Հակակոռուպցիոն կոմիտեից հաստատում են սնանկության գործերով կառավարչի ձերբակալման մասին տեղեկությունը
Հասարակություն
03.09.2025 | 18:11
Հակակոռուպցիոն կոմիտեից հաստատում են Factor TV-ի տեղեկությունն այն մասին, որ սնանկության գործերով կառավարիչ է ձերբակալվել։
Միաժամանակ հայտնում են, որ կառավարիչը ձերբակալվել է դատական իշխանության ներկայացուցչի կողմից կաշառք ստանալուն օժանդակելու մեղադրանքով՝ նախաքննության շահերից ելնելով՝ այլ մանրամասներ չհայտնելով։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Factor TV-ն գրել էր այն մասին, որ իրավապահները սնանկության գործերով կառավարչի են ձերբակալել։