Գրանցվել է 1035 դեպք, որից 614-ը՝ արտակարգ․ Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը

Լուրեր

03.11.2026 | 23:29
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կդադարեցնի Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնության տրամադրումը
03.11.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.11.2026 | 23:07
Ադրբեջանում փակ դռների հետևում մեկնարկել է ընդդիմության ղեկավարի դատավարությունը
03.11.2026 | 22:59
Ուշիի ոլորաններում վթարից 3 տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
03.11.2026 | 22:44
Առանց արհեստական ձյան լեռնադահուկային հանգստավայրերը չեն կարողանա գործել. Ազիզյան
03.11.2026 | 22:33
OpenAI-ն աշխատանքի է ընդունել ԱՄՆ բանակի նախկին նախարար Դեն Դրիսկոլին, որը մասնակցել է ուկրաինական բանակցություններին
03.11.2026 | 22:26
ԵՄ-ին դիմում ներկայացնելը 2027-ին, 2028-ին կարող է իրատեսական լինել. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 22:14
Բաքուն «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Ադրբեջանի դեմ կոչեր հնչեցրած և թշնամանք հրահրած Իրանի 14 քաղաքացիների
03.11.2026 | 22:00
Վթար Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով՝ կան զոհեր
03.11.2026 | 21:44
Քաղաքապետարանը հորդորում է որոշակի ժամերի Տիգրան Մեծի պողոտայի ձախ հատվածից մինչև Սայաթ-Նովայի խաչմերուկ մեքենա չկայանել
03.11.2026 | 21:27
Հանրային պաշտպանի գրասենյակը նոր ղեկավար ունի
03.11.2026 | 21:12
Ադրբեջանն ու Ուկրաինան համատեղ գործողություն են իրականացրել կիբերխարդախների ցանցի դեմ
03.11.2026 | 21:00
ԵՊՀ-ում չեք գտնի մի դասախոս, որի հետ ես քաղաքական զրույց եմ ունեցել․ չկա բուհի քաղաքականացում․ Հովհաննես Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 20:44
ԵՄ մաքսային համակարգում նոյեմբերի 3-ից կարտացոլվեն հայկական ապրանքների համար սահմանված արտոնությունները․ մաքսատուրքերը կվերադարձվեն
03.11.2026 | 20:30
Մանիպուլյացիաներ՝ TRIPP-ի շուրջ․ ինչ պնդումներ են տարածում ռուսալեզու Telegram ալիքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Օգոստոսի 25-ից 31-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 1035 դեպք, որից 614-ը՝ արտակարգ:

«Մասնավորապես՝ հրդեհի՝ 512, պայթյունի՝ 3, ջրային տրանսպորտի մասնակցությամբ պատահարի, կենսաապահովման կոմունալ համակարգերում վթարի, որոնողափրկարարական, դժբախտ պատահարի՝ 2-ական, վտանգավոր աղբյուրների, նյութերի հայտնաբերման, քարաթափման, սողանքի, երկրաշարժի, զինամթերքի հայտնաբերման` 1-ական, ուժեղ քամու՝ 4, վայրի կենդանիների հարձակման՝ 5, թունավորման՝ 12, ինքնասպանության փորձի՝ 16, օձի նկատման՝ 56, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 68, կեղծ ահազանգի՝ 6, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 203, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 44, հրդեհի կեղծ կանչի՝ 42, 51 այլ դեպքեր»,- ասվում է ՆԳՆ ՓԾ-ի տարածած հաղորդագրությունում։

Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 18 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 25 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 18 տրանսպորտային միջոց:

Նշվում է, որ նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 180, զոհվել՝ 19 մարդ: Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 8 մարդ: