Սամվել Բաբայանը գործարքի չի գնացել իշխանությունների հետ. «Փաստ»

Լուրեր

15.10.2026 | 17:07
Իհարկե օրինական է CPS բենզալցակայանը․ փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 16:55
Բրյուսելը սպասում է Զելենսկիին․ մեկնարկեց Եվրոպական խորհրդի գագաթնաժողովը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
15.10.2026 | 16:50
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի մասնակցությամբ ասուլիս՝ COP17-ի մեկնարկին ընդառաջ. ՈՒՂԻՂ
15.10.2026 | 16:44
Գագիկ Ծառուկյանի գործով մեղադրական եզրակացությունը չի համապատասխանում օրենքի պահանջին. Երեմ Սարգսյան
15.10.2026 | 16:30
Փաշինյանը աշխատանքային խումբ է ստեղծել՝ «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման խնդիրները քննարկելու համար
15.10.2026 | 16:19
Ռումինիայի ափերի մոտ լցանավի վրա բռնկված հրդեհից հետո 8 նավաստի անհետ կորել է
15.10.2026 | 16:07
ՀՀ-ն ցուցաբերել է արտակարգ դիվանագիտական կարողություն՝ միավորելով տարբեր կարծիքներ․ ՄԱԿ գլխավոր քարտուղար
15.10.2026 | 15:59
Հայտնի է՝ երբ կմեկնարկի ձմեռային զորակոչը
15.10.2026 | 15:50
Ուկրաինայի ՊՆ-ն հայտնել է Starlink համակարգերի աշխատանքի լիովին վերականգնման մասին
15.10.2026 | 15:41
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունը նոր հեռանկարներ է ստեղծում Արևելքի և Արևմուտքի միջև կապերի զարգացման համար․Տոկաև
15.10.2026 | 15:30
Սամվել Թադևոսյանը՝ «Golden Globes»-ի Beacon Award մրցանակակիր
15.10.2026 | 15:19
Մասուդ Փեզեշքիանը կժամանի Հայաստան՝ մասնակցելու COP17-ին
15.10.2026 | 15:10
Փաշինյանը՝ COP-ին Ադրբեջանի մասնակցության մասին//Սիսիայում հայրը սեռական բռնության է ենթարկել դստերը․ ԼՈՒՐԵՐ
15.10.2026 | 15:07
Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
15.10.2026 | 15:04
Իսրայելի նախագահը Թուրքիայի օդային տարածքի արգելքը շրջանցելու համար Բաքու է մեկնել AZAL-ի չվերթով՝ անցնելով նաև ՀՀ տարածքով
Բոլորը

«Փաստ» օրաթերթը գրում է.

 

Մեր հյուրն է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի տնօրեն Արթուր Սաքունցը

 

– Պարոն Սաքունց, Սամվել Բաբայանին առաջադրված մեղադրանքները վստահություն ներշնչո՞ւմ են ձեզ:
– Ոչ:
– Ինչո՞ւ:
– Որովհետև Սամվել Բաբայանի նկատմամբ քրեական հետապնդումն իրականացվեց Ազգային Ժողովի 2017 թվականի ապրիլի 2–ի ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակաընթացքում, երբ ակնհայտ դարձավ, որ նա աջակցում է ՕՐՕ դաշինքին:
Միաժամանակ հիշում ենք, որ նախընտրական քարոզչության ընթացքում, երբ ՕՐՕ դաշինքը Ջրառատ գյուղում հանդիպում էր անցկացնում բնակչության հետ, դաշինքի համակիրների նկատմամբ կիրառվեցին բռնություններ: Դրանք ուղեկցվեցին ապօրինի զենքի կիրառմամբ, նաև երկաթյա ձողեր օգտագործվեցին:
Այս ամենից հետո Սամվել Բաբայանը, ի պաշպանություն ՕՐՕ դաշինքի համախոհների, ըստ էության հակադարձեց բռնարարքների հեղինակներին և հայտարարեց, որ նման բռնություն իրականացնողները պետք է մտածեն, որ «կարող են տուն չհասնել»: Սա, ըստ էության, սպառնալիք էր, որ ուժի դեմ կարող են ուժ կիրառել:
Սրանից հետո, ահա, հարուցվում է նրա նկատմամբ քրեական գործ:
Այսինքն` Սամվել Բաբայանի նկատմամբ քրեական հետապնդումն իրականացվում է նախընտրական քարոզչության ամենաթեժ իրադարձությունների փուլում:
Նաև ի սկզբանե այնպիսի փաստեր են շարադրում ու դրանց հիման վրա հարուցում քրեական գործ, որոնք ժամանակի ընթացքում կրում են տարբեր փոփոխություններ:
Իմ կասկածները կայանում են այն բանում, կարող ենք ասել` դա համոզմունք է արդեն, որ վերևներում այսպես են մտածել` կարելի է քրական հետապնդում իրականացնել` Սամվել Բաբայանին վերցնել կալանքի տակ, պահել անազատության մեջ և դրանից հետո նոր միայն մտածել, թե ինչպիսի մեղադրանք առաջադրել նրա նկատմամբ: Ապա հավաքել փաստեր` մեղադրանքը հիմնավորելու համար:

