֆրանսիայում դպրոցական բողոքի ցույցերի ընթացքում բախումներ են գրանցվել ոստիկանության հետ․ մի դեռահաս կորցրել է ձեռքը
06.10.2026 | 17:54
Վահագն Խաչատուրյանն ու Գերմանիայի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացումը
06.10.2026 | 17:45
Բրյուսելը փոխում է ԵՄ ընդլայնման կանոնները
06.10.2026 | 17:37
«Կողք կողքի» միջազգային ներառական փառատոնի մասնակիցները Ազատության հրապարակում հանդես են եկել անվանի արտիստների հետ
06.10.2026 | 17:26
ԱՀԿ-ն հաստատել է՝ Հայաստանը հասել է հեպատիտ B-ի վերահսկման թիրախներին
06.10.2026 | 17:17
Նովակ Ջոկովիչը տիտղոս նվաճեց մի մրցաշարում, որտեղ երբեք չի պարտվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 17:09
Խուդաթյանը հանձնարարել է խստացնել ճանապարհաշինական աշխատանքների որակի վերահսկողությունը
06.10.2026 | 17:00
Սեպտեմբերի վերջին մի շարք շրջաններում գրանցվել են պատմական առավելագույն ջերմաստիճաններ
06.10.2026 | 16:53
Գերմանիայի հետախուզական ծառայության նախկին ղեկավարը ձերբակալվել է լրտեսության կասկածանքով
06.10.2026 | 16:45
Սեղաններին կանգնած պատգամավորներ ու հրմշտոց․ ինչից ծագեց ԱԺ-ում բախումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:40
Ֆրանսիայում թանգարանից գողացել են 150 կիլոգրամանոց «Ապոկալիպսիսի գրքի» բրոնզե կազմը, որը ստեղծել է Սալվադոր Դալին
06.10.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 16:24
«Լուրջ ե՞ք ասում». ՔՊ-ականի արձագանքը` Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հիշեցմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:14
Ռուբինյանին ասել եմ` Արծվիկ Մինասյանին ՄՊՀ անդամի թեկնածու ենք առաջադրելու. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:12
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով պարտվեց Սաուդյան Արաբիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կառավարությունը e-draft հարթակում հանրային քննարկման է ներկայացրել «Իրական Հայաստանի գեղագիտության տեղորոշման և աջակցության մասին» որոշման նախագիծը։ Այս մասին Factor.am-ը տեղեկացավ Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքից։

Նախագծի հակիրճ բնութագրման բաժնում նշվում է, որ  «Իրական Հայաստանի» գեղագիտության հիմնական մոտեցումը կարելի է ձևակերպել հետևյալ կերպ՝ հայացք դեպի ներս, որ օգնում է արդյունավետ հարաբերվել դրսի հետ։

«Իրական Հայաստանի գեղագիտության տեղորոշման և աջակցության» հայեցակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ Հայաստանի Հանրապետության հետագա զարգացումն ու պետականության ամրապնդումը պետք է հիմնվի նաև Հայաստանի Հանրապետության բովանդակության արտահայտման և դրսևորման գեղագիտական ձևերի վրա, որոնց հստակ ձևակերպումը և այդ ձևերի խրախուսման քաղաքականությունը բացակայում է»:

Կառավարությունը «Իրական Հայաստանի գեղագիտության տեղորոշման և աջակցության մասին» նախագիծը շրջանառության մեջ դնելու որոշումը հետևյալ կերպ է հիմնավորում։

««Իրական Հայաստանի գեղագիտության տեղորոշման և աջակցության» հայեցակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ Հայաստանի Հանրապետության հետագա զարգացումն ու պետականության ամրապնդումը պետք է հիմնվի նաև Հայաստանի Հանրապետության բովանդակության արտահայտման և դրսևորման գեղագիտական ձևերի վրա, որոնց հստակ ձևակերպումը և այդ ձևերի խրախուսման քաղաքականությունը բացակայում է։ Ընդ որում, գեղագիտական այդ ձևերի սկզբունքներն ու չափորոշիչները կարևոր են թե պետության՝ միջազգային և արտաքին հարթակներում ներկայացման տեսանկյունից՝ մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետության տաղավարները տարբեր միջազգային ցուցահանդեսներում և հարթակներում, պետության արարողակարգային ներկայացումը տարբեր միջավայրերում, այնպես էլ հանրային կյանքի կազմակերպման տեսանկյունից, որտեղ պետականության զգացողության ամրապնդումը քաղաքացիների շրջանում անկյունաքարային նշանակություն ունի»,- ասված է հիմնավորման մեջ։

Ըստ Կառավարության՝  ՀՀ պետականության զարգացումը ենթադրում է ոչ միայն իրավական, օրենսդրական, տնտեսական բաղադրիչների զարգացում, այլ նաև Հայաստանի Հանրապետության պետականության զարգացմանը նպաստող գեղագիտական ձևերի խրախուսում և աջակցություն, որոնք գալիս են լրացնելու և ամրապնդելու պետական և հանրային կյանքի մյուս բաղադրիչները՝ ամրապնդելով քաղաքացիական գիտակցությունը, պետությանը պատկանելության զգացողությունը, Հայաստանի Հանրապետության գեղագիտական ներկայությունը հանրային կյանքում։ Ընդ որում, գեղագիտական այդ ձևերի համար սկզբունքների և չափորոշիչների սահմանումը անհրաժեշտ է նաև սեփական երկրի ճանաչողության տեսանկյունից՝ որպես առաջին հերթին սեփական ներկայի ճանաչողություն։

Հանրային քննարկման ներկայացրած այս նախագծին արդեն իսկ 200 քաղաքացի կողմ է արտահայտվել, դեմ՝ 5-ը։

 

Մանյա Պողոսյան