Զելենսկին և Պուտինը պայմանավորվում են հանդիպման վերաբերյալ․ Թրամփ

Լուրեր

05.11.2026 | 12:50
Շատ «աբիդնի» ա, որ ավանդական ճանապարհով չի եկել Լարսում լռվի. Միրզոյանը հեգնեց Խաչատրյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 12:39
ԵՄ ընդլայնումը հրատապ է․ չենք կարող երկար սպասեցնել թեկնածու երկրներին․ Կալաս
05.11.2026 | 12:28
Թրամփը ընտրություններում պարտությունից հետո դիտարկում է Պենտագոնի ղեկավարի հնարավոր հեռացումը
05.11.2026 | 12:21
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 12:17
Մեր դիմաց լինելու է տեսք ու ձև ունեցող ռոբոտ. Փաշինյանը` ԱԲ-ի զարգացման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 12:10
1-ամսյա կալանք՝ Կարապետյանին // Գյումրիում հայտնաբերվել է ԱՄՆ-ի հետախուզվող քաղաքացին․ ԼՈՒՐԵՐ
05.11.2026 | 12:07
Ծանրամարտի ԱԱ. Ալինա Սուքիասյանը զրո ստացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 11:59
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
05.11.2026 | 11:58
63-ից 72 տարեկան քաղաքացիների տնտեսական ներուժի ծրագիր կիրականացվի. 400 մլն դրամ հատկացվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 11:40
Զելենսկին ԱՄՆ ընտրություններից հետո Ուկրաինային աջակցելու դրական տեղաշարժեր է ակնկալում
05.11.2026 | 11:25
Գագիկ Ծառուկյանը ևս 3 ամսով կմնա կալանքի տակ
05.11.2026 | 11:20
9 գոլ խփած «Կոմոն» ռեկորդ է սահմանել Չեմպիոնների լիգայում
05.11.2026 | 11:16
Տավրոս Սափեյանը դատի է տվել Իրինա Յոլյանին․ պահանջում է ԱԺ ամբիոնից հերքում և 3 մլն դրամ
05.11.2026 | 11:11
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Ռյազանի նավթավերամշակման գործարանն ու Wildberries-ի պահեստը հրդեհվել են
05.11.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահներ Վլադիմիր Զելենսկին և Վլադիմիր Պուտինը երկկողմ հանդիպում կազմակերպելու գործընթացում են՝ պատերազմի ավարտը քննարկելու համար։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը:

«Ես շատ հաջող հանդիպում ունեցա նախագահ Պուտինի հետ: Շատ հաջող հանդիպում ունեցա նախագահ Զելենսկիի հետ, և հիմա կարծում եմ, որ ավելի լավ կլինի, եթե նրանք հանդիպեն առանց ինձ, որպեսզի տեսնենք, թե ինչ կլինի»,- ասել է ԱՄՆ նախագահը «The Mark Levin Show»-ի եթերում:

Ավելի վաղ Թրամփի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը հաստատել էր Զելենսկիի հետ անձնական հանդիպման՝ Պուտինի պատրաստակամությունը: Նրա խոսքով՝ Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հանդիպման ծրագիրն այժմ «մշակման փուլում է», քննարկվում են «շատ տարբերակներ»:

«Երկու առաջնորդներն էլ պատրաստակամություն են հայտնել նստել [բանակցային սեղանի շուրջ], ուստի մեր ազգային անվտանգության թիմը կօգնի երկու երկրներին  դա անել»,- Սպիտակ տանը կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է Լիվիթը։

Օգոստոսի 18-ին Վաշինգտոնում Ուկրաինայի նախագահի ու եվրոպացի քաղաքական գործիչների հետ բանակցություններից հետո Դոնալդ Թրամփն իր Truth Social սոցիալական ցանցում հայտնել էր Պուտինի և Զելենսկիի հանդիպման նախապատրաստման մասին։

«Դեմ առ դեմ հանդիպումից հետո տեղի կունենան եռակողմ բանակցություններ, որոնց կմասնակցեն երկու նախագահնեը և ես»,- գրել էր Սպիտակ տան ղեկավարը։

Մինչ այդ, ՌԴ ԱԳ գործերի նախարար Սերգեյ Լավրովը չի հաստատել Պուտինի և Զելենսկու միջև ուղիղ բանակցությունների նախապատրաստումը։ Նա ընդգծել է, որ Մոսկվան չի հրաժարվում պատերազմի կարգավորմանն ուղղված աշխատանքի որևէ ձևաչափից։ Սակայն, ըստ Լավրովի, ամենաբարձր մակարդակով շփումները պետք է նախապատրաստվեն «հնարավորինս ուշադիր»։