Թմրամիջոցներ իրացնող հանցավոր խմբի անդամները կատարել են 29 մլն դրամի փողերի լվացում

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Կալանավորը առցանց խանութ-հարթակներից թմրամիջոցներ ձեռք բերելու ցանկություն հայտնած անձանց տրամադրել է մի շարք կրիպտոարժութային դրամապանակների տվյալներ՝ պատվիրված թմրամիջոցի համար նախատեսված գումարը նշված դրամապանակներին փոխանցելու նպատակով:

ՔԿ-ի հաղորդագրությունը՝ ստորև․

«ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ա.Ա.-ն 2021 թվականի նոյեմբերից մինչև 2025 թվականի ապրիլն ընկած ժամանակահատվածում այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ «Տելեգրամ» հեռահաղորդակցման հավելվածում գրանցված տարբեր օգտատերերից իրացնելու նպատակով ապօրինի ձեռք է բերել առանձնապես խոշոր չափերով «ՄԴՄԱ», «Մարիխուաննա», «Կոկաին» տեսակի թմրամիջոցներ, որոնք առցանց հարթակների միջոցով փոխանցել է թմրամիջոց ձեռք բերելու ցանկություն հայտնած անձանց:

Բացի այդ, Ա․Ա․-ն իրացնելու նպատակով ապօրինի ձեռք է բերել առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 9.47 գրամ քաշով «Կոկաին» տեսակի թմրամիջոց։

Նախաքննության ընթացքում պարզվել է նաև, որ Ա.Ա.-ն առցանց խանութ-հարթակներից թմրամիջոցներ ձեռք բերելու ցանկություն հայտնած անձանց տրամադրել է մի շարք կրիպտոարժութային դրամապանակների տվյալներ՝ պատվիրված թմրամիջոցի համար նախատեսված գումարը նշված դրամապանակներին փոխանցելու նպատակով:

Այսպիսով, Ա.Ա.-ի և մի խումբ անձանց կողմից ստացվել ու տնօրինվել է հանցավոր ճանապարհով ձեռք բերված և տարբեր էլեկտրոնային դրամապանակների և բանկային հաշիվների փոխանցված առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 29 մլն 292 հզր 406 ՀՀ դրամ գումար:

Ա.Ա.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելը) և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը):

Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը։

Մեկ անձի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ»։