Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է մշակույթի և կրթության ոլորտներին վերաբերող օրենսդրական նախաձեռնություններ

Լուրեր

03.11.2026 | 23:29
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կդադարեցնի Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնության տրամադրումը
03.11.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.11.2026 | 23:07
Ադրբեջանում փակ դռների հետևում մեկնարկել է ընդդիմության ղեկավարի դատավարությունը
03.11.2026 | 22:59
Ուշիի ոլորաններում վթարից 3 տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
03.11.2026 | 22:44
Առանց արհեստական ձյան լեռնադահուկային հանգստավայրերը չեն կարողանա գործել. Ազիզյան
03.11.2026 | 22:33
OpenAI-ն աշխատանքի է ընդունել ԱՄՆ բանակի նախկին նախարար Դեն Դրիսկոլին, որը մասնակցել է ուկրաինական բանակցություններին
03.11.2026 | 22:26
ԵՄ-ին դիմում ներկայացնելը 2027-ին, 2028-ին կարող է իրատեսական լինել. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 22:14
Բաքուն «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Ադրբեջանի դեմ կոչեր հնչեցրած և թշնամանք հրահրած Իրանի 14 քաղաքացիների
03.11.2026 | 22:00
Վթար Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով՝ կան զոհեր
03.11.2026 | 21:44
Քաղաքապետարանը հորդորում է որոշակի ժամերի Տիգրան Մեծի պողոտայի ձախ հատվածից մինչև Սայաթ-Նովայի խաչմերուկ մեքենա չկայանել
03.11.2026 | 21:27
Հանրային պաշտպանի գրասենյակը նոր ղեկավար ունի
03.11.2026 | 21:12
Ադրբեջանն ու Ուկրաինան համատեղ գործողություն են իրականացրել կիբերխարդախների ցանցի դեմ
03.11.2026 | 21:00
ԵՊՀ-ում չեք գտնի մի դասախոս, որի հետ ես քաղաքական զրույց եմ ունեցել․ չկա բուհի քաղաքականացում․ Հովհաննես Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 20:44
ԵՄ մաքսային համակարգում նոյեմբերի 3-ից կարտացոլվեն հայկական ապրանքների համար սահմանված արտոնությունները․ մաքսատուրքերը կվերադարձվեն
03.11.2026 | 20:30
Մանիպուլյացիաներ՝ TRIPP-ի շուրջ․ ինչ պնդումներ են տարածում ռուսալեզու Telegram ալիքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում ԱԺ գլխադասային հանձնաժողովի հետ աշխատել ենք նախագծի լրամշակման վրա, որը նպատակ ունի կանոնակարգել արվեստի շուկայում տնտեսական հարաբերությունները, խթանել արվեստի պատկերասրահների, աճուրդային տների եւ արվեստագետների միջեւ համագործակցության էկոհամակարգի ձեւավորումը: Սա կարեւոր նշանակություն կունենա արվեստի դաշտի ընդհանուր դինամիկ զարգացման եւ արվեստի նոր միտումների ձեւավորման գործում: Այս մասին ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ սեպտեմբերի 10-ին ԱԺ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկման ներկայացնելով «Մշակութային աճուրդների կազմակերպման մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով։

ՀՀ ԱԺ-ից հայտնում են, որ նախարարը ներկայացրել է կատարված լրամշակումները:

Հարակից զեկույցում ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը փաթեթի վերաբերյալ՝ ընդգծելով այն ընդունելու անհրաժեշտությունը:

Հիմնական կարգավորումները՝ այստեղ:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը երկրորդ ընթերցմամբ քննարկման է ներկայացրել նաեւ «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով:

Ըստ նախարարի՝ նշված փաթեթը շրջադարձային նշանակություն ունի բարձրագույն կրթության եւ գիտության ոլորտների զարգացման համար, քանի որ դրանով առաջարկվում են սկզբունքային եւ համակարգային փոփոխություններ ոլորտներում:

«Վստահ եմ, որ օրենսդրական փաթեթի ընդունմամբ մենք կկարողանանք ապահովել բոլորովին նոր պայմաններ բարձրագույն կրթության եւ գիտության զարգացման համար»,- ընդգծել է նա:

Ժաննա Անդրեասյանը նշել է, որ փաթեթը լրամշակվել է ստացված հարյուրավոր առաջարկների շնորհիվ, տեղի են ունեցել խորհրդարանական լսումներ:

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը փաթեթի վերաբերյալ:

Հիմնական կարգավորումները՝ այստեղ: