«Դպրոցականների առողջությունը զոհաբերում են բիզնես շահերին»․ դասերի վաղ մեկնարկի վտանգները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Երևանյան դպրոցներում դասերն այսօր մեկնարկեցին ժամը 8:15-ին։ Սա Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությունն էր, ԿԳՄՍ նախարարությունն էլ երաշխավորել էր փոփոխությունը և ողջունել, որ դասերը 15 րոպեով շուտ մեկնարկեն։

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը, մինչդեռ, շեշտում է՝ դասերի մեկնարկը սահմանել 8:15, նշանակում է՝ դպրոցականների հոգեկան առողջությունը զոհաբերել ծնողների աշխատանքին ու բիզնես շահերին։ Իսկ քաղաքապետարանի բացատարությունը, թե այդպիսով երեխաները խցանումների պատճառով դասերից չեն ուշանա, ինչպես նաև երթևեկությունը որոշակիորեն կթեթևանա առավոտյան ժամերին, Խաչատրյանին համոզիչ չի թվում։ Ասում է՝ փոփոխությունը որևէ կերպ չի երաշխավորում, որ երթևեկությունն իսկապես կթեթևանա։

Փորձագետը նշում է՝ եթե որոշ երկրներում դասերը սկսվում են ժամը 8-ին, չի նշանակում, որ այդպես ճիշտ է։ Այդ երկրները, Խաչատրյանի համոզմամբ, պարզապես զոհաբերում են իրենց երեխաների առողջությունը՝ դպրոցի ժամերը հարմարեցնելով աշխատանքային ժամերին։

Ուսուցչուհի Մարգարիտա Մխիթարյանին նույնպես մտահոգում է այս փոփոխությունը։ Ասում է՝ մինչև ձմեռ, գուցե, չզգացվեն այն ռիսկերը, որ կբերի փոփոխությունը․ «Շուտով մոտենում է ձմեռը, և դրսում 7:00-ին, 8:00-ին արդեն մութ է, երեխան մթության մեջ ինչպե՞ս է հասնելու դպրոց։ Թվում է՝ 15 րոպեն քիչ է, բայց ձմռանն այն որոշիչ է լինելու»։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, սակայն, օրեր առաջ պնդեց՝ փոփոխությունը սովորողների շահերից է բխում․ «Ես կարծում եմ, որ մեր բոլոր ծնողները, որոնք մտահոգ են իրենց երեխաների կրթության որակով, կկարողանան մի փոքր ջանք դնել»։

Սերոբ Խաչատրյանը, սակայն, հակադարձում է՝ կարելի է ավելի ճկուն դարձնել, օրինակ, պետական աշխատողների գրաֆիկը, հնարավորություն տալ որոշ աշխատակիցների շաբաթական մեկ անգամ աշխատել տնից կամ աշխատանքի վայր ժամանել ոչ միաժամանակ, այլ տարբեր ժամերի։ Նրա համոզմամբ՝ այդպիսով երթևեկությունն իսկապես կարող էր թեթևանալ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան