Սյունիքում հաջորդ տարի կգործարկվի ծանրաքաշ և մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցների կշռման նոր անշարժ հենակետ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը ՀՀ Սյունիքի մարզում կունենա միջազգային ստանդարտներին համապատասխան ծանրաքարշ և մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցների կշռման նոր անշարժ հետակետ։

ՔՏՀԱ-ի հաղորդագրությունը՝ ստորև․

«ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի հետ համատեղ նախաձեռնել է Սյունիքի մարզի տարածքով անցնող ՀՀ ընդհանուր օգտագործման Մ-2 միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի 198+000–199+000 կմ ընկած հատվածում ծանրաքարշ և մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցների  կշռման նոր հենակետի շինարարական աշխատանքներ։

Տեսչական մարմնի տրանսպորտային անվտանգության վարչության պետի պարտականնությունները կատարող Արամ Աղայանը,  «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի   հիմնանորոգման ծրագրերի կառավարման բաժնի ավագ ինժեներ Էդգար Ֆրանգուլյանի հետ միասին տեղում ծանոթացել են մշակվող ճարտարապետաշինարարական նախագծին,  «Ճաննախագիծ ինստիտուտ»  ՍՊ ընկերության գլխավոր ինժիներ Ռուբեն Առաքելյանի հետ քննարկվել են կշռման նոր հենակետի և հենակետի մոտեցման, մուտքի և ելքի կառուցման մանրամասնները և ժամկետները․ մասնավորապես՝  ճարտարապետաշինարարական նախագծի հաստատումից և անհրաժեշտ քաղաքաշինական փաստաթղթերը ստանալուց հետո կմեկնարկեն կշռման անշարժ կայանի բուն շինարարական աշխատանքները։

Նախատեսվում է հաջորդ տարի գործարկել միջազգային ստանդարտներին համապատասխան, անհրաժեշտ կահավորմամբ և տեխնիկական միջոցներով զինված կշռման նոր անշարժ հետակետը»։