Պետությանը պատճառված շուրջ 250 մլն դրամ վնասն ամբողջությամբ վերականգնվել է
Հասարակություն
03.09.2025 | 16:15
Երևան քաղաքի բժշկական կենտրոններից մեկը ՀՀ ՊԵԿ ներկայացրած 2024-2025 թթ․ տարբեր ամիսների եկամտային հարկի և սոցիալական վճարների հաշվարկներում մտցրել է խեղաթյուրված տվյալներ:
«Քրեական վարույթի շրջանակում իրականացված վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում պետությանը պատճառված 249 մլն 938 հզր 837 ՀՀ դրամ վնասն ամբողջությամբ վերականգնվել է։
Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է»,- ասված է ՀՀ ՔԿ-ի տարածած հաղորդագրությունում։