Չինական ընկերությունները հետաքրքրված են Հայաստանի ներդրումային հնարավորություններով

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալի պաշտոնակատար Հակոբ Ավագյանն ընդունել է «Չինաստանի միջազգային բարեկամության և մշակույթի փառատոն» կազմակերպության գլխավոր քարտուղար Յուն Գան Ցույին և նրա գլխավորած պատվիրակությանը։ Պատվիրակության կազմում էին չինական մի շարք ընկերությունների ներկայացուցիչներ։

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության միջազգային համագործակցության վարչության պետ Արմեն Այվազյանը, Չինաստանում Հայաստանի առևտրային կցորդ Հրանտ Աբաջյանը, նախարարության այլ պաշտոնատար անձինք։

Ինչպես տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, չինական պատվիրակության ներկայացուցիչները ներկայացրել են իրենց գործունեությունը, առանձնացրել Հայաստանում իրենց հետաքրքրությունների շրջանակը և նշել, որ կարող են համագործակցել թեյի, գինու արտադրության բնագավառում, տեքստիլ արդյունաբերության, շինանյութերի և հանքանյութերի ոլորտներում։ Նրանք նաև նշել են, որ շատ տպավորված են հայկական գինիներով, հատկապես նռան գինով, կարող են և ցանկանում են ավելի շատ գինի ներկրել Չինաստան, նաև մտադրություն ունեն Չինաստանում հիմնելու գինու գործարան և արտադրելու նռան գինի։

«Չինաստանի միջազգային բարեկամության և մշակույթի փառատոն» կազմակերպության գլխավոր քարտուղար Յուն Գան Ցույը նաև տեղեկացրել է, որ իրենց կազմակերպությունն ակտիվորեն համագործակցում է Չինաստանում Հայաստանի դեսպանության հետ և ավելացրել, որ Հայաստան իրենց այս այցն այդ համագործակցության արդյունքներից մեկն է։

Ողջունելով հյուրերին, Հակոբ Ավագյանը նշել է, որ կարևորում է հայ-չինական համագործակցությունը, ավելացրել, որ գործակցության հնարավոր ոլորտները շատ-շատ են։ Նա նաև շեշտել է, որ Հայաստանի կառավարությունը անում է հնարավորինը, որպեսզի հայ արտադրողն իրեն լավ զգա Հայաստանում, իրականացնում է մի շարք բարեփոխումներ, որոնք հնարավորություն կտան հայ արտադրողին հատկապես տեքստիլի արտադրության մեջ ունենալ ինքնարժեքից ավելի ցածր, բայց մրցունակ արտադրանք։ Այս համատեքստում փոխնախարարն առաջարկել է քննարկել համատեղ ընկերությունների հիմնման հնարավորությունները, որոնք կգործեն չինական կողմից հումք, հայկական կողմից արտադրություն սկզբունքով։ Հակոբ Ավագյանը նաև նշել է, որ թեյի, գինու արտադրության, շինանյութերի և հանքանյութերի բնագավառներում ևս համագործակցության լայն հնարավորություններ կան։

«Չինաստանի միջազգային բարեկամության և մշակույթի փառատոն» կազմակերպության գլխավոր քարտուղար Յուն Գան Ցույը նշել է նաև, որ իրենք հետաքրքրված են Հայաստանում լոգիստիկ կենտրոն հիմնելու հնարավորություններով։

Հակոբ Ավագյանը, կարևորելով լոգիստիկ կենտրոնների գործունեությունը՝ հավաստիացրել է, որ ներկայացված առաջարկությունները կլինեն նախարարության ուշադրության կենտրոնում և կարվի հնարավորինը հաջողության հասնելու համար։

Երկուստեք կարևորվել է տեղեկատվության փոխանակման անհրաժեշտությունը, Հայաստանի և Չինաստանի նույն բնագավառներում գործող ընկերությունների միջև կապերի հաստատումը։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել ներկայացնել հստակ առաջարկություններ և առաջ շարժվել արդեն կոնկրետ կետերով։