– Ես ևս ժամանակին նման կարծիք հայտնել եմ: Քանի որ այս քրեական հետապնդումն ապօրինի է և ունի քաղաքական նպատակ, այն է` զրկեն ՕՐՕ դաշինքին բավականին լուրջ ու ազդեցիկ աջակցողից, ամենայն հավանականությամբ բանակցություններ կընթանան իշխանությունների և Սամվել Բաբայանի միջև` վերջինիս հետագա վարքագծի ու պահվածքի վերաբերյալ: Որն էլ էական նշանակություն կունենա, թե արդյո՞ք նրա նկատմամբ եղած քրեական հետապնդումը կշարունակվի, թե` ոչ:
Հավանաբար այդ բանակցություններն արդյունք չեն տվել: Այսինքն` Սամվել Բաբայանը գործարքի չի գնացել և իմ համոզմամբ չի ենթարկվել իշխանության կողմից առաջարկված պայմաններին:
Ապրիլի ընտրություններից հետո, երբ ըստ էության հանրապետական կուսակցությունը խորհրդարանում ստացավ մեծամասնություն, իշխող ուժի մոտ ձևավորվեց վստահություն, որ իրենց դեմ խաղ չկա: Եվ փոխվեց այն զուսպ պահվածքը, որ ունեին մինչ ընտրությունները:
Ի դեպ, դա միայն Սամվել Բաբայանի դեմ հարուցված քրեական գործի առումով չէ, որ երևում է: Երևում է նաև Սասնա ծռերի, Գևորգ Սաֆարյանի, Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ հարուցված քրեական գործերի շրջանակներում: Այսինքն` մարդկանց, ովքեր ունեն սկզբունքային դիրքորոշում իշխանությունների նկատմամբ: Եվ որոնց դեմ հարուցված քրեական գործերն ակնհայտաբար ունեն քաղաքական ենթատեքստ: Մարդիկ, ովքեր քաղաքական առևտրի գնալու հակումներ չունեն: Այս բոլոր մարդկանց նկատմամբ խստացվեցին քրեական մեղադրանքները:
Ասելս այն է, որ հանրապետական կուսակցության մարդիկ իրենց առավել անպարտելի, հետևաբար և` անպատժելի զգացին ընտրությունների արդյունքում: Հոգեբանական այդ փոփոխությունը, որ եղավ հանրապետական կուսակցության մեջ, նաև անձամբ նրանց ղեկավարի` Սերժ Սարգսյանի մոտ, դրսևորվում է նաև Վահան Շիրխանյանի նկատմամբ վերաբերմունքի մեջ:
Կամ դրա արտահայտություններից է նաև Սասնա ծռերի հետ կապված էպիզոդը, երբ վերջիններիս հենց դատարանում ենթարկեցին բռնությունների: Իսկ նման պահվածք և նման դեպքեր չեն եղել նախորդ ողջ ժամանակաշրջանում:
Փաստորեն ապրիլի 2–ի պյուրոսյան հաղթանակից ոգևորված, իրենց տոտալ իշխանությունը ձգտում են առավել ամրապնդել:
Առավել մանրմասն` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում