Աննա Վարդապետյանը ժամացույցներ է նվիրել դատախազության աշխատակիցներին

Լուրեր

05.11.2026 | 10:15
Սամվել Կարապետյանը կալանավորվեց մեկ ամսով
05.11.2026 | 10:08
Կարեն Խաչանովը դուրս է մնացել Փարիզի «Մասթերսից»
05.11.2026 | 10:00
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
05.11.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 5-ի դրությամբ
05.11.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
05.11.2026 | 00:08
Ինչ է որոշել ընդդիմությունը. Նարեկ Կարապետյանը հանդիպումից հետո մանրամասներ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:40
Մհեր Արմենիային վտարում են տնից. երգիչը մանրամասներ է հայտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:30
Եվրահանձնաժողովը հայտարարում է՝ Ուկրաինան և Մոլդովան կշարունակեն ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, Վրաստանինը փաստացի դադարեցված է
04.11.2026 | 23:21
Էրդողանի կուսակցությունն արձագանքել է ՌԴ-ի՝ Թյուրքական պետությունների կազմակերպությանը միանալու առաջարկին
04.11.2026 | 23:13
Ընդդիմադիրները հավաքվել են քննարկման Սամվել Կարապետյանի տանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 22:58
Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.11.2026 | 22:27
Ադրբեջանը նախատեսում է 2027 թվականին պաշտպանական ծախսերի համար հատկացնել մոտ 2,5 միլիարդ դոլար
04.11.2026 | 22:12
Զրպարտում են. մենք մեզնի՞ց էինք հափշտակում. Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:59
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
Բոլորը

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ՀՀ դատախազության տոնի առթիվ ժամացույցներ է նվիրել որոշ աշխատակիցների։ Այս մասին Factor.am-ը տեղեկանում է Կոռուպցիայի կանխարագելման հանձնաժողով ներկայացված հանրային ծառայողի նվերների հաշվառման ձևաթղթից։

Դատախազության գլխավոր քարտուղար Մհեր Ափրիկյանը տղամարդու ժամացույց է նվեր ստացել։ Արժեքը կազմել է 78 հազար դրամ։

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազ Արտաշես Հարությունյանը AWI, 1717 v.5 տեսակի  ձեռքի ժամացույց է նվեր ստացել: Արժեքը կազմել է 48 հազար դրամ։

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազի տեղակալ Արթուր Մարտոյանը Դատախազության տոնի առթիվ «Գնոմոն» տեսակի ժամացույց է նվեր ստացել։ Նվերի արժեքը կազմել է 78 հազար դրամ։

Արագածոտնի մարզի դատախազի տեղակալ Հարություն Մաշադյանը ևս  78 հազար դրամ արժեքով ժամացույց է նվեր ստացել։

Հավելենք, որ ամեն տարի հուլիսի 1-ը Հայաստանում նշվում է որպես Դատախազության աշխատակցի օր:

Ըստ «Հանրային ծառայության մասին» օրենքի 29-րդ հոդվածի՝ Հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների համար պաշտոնեական (ծառայողական) պարտականությունների իրականացման հետ կապված թույլատրելի նվերներ են՝

1) պետական կամ պաշտոնական այցերի կամ միջոցառումների, ինչպես նաև աշխատանքային այցերի ժամանակ տրվող նվերները կամ կազմակերպվող հյուրասիրությունը.

2) հրապարակային միջոցառումների ժամանակ սովորաբար տրվող նվերները.

3) սովորաբար կազմակերպվող հյուրասիրությունը.

4) ծառայողական օգտագործման նպատակով անվճար տրամադրվող նյութերը.

5) կրթաթոշակը, դրամաշնորհը կամ նպաստը՝ տրված հրապարակային մրցույթի արդյունքով` մյուս դիմորդների նկատմամբ կիրառված նույն պայմաններով և նույն չափանիշներով կամ թափանցիկ այլ գործընթացի հետևանքով.

6) օտարերկրյա պետությունների կամ միջազգային կազմակերպությունների կողմից տրվող արարողակարգային նվերները:

 

Անի Թամրազյան