«Չեմ բացառում»․ Թեհմինա Վարդանյանը՝ Գրիգոր-Տեր Ղազարյանի կողմից ՀԷՑ-ը գնելու լուրերի մասին

Լուրեր

05.11.2026 | 13:07
Ձյուն և բուք է սպասվում․ նոյեմբերի 8-9-ի գիշերը ձյուն կտեղա նաև Երևանում
05.11.2026 | 13:02
Արարատ Միրզոյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
05.11.2026 | 13:02
Փաստաբան Արտաշես Հովհաննիսյանի գործով նախաքննությունն ավարտվել է
05.11.2026 | 12:50
Շատ «աբիդնի» ա, որ ավանդական ճանապարհով չի եկել Լարսում լռվի. Միրզոյանը հեգնեց Խաչատրյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 12:39
ԵՄ ընդլայնումը հրատապ է․ չենք կարող երկար սպասեցնել թեկնածու երկրներին․ Կալաս
05.11.2026 | 12:28
Թրամփը ընտրություններում պարտությունից հետո դիտարկում է Պենտագոնի ղեկավարի հնարավոր հեռացումը
05.11.2026 | 12:21
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 12:17
Մեր դիմաց լինելու է տեսք ու ձև ունեցող ռոբոտ. Փաշինյանը` ԱԲ-ի զարգացման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 12:10
1-ամսյա կալանք՝ Կարապետյանին // Գյումրիում հայտնաբերվել է ԱՄՆ-ի հետախուզվող քաղաքացին․ ԼՈՒՐԵՐ
05.11.2026 | 12:07
Ծանրամարտի ԱԱ. Ալինա Սուքիասյանը զրո ստացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 11:59
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
05.11.2026 | 11:58
63-ից 72 տարեկան քաղաքացիների տնտեսական ներուժի ծրագիր կիրականացվի. 400 մլն դրամ հատկացվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 11:40
Զելենսկին ԱՄՆ ընտրություններից հետո Ուկրաինային աջակցելու դրական տեղաշարժեր է ակնկալում
05.11.2026 | 11:25
Գագիկ Ծառուկյանը ևս 3 ամսով կմնա կալանքի տակ
05.11.2026 | 11:20
9 գոլ խփած «Կոմոն» ռեկորդ է սահմանել Չեմպիոնների լիգայում
Բոլորը

«GTB Holdings-ը ներգրավված չէ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն գնելու բանակցություններում»,- այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց հոլդինգի փոխտնօրեն Թեհմինա Վարդանյանը։ Նշենք, որ GTB Holdings-ը պատկանում է գործարար Գրիգոր Տեր-Ղազարյանին, որը Վազգեն Սարգսյանի եղբոր՝ Արմեն Սարգսյանի փեսան է։ ՀԷՑ-ում պետական կառավարիչ նշանակելուց հետո լրատվամիջոցներում շարունակում են լուրեր շրջանառվել, որ ընկերությունը գնելու է Գրիգոր Տեր-Ղազարյանը։ 

Ուշագրավ է, որ Թեհմինա Վարդանյանը հերքում է միայն GTB Holdings-ի մասնակցությունը ՀԷՑ-ը գնել-չգնելու բանակցություններում, իսկ ահա Գրիգոր Տեր-Ղազարյանի մասնակցությունը չի հերքում։ «GTB Holdings-ը որևէ բանակցություններում ներգրավված չէ, պաշտոնապես ասում եմ, բայց թե Գրիգոր Տեր-Ղազարյանը առանձին հանդիպումներ է ունենում, քննարկումներ է ունենում, բանակցություններ է ունենում, այդ մասով որևէ բան չեմ կարող ասել, որովհետեև այնպես չէ, որ GTB Holdings-ը Գրիգոր Տեր-Ղազարյանի միակ գործունեության ոլորտն է, չեմ բացառում»,-ասաց Թեհմինա Վարդանյանը։

Նշենք, որ Գրիգոր Տեր-Ղազարյանի անունը ՀԷՑ-ը գնելու հետ կապվեց այն բանից հետո, երբ լրագրողներն արձանագրեցին, թե նա ինչպես է հուլիսի 24-ին ցուցադրաբար այցելել ՀԷՑ։ Նա հրաժարվել էր լրագրողների հարցերին պատասխանել, թե այցի վերաբերյալ, թե ՀԷՑ-ը գնելու։ Տեր-Ղազարյանը ավելի ուշ ֆեյսբուքում գրառում էր կատարել՝ շեշտելով․ «Ես ո՛չ պատրաստվում եմ ՀԷՑ-ի բաժնեմաս ձեռք բերել, ո՛չ էլ առհասարակ ՀԷՑ-ի հետ որևէ առնչություն ունեմ»։ Օրերս էլ լուսանկար էր տարածվել Սևանա լճի ափին կայացած Sevan Startup Summit 2025-ից, որի ընթացքում Տեր-Ղազարյանը զրուցում է Ռոմանոս Պետրոսյանի հետ։ 

ՀԷՑ-ը գնելու վերաբերյալ տեղեկությունները կտրուկ հերքող գրառումը Գրիգոր Տեր-Ղազարյանը հեռացրել է ֆեյսբուքյան իր էջից։

Ինչո՞ւ է հեռացրել գրառումը, հետաքրքրվեցինք Թեհմինա Վարդանյանից։ «Չեմ կարող ասել, թե ինչու է ջնջել։ Ինձ էլ է հետաքրքիր՝  ինչու է ջնջել»,-ասաց նա։ Հարցին՝ սա արդյո՞ք նշանակում է, որ հնարավոր է Տեր-Ղազարյանը ՀԷՑ-ը գնի, Թեհմինա Վարդանյանը պատասխանեց․ «Չեմ բացառում։ Ես ինքս դա տեսնում եմ մամուլից»։

Նարեկ Կիրակոսյան