Լեհաստանում կառավարական շենքերի վրա ԱԹՍ են որսացել․ Բելառուսի երկու քաղաքացի է ձերբակալվել

Լուրեր

02.11.2026 | 11:44
Օլեշկիում ավարտվել է հրադադարի ռեժիմը․ Մելանյա Թրամփը հայտնել է 800 մարդու տարհանման մասին
02.11.2026 | 11:35
ՌԴ-ում և Ուկրաինայում հաքերները կոտրել են օդային տագնապի, արտակարգ իրավիճակների մասին ծանուցման հավելվածները
02.11.2026 | 11:27
Սխալ կայանման համար տուգանք ու բալի նվազեցում կլինի. Երևանի փոխքաղաքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 11:23
Բուլղարիայի նախագահական ընտրություններում հաղթել է ՌԴ-ի հետ երկխոսության կողմնակից Յոտովան
02.11.2026 | 11:21
«Բյուջեն երբեք շատ չի լինում». 3 տրլն 604 մլրդ դրամ եկամուտ՝ 2027-ի պետական բյուջեով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 11:17
Տիգրան Բարսեղյանի գոլը սկիզբ է դրել «Սլովանի» հաղթանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 11:06
Զինծառայությունից ազատելուց մինչև ծննդյան վկայական ու հողամասի օտարում․  կաշառքի դեպքեր են բացահայտվել, 10 անձի մեղադրանք է առաջադրվել
02.11.2026 | 11:03
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
02.11.2026 | 10:56
Սիսիանում զբոսայգիների տարածքներից 16 հողամաս վերադարձվել է համայնքին․ Վարդապետյանը հանձնարարականներ է տվել
02.11.2026 | 10:45
Նորակառույց շենքում գազիֆիկացման համար կառուցապատողին վճարել պետք չէ․ ՄՍՇՊՀ
02.11.2026 | 10:40
Կիմի Անտոնելին Ֆորմուլա-1-ի ամենաերիտասարդ չեմպիոնն է պատմության մեջ
02.11.2026 | 10:39
Ֆլորիդայում մասնավոր ինքնաթիռի կործանման հետևանքով 9 մարդ է զոհվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 10:30
ՄԻՊ-ի նիստում քննարկվել են դպրոցներում տեսահսկման համակարգերի կիրառման և երեխաների անձնական տվյալների պաշտպանության հարցեր
02.11.2026 | 10:21
Մեսիի գոլը հաղթանակ է պարգևել «Ինտեր Մայամիին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Լեհաստանի պետական ​​անվտանգության ծառայությունը երկուշաբթի Վարշավայում կառավարական շենքերի և Բելվեդերի պալատի (Լեհաստանի նախագահի նստավայր) վրա թռչող անօդաչու թռչող սարք է որսացել։ Այս մասին հայտնել է երկրի վարչապետ Դոնալդ Տուսկը։ Նա ասել է, որ միջադեպի կապակցությամբ Բելառուսի երկու քաղաքացի է ձերբակալվել, գրում է Current time-ը։

«Պետական ​​անվտանգության ծառայությունը չեզոքացրել է անօդաչու թռչող սարքը։ Ոստիկանությունը հետաքննում է միջադեպի հանգամանքները»,- ասել է Տուսկը՝ այլ մանրամասներ չհայտնելով։

Վերջին շաբաթներին Լեհաստանի և Բելառուսի հարաբերությունները կտրուկ վատթարացել են։ Անցյալ շաբաթ Լեհաստանն ամբողջությամբ փակել է Բելառուսի հետ սահմանը՝ Մոսկվայի և Մինսկի կողմից Բելառուսում անցկացվող համատեղ զորավարժությունների պատճառով, որոնց մասնակցում են հազարավոր զինվորականներ։

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Լեհաստանի կողմից սահմանի փակումը գնահատել է որպես «անբարյացակամ» քայլ։

«Մեր նկատմամբ Արևմուտքի անբարյացակամությունը վերածվում է բացահայտ ագրեսիվ քաղաքականության»,- ասել է նա։

«Սահմանային անցակետերը կբացվեն միայն այն ժամանակ, երբ մենք 100 տոկոսով վստահ կլինենք, որ իրավիճակը բելառուսական կողմում սպառնալիք չի ներկայացնում Լեհաստանի և նրա քաղաքացիների համար»,- իր հերթին հայտարարել է Լեհաստանի ՆԳՆ ղեկավար Մարչին Կերվինսկին։

Անցյալ շաբաթ էլ մոտ երկու տասնյակ ռուսական անօդաչու թռչող սարքեր ներխուժել էին Լեհաստանի օդային տարածք։ Պատմության մեջ առաջին անգամ Լեհաստանի ռազմաօդային ուժերը ստիպված էին եղել զենք օգտագործել Լեհաստանի օդային տարածքը ռուսական անօդաչու թռչող սարքերից պաշտպանելու համար, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի այլ երկրների կործանիչներ էին օդ բարձրացվել։

Բացի այդ, Լեհաստանն անցյալ շաբաթ արտաքսել էր նաև բելառուս դիվանագետի՝ բելառուսական գաղտնի ծառայություններում աշխատելու համար, իսկ սեպտեմբերի 8-ին գաղտնի ծառայության աշխատակիցները ձերբակալել էին «բելառուս գործակալի»։ Ըստ տեղեկություննների՝ նա բելառուսական լրտեսական ցանցի մաս է կազմել, որի բացահայտման մասին սեպտեմբերի 8-ին հայտարարել էր Չեխիայի անվտանգության և տեղեկատվության ծառայությունը (BIS):

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի