ԵՐԵՎԱՆԻ ԺԱՄԱՆԱԿՈՎ. Քաղաքական դաշտը պետք է բաժանել ոչ թե սևերի և սպիտակների, այլ խելոքների և հիմարների. Նիկոլայ Ծատուրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

20.10.2026 | 21:49
Հոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգը
20.10.2026 | 21:35
Ինչու է Էրդողանը որոշել չմեկնել Բաքու և ինչ պահանջներ է ներկայացրել Ադրբեջանը․ MEE-ի անդրադարձը Թուրքիա-Ադրբեջան լարվածությանը
20.10.2026 | 21:22
Առուշանյանը՝ առաջ և հիմա․ ինչպես Փաշինյանի իշխանությունը «կործանարարից» դարձավ «հայրենիքի նվիրյալ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 21:14
Նիդերլանդներում Ադրբեջանի դեսպանատան մոտ դպրոցներում հիջաբի արգելքի դեմ ակցիա է անցկացվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 21:00
Փաշինյանը ցույց է տալիս՝ Царь хороший, бояре плохие․ եթե տասովշչիկներին ՔՊ թեկնածու ես դարձնում, էդպես պիտի լինի․ Դանիել Իոաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 20:57
Ով է լինելու ՔՊ նոր պատգամավորը՝ ըստ ցուցակի
20.10.2026 | 20:56
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը պարտությամբ մեկնարկեց ԱԱ-2028-ի որակավորման փուլում
20.10.2026 | 20:54
24 ժամ գազ չի լինի Գեղարքունիքի մարզի մի շարք բնակավայրերում
20.10.2026 | 20:45
Նորվեգիայում ընթանում է Զելենսկիի հանդիպումը Թրամփի հատուկ բանագնացների հետ
20.10.2026 | 20:33
«Համայնքը զրկվում է ձայնի իրավունքից»․ ի՞նչ է ուզում փոխել ՏԿԵՆ-ը օրենքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 20:21
Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ
20.10.2026 | 20:10
ՌԴ-ի աքցանից դուրս գալու գինը․ 18 տարվա ներդրումներ ու քայքայվող երկաթուղի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 20:00
Դա քաղաքական հարված կլինի մեզ․ վարչապետի՝ պատժելու խոստումը վկայում է քաղաքական պատասխանատվությունը․ Էդուարդ Աղաջանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 19:49
Բռնության դեմ միջամտությո՞ւն, թե՞ իրավախախտում․ բաց հարցեր՝ ավտոբուսի միջադեպի գործով
20.10.2026 | 19:34
Հողերի օտարում, շահերի բախում և 30 տարվա պաշտոնավարում․ ովքեր են Կոտայքի համայնքներում հավակնում իշխանության
Բոլորը

«Ես չեմ հասկանում, թե ինչու է Նիկոլ Փաշինյանը Հունան Պողոսյանին նշանակել Սյունիքի մարզպետի պաշտոնում։ Լինելով Փաշինյանի կողմնակիցը՝ ամեն դեպքում, կասկածում եմ նրա նշանակումների ճշտությանը։ Միևնույն ժամանակ չեմ ընդունում, որ այս կամ այն մարդուն նշանակում են տվյալ պաշտոնի՝ ըստ նրա կուսակցական պատկանելության, ոչ թե ըստ պրոֆեսիոնալիզմի։ Հույս ունեմ, որ խորհրդարանական ընտրություններից հետո այդ «օյինբազություններին» վերջ կդրվի»,- Factor.am-ի «Երևանի ժամանակով» զրուցաշարի ընթացքում նման տեսակետ է հայտնում բեմադրիչ Նիկոլայ Ծատուրյանը։

Նրա համոզմամբ՝ Փաշինյանի կառավարման օրոք մեր ունեցած ամենամեծ ձեռքբերումը կարծրատիպերը կոտրելը եղավ․ «Նախորդ պաշտոնյաներից շատերը կորցրել էին իրենց մարդկային դիմագիծը, բայց Փաշինյանը չկորցրեց, ինչը շատ հաճելի է։ Նրա օրոք քաղաքական դաշտում գույներ մտան, կյանքը հարստացավ։ Փաշինյանը լավ իմաստով կոմիկ է, և դա լավ է։ Եթե նա վարչապետ դառնալուց հետո, Աստված չանի, լրջանա, ներողություն, չեմ ուզի իրեն այդ պաշտոնում տեսնել։ Երբ հումորը վերանում է, սկսվում են պատերազմները»,- մեկնաբանում է բեմադրիչը։

Նա շեշտում է՝ քաղաքական դաշտը հարկավոր է բաժանել ոչ թե սևերի և սպիտակների, այլ խելոքների և հիմարների: «Շատ եմ ուզում, որ վարչապետի պաշտոնում կրկին ընտրվի Նիկոլ Փաշինյանը, բայց եթե ընտրվի մի անձնավորություն, որը ետ կբերի նախկին ռեժիմը, մենք կկորցնենք Հայաստանը, համատարած արտագաղթ կսկսվի, ինքս էլ կլինեմ արտագաղթողների թվում»,- ասում է պարոն Ծատուրյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան