Ավելի քան 500 ռուսական ԱԹՍ է հարձակվել Ուկրաինայի վրա

Լուրեր

04.11.2026 | 11:07
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:06
Նոր կենսաչափական համակարգի գործարկմանը նվիրված ասուլիս. ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:03
Ուշիի ոլորաններում 9 զոհի պատճառ դարձած վթարի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
04.11.2026 | 10:55
Հայաստանում արձանագրվել է պարսկական հովազի 8-րդ առանձնյակը
04.11.2026 | 10:48
Եվրոպայում մեկ օրում առնվազն 7 ինքնաթիռ ռումբի մասին կեղծ ահազանգ է ստացել
04.11.2026 | 10:28
65 հասցեներում միաժամանակյա խուզարկություններ են. ՔԿ-ն՝ Կարապետյանների հետ կապված գործողությունների մասին
04.11.2026 | 10:18
Դեմոկրատները վերահսկողություն կստանան ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների նկատմամբ՝ հանրապետականներին զրկելով մեծամասնությունից․ BBC
04.11.2026 | 10:11
Վահագն Հարությունյանը կգլխավորի ՀԲՖ մարզչական կոմիտեն
04.11.2026 | 10:03
Փաշինյանի անունով Telegram-ում կեղծ օգտահաշիվ է բացվել․ խոսնակը զգուշացնում է հնարավոր խարդախության մասին
04.11.2026 | 10:00
2027 թվականի բյուջեի նախագծի քննարկումն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
04.11.2026 | 09:54
Խուզարկություններ՝ Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում
04.11.2026 | 09:46
4 մեքենայի բախման հետևանքով 9 մարդ է զոհվել, 3-ը՝ վիրավորվել
04.11.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
03.11.2026 | 23:29
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կդադարեցնի Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնության տրամադրումը
03.11.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Ռուսական անօդաչու թռչող սարքերը սեպտեմբերի լույս 3-ի գիշերը հարձակվել են Կիրովոգրադի մարզի Զնամենկա քաղաքի վրա, հայտնել է Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ​​ծառայությունը։

Փրկարարների տվյալներով՝ անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով վիրավորվել է հինգ մարդ: Շրջանային վարչակազմի ղեկավար Անդրեյ Ռայկովիչը հայտնել է, որ վնասվել է 28 տուն, մեկը՝ ավերվել: Վնասվել են նաև ենթակառուցվածքային կառույցներ։

Ռուս զինվորականները նաև հարվածել են Կիրովոգրադի մարզի երկաթուղային ենթակառուցվածքին։ «Ուկրզալիզնիցան» հայտնել է, որ վիրավորվել է չորս երկաթուղային աշխատող։ Նրանք հոսպիտալացվել են, վիճակը բավարար է։ Ենթակառուցվածքին հասցված վնասը հանգեցրել է 22 գնացքի ուշացման։

Չեռնիգովի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Վյաչեսլավ Չաուսն էլ հայտնել է, որ հարձակման հետևանքով վնասվել է քաղաքացիական կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտ։

Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հայտնել են, որ լույս չորեքշաբթի գիշերը ռուսական զորքերն Ուկրաինայի ուղղությամբ արձակել են 502 անօդաչու թռչող սարք (ներառյալ՝ անօդաչու թռչող սարքերի իմիտատորներ) և 24 տարբեր տեսակի հրթիռ, այդ թվում՝ 16 «Կալիբր» և 8 x-101 թևավոր հրթիռ։ Հայտարարության համաձայն՝ «խոցվել/ճնշվել է 21 հրթիռ և 430 անօդաչու թռչող սարք»: Գրանցվել է երեք հրթիռի, 69 ԱԹՍ-ի հարված 14 վայրում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի