ՌԴ Ռոստովի մարզում երկաթուղային կայարանի վրա ԱԹՍ-ների հարձակման հետևանքով 26 գնացքի մեկնումը հետաձգվել է

Լուրեր

04.11.2026 | 11:07
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:06
Նոր կենսաչափական համակարգի գործարկմանը նվիրված ասուլիս. ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:03
Ուշիի ոլորաններում 9 զոհի պատճառ դարձած վթարի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
04.11.2026 | 10:55
Հայաստանում արձանագրվել է պարսկական հովազի 8-րդ առանձնյակը
04.11.2026 | 10:48
Եվրոպայում մեկ օրում առնվազն 7 ինքնաթիռ ռումբի մասին կեղծ ահազանգ է ստացել
04.11.2026 | 10:28
65 հասցեներում միաժամանակյա խուզարկություններ են. ՔԿ-ն՝ Կարապետյանների հետ կապված գործողությունների մասին
04.11.2026 | 10:18
Դեմոկրատները վերահսկողություն կստանան ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների նկատմամբ՝ հանրապետականներին զրկելով մեծամասնությունից․ BBC
04.11.2026 | 10:11
Վահագն Հարությունյանը կգլխավորի ՀԲՖ մարզչական կոմիտեն
04.11.2026 | 10:03
Փաշինյանի անունով Telegram-ում կեղծ օգտահաշիվ է բացվել․ խոսնակը զգուշացնում է հնարավոր խարդախության մասին
04.11.2026 | 10:00
2027 թվականի բյուջեի նախագծի քննարկումն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
04.11.2026 | 09:54
Խուզարկություններ՝ Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում
04.11.2026 | 09:46
4 մեքենայի բախման հետևանքով 9 մարդ է զոհվել, 3-ը՝ վիրավորվել
04.11.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
03.11.2026 | 23:29
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կդադարեցնի Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնության տրամադրումը
03.11.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

ՌԴ Պաշտպանության նախարարությունը հայտնել է ուկրաինական 105 ԱԹՍ-ի խոցման մասին հինգ շրջաններում, բռնակցված Ղրիմում, Սև ու Ազովի ծովերում, փոխանցում է Current time-ը։

Գերատեսչության տվյալներով՝ Ռոստովի մարզում ոչնչացվել է 25 անօդաչու թռչող սարք։ Նահանգապետի պաշտոնակատար Յուրի Սլյուսարը հայտնել է, որ Կուտեյնիկովո երկաթուղային կայարանում տեղի ունեցած հարձակումը խաթարել է ցանցի աշխատանքը։

«Կայարանի շենքի տանիքին չպայթած զինամթերքի պատճառով գիշերն այնտեղից տարհանվել են ուղևորներն ու աշխատակիցները։ Ոչ ոք չի տուժել։ Շենքն այժմ շրջափակված է։ Կանչվել են սակրավորներ»,- գրել է նա։

«Ռուսական երկաթուղիներ»-ի տվյալներով՝ 26 ուղևորատար գնացք է ուշացել։

Բելայա Կալիտվա քաղաքում էլ խոցված անօդաչու թռչող սարքի բեկորները վնասել են շենքի ճակատային մասը, կոտրել երկու բնակելի շենքերի պատուհանները, ինչպես նաև բակերում կայանված մեքենաներ: Կոկսովի բնակավայրում մի քանի մասնավոր տների պատուհաններ են վնասվել: Սլյուսարի հաղորդմամբ՝ ոչ ոք չի տուժել:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի