Բաքուն ոչնչացրել է Ստեփանակերտի Հովհաննես Այվազովսկու հուշարձանը

Լուրեր

05.11.2026 | 14:52
Երևանում 793 մլն դրամ գնահատված մանկապարտեզը գրավադրվել է ընդամենը 50 մլն դրամով․ Դատախազությունը դիմել է դատարան
05.11.2026 | 14:42
Վիլեն Գաբրիելյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
05.11.2026 | 14:41
ՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված են․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 14:35
Ռումբի սպառնալիքի պատճառով Դուբլին-Հռոմ չվերթը վայրէջք է կատարել Ֆրանսիայում
05.11.2026 | 14:26
Ֆրանսիայում համազգային գործադուլ է սպասվում․ հարյուր հազարավոր մարդիկ դուրս կգան փողոց․ երկրում տեղակայվել է շուրջ 70,000 ոստիկան
05.11.2026 | 14:21
Ուժայինների ղեկավարներն ԱԺ-ում են․ Շաքիի միջադեպի հետ կապված փակ քննարկում է ընթանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 14:15
Լեբրոն Ջեյմսը ևս մեկ ռեկորդ է սահմանել NBA-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 14:07
Էրդողանը մեկնաբանել է Ադրբեջանի հետ ճգնաժամը ու հայտնել Բաքու կատարելիք այցի մասին՝ մասնակցելու «Հաղթանակի օրվա» միջոցառումներին
05.11.2026 | 13:56
Դնեպրում ռուսական հարձակման հետևանքով կան տուժածներ
05.11.2026 | 13:50
ԵՄ-ն հունվարին կքննարկի Վրաստանի դեմ նոր միջոցների կիրառումը ժողովրդավարության հետընթացի պատճառով
05.11.2026 | 13:44
Անթալիա մեկնելու պլաններ ունեմ. Նիկոլ Փաշինյան ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 13:33
Հուսով եմ` առաջիկայում Ադրբեջանից այլ պաշտոնյաներ էլ կգան Հայաստան. Միրզոյանը` Հաջիևի այցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 13:24
Գեղասահորդներ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը մեկնել են Չինաստան
05.11.2026 | 13:14
«Հերացի» ավագ դպրոցից 19 տարի առաջ ապօրինի օտարված 555 քմ տարածքը վերադարձվել է պետությանը
05.11.2026 | 13:07
Ձյուն և բուք է սպասվում․ նոյեմբերի 8-9-ի գիշերը ձյուն կտեղա նաև Երևանում
Բոլորը

Բաքուն ոչնչացրել է Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում տեղադրված հայ մեծանուն նկարիչ Հովհաննես Այվազովսկու հուշարձանը։ Այս մասին հայտնում է Արցախի Զբոսաշրջության եւ մշակույթի զարգացման գործակալությունը։

«Այսօր հռչակավոր ծովանկարիչ Հովհաննես (Իվան) Այվազովսկու ծննդյան օրն է։ Այս օրը ցավով արձանագրում ենք, որ 2021 թվականին Ստեփանակերտում տեղադրված Այվազովսկու հուշարձանը ոչնչացվել է ադրբեջանական օկուպացիոն վարչակազմի կողմից, այն բանից հետո, երբ 2023 թվականին Արցախի ողջ բնակչությունը բռնությամբ տեղահանվեց հայրենիքից»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ հուշարձանի հեղինակը ռուսաստանցի քանդակագործ Սալավատ Շչերբակովը։ Այն նվիրված էր ոչ միայն համաշխարհային ճանաչում ունեցող հայ նկարչին, այլև Արցախը հայկական և համազգային մշակութային ժառանգությանը միացնող կապերին։

«Հուշարձանի ոչնչացումը հանդիսանում է Արցախում հայկական մշակութային ներկայության համակարգված վերացման հերթական վկայությունը։ Մենք շարունակում ենք փաստել, արձանագրել և հանրայնացնել մշակութային արժեքների ոչնչացման փաստերը՝ համոզված լինելով, որ դրանք չեն մոռացվելու, և միջազգային հանրությունը կձեւակերպի արժանի գնահատական։ Մենք հիշում ենք։ Մենք արձանագրել ենք։ Մենք վերադառնալու ենք»,- ընդգծվում է հայտարարության մեջ։

Պաշտոնական Բաքուն չի մեկնաբանել հուշարձանի ոչնչացումը։ Ադրբեջանական իշխանամերձ լրատվամիջոցներն էլ գրում են, թե հուշարձանը, իբր, Արցախում հայտնվել է ոչ թե Ադրբեջանի համաձայնությամբ, այլ ռուս խաղաղապահների ջանքերով, որոնք այլևս այնտեղ չեն, հուշարձանը՝ նույնպես։

Ռուսաստանի ժողովրդական նկարիչ, հուշարձանի հեղինակ Սալավատ Շչերբակովը հայտարարել է, որ Հովհաննես Այվազովսկու հուշարձանի ապամոնտաժումը վանդալիզմի ակտ է։ Քանդակագործի խոսքով՝ Այվազովսկին ինչպես ռուսական, այնպես էլ հայկական գեղանկարչության ականավոր վարպետ է։ Նա խոսել է նաև ապամոնտաժված հուշարձանը հանձնելու մասին՝ նշելով շահագրգիռ կողմերի միջև բանակցությունների անհրաժեշտությունը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի