Լեհաստանն ամբողջությամբ փակել է Բելառուսի հետ սահմանը

Լուրեր

02.11.2026 | 19:22
«Դովեղ» ֆուտբոլային ակումբը հանդես է եկել հայտարարությամբ և հայտնել, որ չի մասնակցելու ՀՖՖ արտահերթ ժողովին:
02.11.2026 | 19:12
Ուկրաինան պատրաստ է դադարեցնել ռուսական նավթավերամշակման գործարաններին հարվածները՝ Patriot համակարգերի հրթիռների դիմաց․ Զելենսկի
02.11.2026 | 19:00
Քրեական հանցագործություն է կատարվել․ սպառնացել են՝ մեզ ստիպելու, որ չառաջադրվենք Իջևանի ընտրություններում․ Լևոն Վարդապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 18:49
36 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մի շարք հասցեներում
02.11.2026 | 18:39
Հաքերները կրկին հարձակվել են Եվրոպայի սուպերմարկետների սառնարանային համակարգերի վրա․ 4 երկիր է տուժել
02.11.2026 | 18:24
Երևանում կայացել է վոլեյբոլի Եվրոպայի Մ-20 առաջնության որակավորման փուլը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
02.11.2026 | 18:19
Երեք մարզում ապօրինի ընդերքօգտագործման դեպքեր են արձանագրվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 146 մլն դրամի վնաս
02.11.2026 | 18:10
ԵՏՀ-ում ՀՀ-ի բողոքի քննարկումը հետաձգվել է // Գազի գնի հնարավոր թանկացումն աղետ չի լինի՝ ըստ ֆիննախի․ ԼՈՒՐԵՐ
02.11.2026 | 18:02
Թբիլիսիում կենտրոնում ուժեղ հրդեհ է բռնկվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 17:52
Բելգիայի վարչապետը հրաժարական է ներկայացրել․ թագավորը քննարկում է այն ընդունելու հարցը
02.11.2026 | 17:43
Գրիգոր Հակոբյանը Իրանի խորհրդարանի հայ-իրանական բարեկամության խմբի անդամների հետ քննարկել է TRIPP-ը
02.11.2026 | 17:32
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Կանադայի նորանշանակ դեսպանին
02.11.2026 | 17:21
Վստահության հարց կա. ՊԵԿ նախագահը` TRIPP-ում «ընդունարան» – «գրասենյակ» գործառական մոդելի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 17:10
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը սկսել է հավաքը. ԼՈՒՍԱՆԿԱՐ
02.11.2026 | 16:59
«Կիա»-ից հետո՝ «Տեսլա»-ով․ առանց վարորդական իրավունքի մեքենա վարելու երկու դեպքով քրեական հետապնդում է հարուցվել
Բոլորը

Լեհաստանը սեպտեմբերի 12-ի գիշերը փակել է Բելառուսի հետ բոլոր սահմանային անցակետերը։ Լեհ սահմանապահները փշալարեր են անցկացրել անցակետերի առջև և մետաղական ցանկապատեր տեղադրել: Այս մասին հաղորդում է բելառուսական պետական ​​«Բելտա» գործակալությունը։

Պետական ​​սահմանային կոմիտեի տվյալներով՝ սեպտեմբերի 11-ին, Բելառուսի ժամանակով ժամը 18:00-ից սկսած, լեհական կողմը Բելառուս մուտք գործելու համար ձևակերպել է 260 տրանսպորտային միջոց։ Սահմանը հատել են Բելառուսի և այլ երկրների, այդ թվում՝ Լեհաստանի քաղաքացիներ։

Սեպտեմբերի 11-ին Լեհաստանի  սահմանապահ ծառայությունը պաշտոնապես տեղեկացրել է Բելառուսի պետական ​​սահմանային կոմիտեին  սահմանի անցակետերի փակման մասին՝ սեպտեմբերի 12-ին, Բելառուսի ժամանակով, ժամը 1:00-ից։

Մինչ այս, Բելառուսի հետ սահմանին գործում էին երկու անցակետեր՝ Բրեստը (ուղևորափոխադրումների համար) և Կոզլովիչին (բեռների համար)։

Լեհաստանի իշխանությունները որոշեցին փակել սահմանը ռուս-բելառուսական «Զապադ-2025» զորավարժությունների ֆոնին, որոնք տեղի կունենան Բելառուսում սեպտեմբերի 12-ից 16-ը։

Սահմանը փակվել է անորոշ ժամանակով։ Միևնույն ժամանակ, Լեհաստանի  ՆԳՆ-ն հայտարարել է, որ  մտադիր չեն սահմանը փակ պահել «անհրաժեշտից ոչ ավելի»։

«Զապադ-2025» զորավարժությունները մեկնարկում են այսօր և կտևեն մինչև սեպտեմբերի 16-ը։ Ինչպես պարզաբանել է Բելառուսի պաշտպանության նախարարությունը, ընդհանուր նպատակն է ստուգել Բելառուսի և Ռուսաստանի կարողությունները՝ ապահովելու Միութենական պետության ռազմական անվտանգությունը, պատրաստ լինելը հնարավոր ագրեսիային հետ մղելուն։

Հայտնի է, որ զորավարժությունների ընթացքում կմշակվեն հակառակորդի օդային հարձակումներին արձագանքը, պաշտպանական մարտ վարելը,  տարածքային ամբողջականությանը վերականգնումը, զորքերին օդային աջակցություն ցուցաբերելը, անօրինական կազմավորումների և դիվերսիոն խմբերի դեմ պայքարը։ Երկու երկրների զինվորականները կաշխատեն նաև միջուկային զենքի և «Օրեշնիկ» համալիրի հետ։

Նշվում է, որ զորավարժությունների ղեկավարումը ստանձնել է Բելառուսի զինված ուժերի գլխավոր շտաբը։

ՏԱՍՍ-ի հաղորդմամբ էլ՝ ՀԱՊԿ-ի, Շանհայի համագործակցության կազմակերպության և այլ գործընկեր երկրների ռազմական զորամիավորումները հրավիրվել են «Զապադ-2025» զորավարժությունների ընթացքում կոալիցիոն խմբի կազմում գործողությունների  մշակման  համար։

«Զորքերի կոալիցիոն խմբի կազմում համատեղ գործողություններ իրականացնելու համար զորավարժություններին հրավիրվել են ՀԱՊԿ-ի, Շանհայի համագործակցության կազմակերպության և այլ գործընկեր երկրների ռազմական հրամանատարական մարմինների օպերատիվ խմբեր և ռազմական զորամիավորումներ», – ասվում է ՌԴ  հաղորդագրության մեջ։

Հավելենք, որ Լեհաստանի իշխանությունները սեպտեմբերի 9-ին  էին հայտարարել Բելառուսի հետ սահմանի փակման մասին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի