Իսրայելի հարվածներից սպանվել են Եմենի հութիների վարչապետն ու այլ բարձրաստիճան պաշտոնյաներ

Լուրեր

04.11.2026 | 11:58
Փաշինյանի համոզելու պրոցեսն է, որ կարողանա անցկացնել ալիևյան սահմանադրությունը. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 11:55
Արփինե Սարգսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:53
Հերթական պատվերն է Փաշինյանի կողմից. ՈՒՀ պատգամավորը՝ Կարապետյանների տան խուզարկության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 11:50
Արթուր Բազեյանը կմասնակցի Ամերիկան ընդդեմ Եվրոպայի դիմակայությանը
04.11.2026 | 11:44
Թրամփն ընդունել է, որ Իրանի դեմ պատերազմը նպաստել է հանրապետականների պարտությանը, բայց գլխավոր խնդիրն անվանել է բենզինի թանկացումը
04.11.2026 | 11:35
Նարեկ Գրիգորյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:33
ՊԵԿ-ը նախատեսում է ներդնել «Մաքսային միասնական հաշիվ» էլեկտրոնային համակարգ
04.11.2026 | 11:27
ՀՖՖ Գործադիր կոմիտեն հաստատել է ՀՖՖ 5 կանոնակարգեր
04.11.2026 | 11:19
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Ադիգեյսկում Ozon-ի լոգիստիկ կենտրոնի վրա
04.11.2026 | 11:07
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:06
Նոր կենսաչափական համակարգի գործարկմանը նվիրված ասուլիս. ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:03
Ուշիի ոլորաններում 9 զոհի պատճառ դարձած վթարի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
04.11.2026 | 10:55
Հայաստանում արձանագրվել է պարսկական հովազի 8-րդ առանձնյակը
04.11.2026 | 10:48
Եվրոպայում մեկ օրում առնվազն 7 ինքնաթիռ ռումբի մասին կեղծ ահազանգ է ստացել
04.11.2026 | 10:28
65 հասցեներում միաժամանակյա խուզարկություններ են. ՔԿ-ն՝ Կարապետյանների հետ կապված գործողությունների մասին
Բոլորը

Եմենում Իրանի կողմից աջակցվող հութիների խմբի վարչապետը, ըստ տեղեկությունների, սպանվել է մայրաքաղաք Սանայում՝ Իսրայելի կողմից իրականացված օդային հարվածների ժամանակ, գրում է The Times of Israel-ը։

Եմենի Al-Jumhuriya հեռուստաալիքը և Aden Al-Ghad պարբերականը հաղորդել են, որ հութիների վարչապետ Ահմեդ ալ-Ռահավին սպանվել է իսրայելական կողմից նրա բնակարանի վրա հարձակման ժամանակ։ Նրա մի քանի ուղեկիցներ նույնպես սպանվել են։

Հաղորդագրություններից հետևում է, որ խոսքը հինգշաբթի օրվա հարվածի մասին չէ, որը, ըստ լուրերի, թիրախավորել էր 10 հութի նախարարների, որոնք հավաքվել են մայրաքաղաքից դուրս գտնվող վայրում՝ խմբի առաջնորդ Աբդուլ Մալիկ ալ-Հութիի ելույթը լսելու համար։ Հարձակման ենթարկված հութի պաշտոնյաների թվում են պաշտպանության նախարարը և շտաբի պետը։

Պաշտպանության նախարար Մոհամմեդ Նասեր ալ-Աթաֆին համարվում է կազմակերպության ռազմական կառույցի ամենաբարձր պաշտոնյան, հաղորդում է Channel 12-ը։ Ասվում է, որ նա սերտ հարաբերություններ է հաստատել Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի և «Հըզբոլլահ»-ի հետ, անմիջականորեն ներգրավված է եղել Իսրայելի դեմ գործողություններում։

Թիրախում է եղել նաև հութիների շտաբի պետ Մուհամմադ ալ-Ղամարին, որը, ըստ որոշ տեղեկությունների, լուրջ վիրավորվել, բայց չէր զոհվել հունիսին Եմենում Իսրայելի կողմից Իրանի դեմ պատերազմի ընթացքում հարվածի հետևանքով։

Հութիները, որոնց կարգախոսն է «Մահ Ամերիկային, մահ Իսրայելին և անեծք հրեաներին», Իսրայելի և նավատորմի վրա սկսել են հարձակվել 2023 թվականի նոյեմբերից՝ հոկտեմբերի 7-ին Իսրայելի հարավում ՀԱՄԱՍ-ի  հարձակումից  մեկ ամիս անց։

Հութիների հարձակումներին ի պատասխան՝ Իսրայելը և ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան ռմբակոծել էին  Եմենում նրանց կողմից վերահսկվող տարածքները։

Մայիսին Թրամփի վարչակազմը հայտարարել էր հութիների հետ համաձայնության մասին՝ կասեցնելու ավիահարվածները՝ նավերի վրա հարձակումները դադարեցնելու դիմաց։

Այնուամենայնիվ, խմբավորումը հայտարարել էր, որ համաձայնագիրը չի ներառում Իսրայելի հետ կապված թիրախների վրա հարձակումների դադարեցում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի