Թրամփը հայտնել է Պուտինի հետ առաջիկա զրույցի մասին

Լուրեր

05.11.2026 | 00:08
Ինչ է որոշել ընդդիմությունը. Նարեկ Կարապետյանը հանդիպումից հետո մանրամասներ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:40
Մհեր Արմենիային վտարում են տնից. երգիչը մանրամասներ է հայտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:30
Եվրահանձնաժողովը հայտարարում է՝ Ուկրաինան և Մոլդովան կշարունակեն ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, Վրաստանինը փաստացի դադարեցված է
04.11.2026 | 23:21
Էրդողանի կուսակցությունն արձագանքել է ՌԴ-ի՝ Թյուրքական պետությունների կազմակերպությանը միանալու առաջարկին
04.11.2026 | 23:13
Ընդդիմադիրները հավաքվել են քննարկման Սամվել Կարապետյանի տանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 22:58
Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.11.2026 | 22:27
Ադրբեջանը նախատեսում է 2027 թվականին պաշտպանական ծախսերի համար հատկացնել մոտ 2,5 միլիարդ դոլար
04.11.2026 | 22:12
Զրպարտում են. մենք մեզնի՞ց էինք հափշտակում. Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:59
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
04.11.2026 | 21:47
Ինչ են քննարկել Արման Սարոյանը և ՔՊ-ականները. ԱԺ-ում փակ հանդիպում է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:32
Միացյալ Թագավորությունը հայկական ապրանքների նկատմամբ արտոնյալ ռեժիմ է սահմանել
04.11.2026 | 21:28
Երևանում մեկնարկում է Շեքսպիրյան 18-րդ միջազգային փառատոնը․ կմասնակցեն հինգ երկրի թատերախմբեր
04.11.2026 | 21:16
ԿԲ-ն բացահայտել է ֆինանսական խարդախության նոր սխեմա․ քաղաքացիների անուններով վարկեր են ձևակերպում
04.11.2026 | 21:00
Չեմ տեսել բռնապետություն, ուր ընդդիմությունը հարուստ է իշխանությունից, ուր ԱԺ-ի 30-40%-ն ընդդիմությունն է․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պլանավորում է առաջիկայում զրուցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

«Այո՛, ես դա կանեմ։ Մեզ մոտ շատ լավ երկխոսություն է ստացվել», – ասել է Թրամփը Սպիտակ տանը կայացած ճեպազրույցի ժամանակ, հայտնում է DW-ի ռուսական ծառայությունը։

Միաժամանակ,  ըստ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի, Կրեմլը դեռևս չունի «զարգացումներ Ռուսաստանի Դաշնության և Միացյալ Նահանգների նախագահների միջև հեռախոսազրույց կազմակերպելու մասով», սակայն այն կարող է «արագ կազմակերպվել», հաղորդում է «Ինտերֆաքսը»։

Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույցներ է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի և «կամավորների կոալիցիայի» ներկայացուցիչների հետ՝ Ուկրաինայի առաջնորդի Փարիզ կատարած այցի ընթացքում, որտեղ նրանք քննարկել են Կիևի անվտանգության երաշխիքները:

Reuters-ի փոխանցմամբ՝ մեկ ժամ տևած հեռախոսազրույցի ընթացքում ԱՄՆ նախագահը կոչ է արել եվրոպացի առաջնորդներին դադարեցնել ռուսական նավթի գնումը և տնտեսական ճնշում գործադրել Չինաստանի վրա, քանի որ այն ֆինանսական աջակցություն է ցուցաբերում Ռուսաստանի ռազմական գործողություններին Ուկրաինայում:

Վլադիմիր Զելենսկիի խոսքով՝ «կամավորների կոալիցիայի» ներկայացուցիչները համաձայնության են եկել Ուկրաինայի անվտանգության երաշխիքների ընդհանուր շրջանակի վերաբերյալ։ Նա մանրամասնել է, որ Ուկրաինայի զինված ուժերը կարևոր դեր կխաղան անվտանգության հարցում։ Բացի այդ, սեպտեմբերի 4-ին Փարիզում կայացած հանդիպման բոլոր մասնակիցները համաձայնել են, որ Մոսկվան մերժում է Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ սանձազերծված պատերազմի դադարեցմանն ուղղված ցանկացած խաղաղարար նախաձեռնություն։

26 երկիր էլ մտադիր է մասնակցել խաղաղապահ առաքելությանը Ուկրաինայում հրադադարից հետո։ Այս մասին էլ հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի