Միջազգային իրավական հարցերով գրասենյակի մամուլի խոսնակն աշխատանքից ազատման դիմում է գրել

Լուրեր

04.11.2026 | 20:09
Սամվել Կարապետյանին ՔԿ-ից տարան դատարան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:00
Թրամփի կուսակցության ջախջախիչ պարտությունը․ ի՞նչ է սպասվում ԹՐԻՓՓ-ին․ զրույց Սուրեն Սարգսյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 19:44
Հունգարիան բացել է կոմունիստական​​ շրջանի գաղտնի ոստիկանության արխիվները՝ բացահայտելով տեղեկատուներին
04.11.2026 | 19:35
Գաել Մոնֆիսը հրաժեշտ է տվել թենիսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 19:29
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԱՊՀ արդարադատության նախարարությունների համագործակցության համաձայնագիրը
04.11.2026 | 19:15
Սա նախօրոք պլանավորած էր. Գառնիկ Դավթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 19:02
Ինչի հետևանքով է ՍԴ նախագահի ընտրության երկրորդ փուլում դատավորներից մեկի քվեաթերթիկն անվավեր եղել
04.11.2026 | 18:50
Հայաստանը միանալու է ԵՄ-ի «Customs» և «Fiscalis» հարկային ու մաքսային ծրագրերին
04.11.2026 | 18:42
«Էնպես չի, որ 300 հազար ադրբեջանցիները միանգամից գալու են Հայաստան». Անդրանիկ Գևորգյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 18:34
Բաքուն պլանավորում էր Ղարաբաղ վերադարձնել 140,000 ադրբեջանցու, սակայն ընդամենը 40,000-ն է բնակվում․ ինչու է ծրագիրը ձախողվում
04.11.2026 | 18:23
Կարևոր բան պիտի լիներ. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 18:20
ԵՄ-ին հայտ ներկայացնելու ժամկետ՝ Փաշինյանից․ ո՞րն է ՀՀ-ի եվրոպական ուղու հաջորդ քայլը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 18:15
ՊՆ-ն դադարեցնում է Բերդի զինվորական հոսպիտալի գործունեությունը
04.11.2026 | 18:12
Ըստ ՔԿ-ի՝64.5 մլրդ դրամի վնաս է հասցվել ՀԷՑ-ին // ՌԴ-առաջարկել է ՀՀ-ին զրկել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից․ ԼՈՒՐԵՐ
04.11.2026 | 18:03
Գլխավոր դատախազը բավարարել է Տաջիկստանի միջնորդությունը. մեղադրվող անձը հանձնվել է Տաջիկստանի իրավասու մարմիններին
Բոլորը

Ի տարբերություն Լիպարիտ Դրմեյանի, որին ազատել են ՀՀ Միջազգային իրավական հարցերով գրասենյակի ղեկավարի պաշտոնից ոչ սեփական դիմումի համաձայն, ես դադարեցնում եմ գործունեությունս իմ սեփական դիմումի համաձայն: Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է գրասենյակի մամուլի քարտուղար Հասմիկ Սամվելյանը։

Հիշեցնենք՝ այսօր առավոտյան վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ աշխատանքից ազատվել է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանը։ Ըստ ամենյանի, սա պայմանավորված է երեկ Կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ Փաշինյանի հետևյալ արտահայտությամբ․ «Կառավարությունը ես եմ, եթե իմ դիրքորոշմանը հակասող կա, թող հենց հիմա դիմում գրի՝ գնա»։

Փաշինյանն այս արտահայտությունն արել էր՝ արձագանքելով դիտարկմանը, թե Կառավարությունն ընդունել է, որ Ստոկհոլմի արբիտրաժի որոշումը ենթակա է պարտադիր կատարման։

Հիշեցնենք՝ երեկ համացանցում փաստաթուղթ էր հայտնվել, ըստ որի՝ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակ ղեկավար Լիպարիտ Դրմեյանը դիմել է ՀԾԿՀ նախագահին՝ պահանջելով կատարել Ստոկհոլմի որոշումը։

«Արբիտրաժային վճիռը կողմերի կողմից ենթակա է անհապաղ պարտադիր կատարման»,- գրել է Դրմեյանն իր պատասխանում։

Իր հերթին, ՀԷՑ-ի տնօրենի նախկին պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը մամուլի ասուլիսի ժամանակ ասել էր, թե Կառավարությունն ընդունել է, որ Ստոկհոլմի դատարանի որոշումը ենթակա է պարտադիր կատարման։