Ավելի քան 365 զոհ. ջրհեղեղներ Հնդկաստանում և Պակիստանում

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Հնդկաստանում և Պակիստանում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 365-ը: Այս մասին տեղեկացնում է DW-ն։

Հիմալայների շրջանում բնակավայրեր են հեղեղվել, բնակիչներից շատերը նախկինի պես անհետ կորած են համարվում։

Տարերային աղետների դեմ պայքարի տեղական գործակալության տվյալներով՝ ամենից շատ տուժել է Բուներ շրջանը Պակիստանի Հյուսիսային Հայբեր-Պահթունհվա նահանգում, որը սահմանակից է Աֆղանստանին: Փրկարարներն ու զինվորականները շարունակում են ողջ մնացածների որոնումները և մարմինները դուրս են բերում փլատակներից, եղանակային պայմանները դժվարացնում են աշխատանքը:

Հնդկաստանի իշխանությունները հայտնում են 65 զոհի և առնվազն 200 վիրավորի մասին: Փրկարարական գործողությունները շարունակվում են Հնդկաստանի կողմից վերահսկվող Քաշմիր շրջանի հատվածում։ Քիշթվար շրջանում 33 մարդ համարվում է անհետ կորած։

Նախօրեին տեղեկացրել էինք, որ Պակիստանում և Հնդկաստանում հորդառատ անձրևների հետևանքով առաջացած հանկարծակի հեղեղներն ու սելավները խլել են ավելի քան 250 մարդու կյանք։