Ռուբիոն ու Ֆիդանը ռուս-ուկրաինական պատերազմը, տարածաշրջանային զարգացումներն են քննարկել

Լուրեր

04.11.2026 | 12:39
Հայերենի իմացությունն այլևս պարտադիր չէ. ՀՖՖ արտահերթ ժողովում կանոնադրական փոփոխությունները մտել են ուժի մեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 12:34
Իրանը հայտարարում է, որ ամերիկացիները միջանկյալ ընտրություններում մերժել են պատերազմը
04.11.2026 | 12:25
Երեխայի համակարգիչն են առգրավել. փաստաբանը մանրամասներ ներկայացրեց Կարապետյանի տան խուզարկությունից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 12:20
Խուզարկություններ՝ Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում // Ձյուն՝ առաջիկա օրերին․ ԼՈՒՐԵՐ
04.11.2026 | 12:11
Ազատ ոճի ըմբշամարտի Աշխարհի առաջնության արդյունքների ամփոփումը. ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:58
Փաշինյանի համոզելու պրոցեսն է, որ կարողանա անցկացնել ալիևյան սահմանադրությունը. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 11:55
Արփինե Սարգսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:53
Հերթական պատվերն է Փաշինյանի կողմից. ՈՒՀ պատգամավորը՝ Կարապետյանների տան խուզարկության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 11:50
Արթուր Բազեյանը կմասնակցի Ամերիկան ընդդեմ Եվրոպայի դիմակայությանը
04.11.2026 | 11:44
Թրամփն ընդունել է, որ Իրանի դեմ պատերազմը նպաստել է հանրապետականների պարտությանը, բայց գլխավոր խնդիրն անվանել է բենզինի թանկացումը
04.11.2026 | 11:35
Նարեկ Գրիգորյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:33
ՊԵԿ-ը նախատեսում է ներդնել «Մաքսային միասնական հաշիվ» էլեկտրոնային համակարգ
04.11.2026 | 11:27
ՀՖՖ Գործադիր կոմիտեն հաստատել է ՀՖՖ 5 կանոնակարգեր
04.11.2026 | 11:19
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Ադիգեյսկում Ozon-ի լոգիստիկ կենտրոնի վրա
04.11.2026 | 11:07
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսազրույց են ունեցել, քննարկել են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության ջանքերը։ Այս մասին հայտնել են թուրքական դիվանագիտական աղբյուրները, գրում է Daily Sabah-ը։

Ֆիդանն ընդգծել է, որ Թուրքիան պատրաստ է ստանձնել պատասխանատվությունը կարգավորման առաջխաղացման գործում։ Նրանք նաև անդրադարձել են Գազայի իրավիճակին, ընդ որում՝ Ֆիդանը շեշտել է մարդասիրական պայմանների  բարելավման և հրադադարի հասնելու անհապաղ անհրաժեշտությունը։

Օրակարգում են եղել նաև Սիրիայի և երկկողմ հարցերը։

ԱՄՆ Պետքարտուղարության հաղորդագրության համաձայն էլ՝ պետքարտուղար Ռուբիոն Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ քննարկել է ԱՄՆ-Թուրքիա երկկողմ հարաբերությունների ամրապնդումը և  համագործակցությունը որպես ՆԱՏՕ-ի դաշնակիցներ։

«Նրանք նաև քննարկել են Մերձավոր Արևելքում խաղաղության և կայունության նկատմամբ իրենց շարունակական աջակցությունը և համաձայնության են եկել շարունակական դիվանագիտության անհրաժեշտության հարցում՝ Ռուսաստան-Ուկրաինա պատերազմը բանակցային կարգավորման միջոցով ավարտին հասցնելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի