Լատվիան փակում է Ռուսաստանի և Բելառուսի հետ օդային սահմանը մինչև 6 կմ բարձրությունը

Լուրեր

03.11.2026 | 15:10
Վանդալիզմ՝ Արաբկիրում ազատամարտիկների քանդակի նկատմամբ // Ակցիա՝ Հանրայինի քաղաքականության դեմ. ԼՈՒՐԵՐ
03.11.2026 | 15:05
Չեխիայի հանրային լրատվամիջոցների աշխատակիցները գործադուլ են սկսել՝ կառավարությանը մեղադրելով քաղաքական միջամտության մեջ
03.11.2026 | 15:01
«Ուրարտուն» նոր գլխավոր մարզիչ ունի
03.11.2026 | 14:53
Փաշինյանն ու Խորվաթիայի վարչապետը քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության ամրապնդման հարցերը
03.11.2026 | 14:44
ԱՄՆ-ում մեկնարկում են միջանկյալ ընտրությունները․ ինչու են դրանք կարևոր
03.11.2026 | 14:42
ՖԱՖ-ը բաց նամակ է հղել ՀՖՖ-ին ու ՀՖՖ անդամ կազմակերպություններին
03.11.2026 | 14:36
Ինչի՞ եք ինձ էդքան շատ փող տալիս․ Էդգար Ղազարյանը՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 14:35
Քրիստինե Վարդանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
03.11.2026 | 14:27
Արարատի նախկին մարզպետ Ալիկ Սարգսյանին, ըստ Դատախազության, ձևական աճուրդներով 5,38 հա համայնքային հող է օտարվել․ գործը դատարանում է
03.11.2026 | 14:24
Էդ թաղումներին, որ նախագահը չգնա, նրանց միևնույն է թաղելու են․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 14:20
Հրանտ-Լեոն Ռանոսի թիմակիցը մահացել է խաղի ժամանակ ստացած վնասվածքի հետևանքով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 14:20
ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
03.11.2026 | 14:15
Հանքարդյունաբերության հարկերը 52 %-ով աճել են․ որ ընկերություններն են առաջատարները
03.11.2026 | 14:04
Կիմի Չեն Ընի քույրը հերքում է Binance-ի՝ 6 միլիարդ դոլարի հափշտակության հաքերային հարձակմանը Հյուսիսային Կորեայի մասնակցությունը
03.11.2026 | 13:52
Համաներումը կարող է բխել դատապարտյալների, բայց ոչ Երևանի փողոցներում քայլող մարդկանց շահերից․ Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Լատվիան կփակի օդային տարածքը Բելառուսի և Ռուսաստանի հետ իր արևելյան սահմանին։ Այս մասին հայտարարել է հանրապետության պաշտպանության նախարար Անդրիս Սպրուդսը։ Սահմանափակումները ուժի մեջ կլինեն մինչև սեպտեմբերի 18-ը՝ երկարաձգման հնարավորությամբ և կտարածվեն մինչև 6 կիլոմետր բարձրության վրա, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Եթե ինչ-որ մեկը բարձրանա ավելի բարձր, այդ օդային երթևեկությունը կշարունակվի։ Սպառնալիքը գալիս է ցածր բարձրություններում գործող անօդաչու համակարգերից», – բացատրել է Սպրադսը։ Նա ասել է,  որ այս միջոցառումը կընդլայնի օդային հսկողության համակարգերի փորձարկման, անօդաչու թռչող սարքերի գործողությունների մոդելավորման և դրանց դեմ պայքարի, ինչպես նաև մոբիլ մարտական ​​ստորաբաժանումներ տեղակայելու և մարզելու հնարավորությունները։

Թռիչքների սահմանափակումները քննարկվել են նախորդ օրը Լատվիայի Ազգային անվտանգության խորհրդի նիստում: Երկրի վարչապետ Էվիկա Սիլինան նշել է. «Լեհաստանում տեղի ունեցած իրադարձությունները մեզ ցնցել են»: Նա հավելել է, որ արգելքը վերաբերում է միայն սահմանային գոտուն. «AirBaltic-ի ինքնաթիռները կթռչեն, անհանգստանալու բան չկա»:

Միևնույն ժամանակ, Լեհաստանը նույնպես ուժեղացնում է անվտանգության միջոցառումները: Սեպտեմբերի 12-ի գիշերը երկիրը պլանավորում է ամբողջությամբ փակել Բելառուսի հետ սահմանը՝ կապված ռուս-բելառուսական «Զապադ-2025» զորավարժությունների մեկնարկի հետ:

Սեպտեմբերի 11-ին Լեհաստանի ՆԳ նախարար Մարցին Կերվինսկին ընդգծել է, որ սահմանը փակելու որոշումը կլինի անորոշ ժամանակով և ուղղակիորեն կապված չէ զորավարժությունների հետ: «Մենք մտահոգված ենք լայն իմաստով սադրանքներից։ Այստեղից էլ այս կոշտ որոշումը»,- ասել է նա:

Լեհական իշխանությունները նաև երեք ամսով սահմանափակել են թռիչքները Բելառուսի և Ուկրաինայի հետ սահմանային գոտիներում: Լեհաստանի օդային նավիգացիայի ծառայությունների գործակալությունը (PANSA) հայտարարել էր, որ սահմանափակումները ուժի մեջ կմնան մինչև դեկտեմբերի 9-ը ներառյալ: Բացառություններ են նախատեսված նախնական թույլտվությամբ օդաչուական ինքնաթիռների, ինչպես նաև պետական ​​ավիացիայի և արտակարգ իրավիճակների ծառայությունների թռիչքների համար:

Որոշումը կայացվել է  սեպտեմբերի 10-ի գիշերը ռուսական անօդաչու թռչող սարքերի Լեհաստան ներխուժումից հետո։ Այդ ժամանակ, ըստ Վարշավայի, առնվազն 19 անօդաչու թռչող սարք է հատել Լեհաստանի սահմանը Ուկրաինայի վրա զանգվածային հարվածների ժամանակ։ Լեհական ինքնաթիռներից բացի, ՆԱՏՕ-ի կործանիչներն օգտագործվել են նաև դրանք Ուկրաինայում պատերազմի սկսվելուց ի վեր առաջին անգամ որսալու համար։ Ավելի ուշ Լեհաստանում հայտնաբերվել են 16 անօդաչու թռչող սարքերի մնացորդներ։ Դրանցից մեկը ընկել է Բելառուսի և Ուկրաինայի սահմանի մոտ գտնվող Վիրիկի գյուղի բնակելի շենքի վրա։ Զոհեր չեն եղել։

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ «սահմանը հատվել է», և երկիրն այժմ «ավելի մոտ է ռազմական հակամարտությանը, քան Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր ցանկացած պահի»։ Ի պատասխան՝ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ «չի պլանավորել» հարվածներ Լեհաստանի վրա, իսկ ԱԳՆ-ն էլ նշել, որ Մոսկվան «հետաքրքրված չէ սրմամբ»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի