Հայաստանում կա բարերարի մի տեսակ՝ ուսուցիչն է․ նա պետք է հերոսանա, ինչպես Ճապոնիայում․ Մարկ Արեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.10.2026 | 01:04
Մոտ 540 ձայնով պարտվել ենք Ստեփանավանում. ՔՊ-ական․ ՏԵՍԱՆՅՈւԹ
26.10.2026 | 00:42
Ինչ է կատարվում Ստեփանավանի ՔՊ շտաբում. նախնական տվյալներով պարտվել են. ՈՒՂԻՂ
26.10.2026 | 00:40
Շիրակի երկու համայնքներում հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները
25.10.2026 | 23:35
Նախնական արդյունքները՝ Գեղարքունիքի մարզի երեք համայնքներից
25.10.2026 | 23:23
Ավտոբուսը արգելափակվել է ձյան շերտում․ 49 ուղևորներից 20-ը երեխաներ են եղել
25.10.2026 | 23:00
Իջևանի 38/22 ընտրատեղամասում ՔՊ-ն առաջատար է եղել մեծ տարբերությամբ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 22:42
ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ իրավիճակային վերլուծության կենտրոնը արագ արձագանքել է 42 իրավիճակի
25.10.2026 | 22:00
«Ականատես»-ը 407 ընտրատեղամասից 137-ում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
25.10.2026 | 21:45
Մեղրիի մի շարք բնակավայրերում ՔՊ-ն ստացել է ավելի քան 60%, Գորիսի 3 բնակավայրում «Համերաշխությունը»՝ 100%․ նախնական արդյունքներ
25.10.2026 | 21:36
Ստեփանավանում մասնակցությունը կազմել է 68.83%, Ֆիոլետովոյում՝ 25.39%․ ՏԻՄ ընտրությունների տվյալները՝ ժամը 20։00-ի դրությամբ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկ Իջևանի 38/22 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկը 25/24 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:18
Իջևանի 38/22 ընտրատեղամասում հաշվարկը սկսվեց՝ չնայած ընտրողների և կտրոնների միջև տարբերությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 21:09
ՏԻՄ ընտրություններ․ ժամը 20։00-ի դրությամբ ՆԳՆ-ն ստացել է 35 ահազանգ
25.10.2026 | 20:57
Նախնական արդյունքները՝ Ստեփանավանի բնակավայրերից
Բոլորը

«Եթե այսօր Հայաստանում Ներքին գործերի նախարարության բյուջեից գումար վերցնեն ու տան կրթության ոլորտին, մշակույթի նախարարությանը, կարճ ժամանակ անց ոստիկանության կարիք կարող է՝ չունենանք»,- Factor TV-ի հետ զրույցում տեսակետ է հայտնում արձակագիր Մարկ Արենը։

Նրա խոսքով՝ Հայաստանում կա բարերարի մի տեսակ՝ ուսուցիչն է․ «Ուսուցիչն այսօր գրեթե անվճար է աշխատում։ Ուսուցիչը մեզանում կարող է ինչ-որ բան փոխել, եթե փոխվի մեր վերաբերմունքը նրա նկատմամբ, դառնա այնպիսին, ինչպիսին Ճապոնիայում էր՝պատերազմից հետո․ այնտեղ ուսուցիչը դարձավ գլխավոր հերոս, «հրաշագործ»։

Մարկ Արենը վստահ է՝ Հայաստանում յուրաքանչյուր բնագավառում մենք կարող ենք թելադրել կյանքի նոր ոճ․ «Պետք է ազգովի շարժվենք առաջ, չլճանանք։ Չունենալով ներկա՝ մենք սովորություն ունենք պարծենալու անցյալով, մինչդեռ պետք է կարողանանք պարծենալ ապագայով։ Դա բնավ չի նշանակում, որ պետք է մոռանանք անցյալը, բայց քանի դեռ մենք դեմքով դեպի անցյալն ենք, կանգնած ենք մեջքով դեպի ապագան»։

Քանի որ մեր զրուցակիցը մասնագիտությամբ նաև տնտեսագետ է, հարցրինք՝ եթե նրա գրական հերոսներից մեկը լիներ տնտեսագետ, ինչ խնդիրների կբախվեր այսօրվա Հայաստանում․«Եթե վեպիս հերոսներից մեկը լիներ տնտեսագետ, նա Հայաստանը կդարձներ Արաբական Էմիրությունների և Սինգապուրի «խառնուրդ»՝ հինգ տարում»։

Արձակագիրը խոսում է Հայաստանում ձևավորված բարոյահոգեբանական մթնոլորտից, օրեցօր նոր թափ ստացող ատելության խոսքի ծավալներից․ «Ահավոր է տեսնել՝ ինչ վիրավորանքներ են իրար ուղղում մարդիկ, զարմանում եմ․․․Մտնում ես անձնական էջ, տեսնում ես՝ սոցցանցերում մեկնաբանություն գրողը տարեց կին է, թոռնիկներ է դաստիարակում, մտածում ես՝ այս ինչ ծանր իրավիճակում ենք։ Սա ուղղակի անթույլատրելի է»։

Մարկ Արենն անդրադառնում է նաև Հայաստանում ԱԱՀ-ի պատճառով գրքի բարձր գնին, համայնքներում գրքի հանդեպ հետաքրքրության մեծացմանը,էլեկտրոնային գրադարաններում հայ դասականների գործերի բացակայությանը․ «Բազմաթիվ օտարալեզու գրքեր սքանավորվել և տեղադրվել են համացանցում, մինչդեռ հայ դասականների գործերը՝ ոչ»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան