ՀՀ-ն ակնկալում է Խաղաղության համաձայնագրի ողջամիտ ժամկետում ստորագրումը և վավերացումը․ ՀՀ մեկնաբանող հայտարարությունը ԵԱՀԿ ՄԽ գործընթացի առնչությամբ

Լուրեր

06.10.2026 | 12:18
Էրիկ Փիլոյան. «Ամենամեծ պատճառներից մեկը, որ չպարտվեցինք՝ թիմի մթնոլորտն է». ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:13
Արամ Վարդևանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:10
Հրմշտոց ԱԺ-ում ՔՊ-ականների և ընդդիմադիրների միջև // ԱՀԿ-ն՝ ժանտախտի ռիսկի մասին․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 12:01
Հաքերները Դանիայում հասանելիություն են ստացել 8,8 միլիոն մարդու տվյալներին
06.10.2026 | 12:00
«Արա, ա՛յ տղա», «Արայով չխոսաս». վեճի կիզակետում ՔՊ-ից Բաքոյանն ու Գյուլնազարյանն են և «Ուժեղ Հայաստանի» փորձագետը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:52
Վոլոդյա Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:45
Ինչ են քննարկում Սասուն Միքայելյանը և Նարեկ Կարապետյանը վիճաբանության ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:38
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:36
Օվերչուկն ու Մուստաֆաևը քննարկել են առևտրատնտեսական համագործակցությունն ու «Հյուսիս–Հարավ» միջանցքի զարգացումը
06.10.2026 | 11:35
«Ա՛ղբ»․ ԱԺ նիստերի դահլիճում իրավիճակը չի հանդարտվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:31
Արի, տեսնեմ՝ ինչ ես ասում․ ԱԺ դահլիճում իրավիճակը դարձյալ լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:27
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեում Դնեպր գետի վրայով անցնող կամուրջներից մեկին․ 5 մարդ տուժել է
06.10.2026 | 11:24
Դուրս եմ հանելու, հետո՝ դուրս շպրտեմ, հետո՝ խմբակային ցույց տանք, թե որը որից հետո ա․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:18
Ազգային ժողովի հրմշտոցը՝ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՎ
06.10.2026 | 11:16
Հայ բռնցքամարտիկները հաղթանակներ են տարել պատանեկան ԵԱ-ում
Բոլորը

Սեպտեմբերի 11-ին ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Անդրանիկ Հովհաննիսյանը ԵԱՀԿ 1533-րդ Մշտական խորհրդի հանդիպման ժամանակ ներկայացրել է Հայաստանի մեկնաբանող հայտարարությունը ԵԱՀԿ Մինսկի գործընթացի, Մինսկի համաժողովի կողմից կարգավորվող հակամարտության հարցերով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի և Բարձր մակարդակի պլանավորման խմբի փակման վերաբերյալ ԵԱՀԿ Նախարարների ​​խորհրդի կողմից ընդունված որոշման առնչությամբ։

Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է.

«ԵԱՀԿ Մինսկի գործընթացի, Մինսկի համաժողովի կողմից կարգավորվող հակամարտության հարցերով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի և Բարձր մակարդակի պլանավորման խմբի փակման վերաբերյալ ԵԱՀԿ Նախարարների ​​խորհրդի որոշման առնչությամբ Հայաստանի պատվիրակությունը, ԵԱՀԿ կանոնակարգի IV.1(A)6 դրույթի համաձայն, ցանկանում է հանդես գալ հետևյալ մեկնաբանող հայտարարությամբ։

Հայաստանը, Ադրբեջանի հետ համատեղ, նախաձեռնել է սույն Որոշման ընդունումը՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարների համատեղ դիմումն ուղղված ԵԱՀԿ գործող նախագահին, որը ստորագրվել է 2025թ. օգոստոսի 8-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոնում։

Նույն օրը Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական ​​հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի համաձայնեցված տեքստը։

Նախաստորագրմանը ներկա էին Հայաստանի Հանրապետության վարչապետը, Ադրբեջանի Հանրապետության նախագահը և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը, ովքեր նաև ստորագրել են Համատեղ Հռչակագիր։

Համատեղ Հռչակագրում արձանագրվել է «անցյալի հակամարտությամբ չկանխորոշված, Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությանն ու 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրին համապատասխան պայծառ ապագայի ուղի նախանշելու անհրաժեշտությունը»։ Փաստաթղթում հաստատվել է, որ ստեղծվել են պայմաններ, «մարդկային անասելի տառապանքներ պատճառած հակամարտությունից հետո, վերջապես բարիդրացիական հարաբերությունների կառուցման մեկնարկի համար՝ հիմնված միջազգային սահմանների անքակտելիության և տարածքներ ձեռք բերելու նպատակով ուժի կիրառման անթույլատրելիության սկզբունքների վրա»։ Հռչակագրում նաև ամրագրվել է, որ այս «իրողությունը, որը ենթակա չէ և երբեք չպետք է ենթակա լինի վերանայման, ճանապարհ է հարթում մեր երկու ժողովուրդների միջև թշնամանքի էջի փակման համար»։

Այս իրողության համատեքստում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները համատեղ դիմել են ԵԱՀԿ Մինսկի գործընթացի կառույցների փակման համար, քանի որ վերջիններս «այլևս արդիական չեն՝ հաշվի առնելով դրանց ստեղծման համար հիմք հանդիսացած իրավիճակի արմատական փոփոխությունների ենթարկման հանգամանքը»։ Նախարարները նաև հաստատել են իրենց «համատեղ հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և Հելսինկիի եզրափակիչ ակտին՝ շարունակելու երկկողմ մակարդակով հարաբերությունների կարգավորման գործընթացը»։

Այս պատմական պահի համատեքստում Հայաստանի Հանրապետությունը ակնկալում է Խաղաղության համաձայնագրի ողջամիտ ժամկետում ստորագրումը և վավերացումը։

Շնորհակալություն»