Երթևեկության կազմակերպման փոփոխություն` Զորյան փողոցում
Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. սեպտեմբերի 2-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
«Մասնավորապես՝ Զորյան – Սպենդիարյան փողոցների խաչմերուկից դեպի Զորյան – Մոսկովյան փողոցների խաչմերուկ ուղղությամբ՝ երթևեկելի գոտու ձախ կողմում կարգելվի մեքենաների կանգառը»,- ասված է հաղորդագրությունում։