12 կիլոգրամից ավելի մաքսանենգությամբ ներկրված թմրամիջոց է հայտնաբերվել

Լուրեր

05.11.2026 | 16:30
«Հայէկոնոմբանկ»-ն արձագանքում է Մհեր Արմենիայի մեղադրանքներին․«բազմիցս հնարավորություն է տրվել կատարել ստանձնած պարտավորությունները և կարգավորել խնդիրը»
05.11.2026 | 16:27
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
05.11.2026 | 16:21
Բրազիլիայում կարմիր քարտերի համաշխարհային ռեկորդ է գրանցվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 16:13
Էրդողանը հայտարարել է, որ դեռ վաղ է գնահատել ԱՄՆ միջանկյալ ընտրությունների ազդեցությունը թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա
05.11.2026 | 16:02
Ռուսաստանը համաձայնել է Իրանին մատակարարել 90 հրթիռային արձակման կայանք, որոնք օգտագործում է Ուկրաինայի դեմ պատերազմում․ FT
05.11.2026 | 15:51
Եթե ակնկալում եք` ես ստանձնեմ հանձնառություն, որ վթար չի լինի, իրատեսական չի. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 15:37
Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 15:34
Հայաստանը Չինաստանին է հանձնել սահմանն ապօրինի հատելը կազմակերպելու համար հետախուզվող անձի
05.11.2026 | 15:23
Հարի Քեյնը նոր պայմանագիր կնքեց «Բավարիայի» հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 15:21
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
05.11.2026 | 15:15
Չեմ պատրաստվում այդ իրավիճակի հետ համակերպվել. Փաշինյանը` բանակային մահերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 15:10
Փաշինյանն Թուրքիա կմեկնի // Խուդաթյանը՝ Ուշիի վթարի հատվածի գծանշման մասին․ ԼՈՒՐԵՐ
05.11.2026 | 15:01
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին կարող է փոխարինել ԽՍՀՄ-ում ծնված Սերջիո Գորը
05.11.2026 | 15:00
Ռոնալդուն հայտարարեց Պորտուգալիայի հավաքականից հեռանալու մասին
05.11.2026 | 14:52
Երևանում 793 մլն դրամ գնահատված մանկապարտեզը գրավադրվել է ընդամենը 50 մլն դրամով․ Դատախազությունը դիմել է դատարան
Բոլորը

Սյունիքի մարզի պարեկները հայտնաբերվել են 12 կիլոգրամից ավելի մաքսանենգությամբ ներկրված թմրամիջոց։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից։

«Հուլիսի 27-ի լուսադեմին Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի պարեկները, Մեղրի-Ագարակ ավտոճանապարհին ծառայություն իրականացնելիս, նկատել են կասկածելի «Հոնդա» մակնիշի ավտոմեքենա, որի վարորդը չի ենթարկվել կարգախմբի «կանգ ա՛ռ» հրահանգին։
Սկսվել է հետապնդում։

Պարեկներին հաջողվել է «Հոնդան» հողածածկ ճանապարհին հարկադրաբար կանգնեցնել։ Մինչ այդ՝ հետապնդման ընթացքում, ավտոմեքենայի պատուհանից ուղևորներից մեկը փաթեթներ է նետել փողոց։ Հարկադրաբար կանգնեցնելուց հետո երկու ուղևորին՝ մի տղամարդու և մի կնոջ, պարեկները տեղում ձերբակալել են։ Վարորդը ոտքով շարունակել է փախուստը, սակայն պարեկները նրան բռնել են Մեղրիի շենքերից մեկի բակում։
Կարգախումբին օգնության են հասել Ոստիկանության այլ ծառայությունների աշխատակիցներ։ Իրականացվել է դեպքի վայրի պահպանություն, իսկ քրեական վարույթ նախաձեռնվելուց հետո՝ դեպքի վայրի զննություն։

Պարեկները հայտնաբերել են 12 փաթեթ՝ մարիխուանայի նմանվող զանգվածներով, որոնց ընդհանուր քաշը կազմել է 12 կիլոգրամ 660 գրամ։

Պարզվել է նաև, թե ում պետք է փոխանցվեր մաքսանենգ ճանապարհով Հայաստան ներկրված առանձնապես խոշոր չափերի մարիխուանան։ Հաջորդ օրն արդեն Երևան-Երասխ ավտոճանապարհին ձերբակալվեց նաև այդ անձը։

Նրան և Սյունիքում ձերբակալված անձանց մեղադրանք է ներկայացվել։ Չորսն էլ կալանավորվել են։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։