Կաթողիկոսն ունի անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունք․ Փաշինյանը հերքում է անձի անօտարելի իրավունքի գոյությունը

Լուրեր

05.12.2025 | 23:32
ԱԱ․ Բաչկովը հաղթել է ժամկետից շուտ, Մաշակարյանը և Հովհաննիսյանը ևս շարժվում են առաջ
05.12.2025 | 23:30
BP-ն հրաժարվում է Բաքու-Սուփսա և Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարերի օպերատորի իրավունքից
05.12.2025 | 23:16
Հայաստանը նախապատրաստվում է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի հյուրընկալմանը․ քննարկվել են կազմակերպչական աշխատանքները
05.12.2025 | 23:14
Կայացել է ԱԱ-2026-ի վիճակահանությունը, Դոնալդ Թրամփը մրցանակ է ստացել ՖԻՖԱ-ից
05.12.2025 | 23:01
Եվրոպական հանձնաժողովը 120 միլիոն եվրոյով տուգանել է Իլոն Մասկի X-ին
05.12.2025 | 22:47
Ռուսաստանի ԿԲ-ն վերացրել է իր և «բարեկամ» երկրների քաղաքացիների համար միջազգային դրամական փոխանցումների սահմանափակումները
05.12.2025 | 22:31
Երևանում և 7 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.12.2025 | 22:18
Netflix-ը հայտնել է 82,7 միլիարդ դոլարով Warner Bros․-ը գնելու մասին
05.12.2025 | 22:05
Առողջության համապարփակ ապահովագրության հիմնադրամ կստեղծվի․ տնօրենի անունը հայտնի է
05.12.2025 | 21:50
Անկարայում ԱՄՆ դեսպանը Հայաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի հարաբերություններից է խոսել
05.12.2025 | 21:37
Մյասնիկյան պողոտայում մեքենա է այրվել
05.12.2025 | 21:26
Բաքվում հորդառատ անձրևները հեղեղումներ են առաջացրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.12.2025 | 21:14
Առողջության համընդհանուր ապահովագրություն․ նախագահը քննարկել է ոլորտի խնդիրներն ու լուծումները
05.12.2025 | 21:00
Ով ասում է՝ վարչապետը ճիշտ արեց, թող պատրաստ լինի՝ ԱԱԾ-ն գա իր տուն և հանձնարարություններ տա․ Լևոն Բարսեղյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.12.2025 | 20:45
Կեղծ ԱԱԾ-ականներ, AI-ով գեներացված ձայն․ կիբերզեղծարարները հասել են պաշտոնյաներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պահանջում է կարգալույծ անել Ամենայն հայոց կաթողիկոսին՝ պնդելով, որ նա խախտել է կուսակրոնության ուխտը։ Այս պահանջին զուգահեռ հայտարարում է․ կաթողիկոսի՝ կուսակրոնության ուխտը խախտելու վերաբերյալ իր հայտարարությամբ անձնական կյանքի գաղտնիք չի բացահայտում այն պարզ պատճառով, որ «կաթողիկոսն անձնական կյանք չունի»։

Factor TV-ն ուսումնասիրել է անձնական կյանքի և դրա անձեռնմխելիության իրավունքի վերաբերյալ օրենսդրական կարգավորումները՝ պարզելու համար՝ արդյոք ճի՞շտ է վարչապետի այն պնդումը, որ Ամենայն հայոց կաթողիկոսը չունի անձնական կյանք, հետևաբար՝ նաև անձնական կյանքի գաղտնիության իրավունք։

Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածով սահմանվում է անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունքը։ 

Ըստ այդ հոդվածի՝ 

  1. Յուրաքանչյուր ոք ունի իր անձնական ու ընտանեկան կյանքի, բնակարանի և նամակագրության նկատմամբ հարգանքի իրավունք։
  2. Չի թույլատրվում պետական մարմինների միջամտությունն այդ իրավունքի իրականացմանը, բացառությամբ այն դեպքերի, երբ դա նախատեսված է օրենքով և անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում` ի շահ պետական անվտանգության, հասարակական կարգի կամ երկրի տնտեսական բարեկեցության, ինչպես նաև անկարգությունների կամ հանցագործությունների կանխման, առողջության կամ բարոյականության պաշտպանության կամ այլ անձանց իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով։

ՀՀ սահմանադրության 31-րդ հոդվածով  սահմանվում է մասնավոր և ընտանեկան կյանքի, պատվի ու բարի համբավի անձեռնմխելիության իրավուքը։ Ըստ այդ հոդվածի՝

  1. Յուրաքանչյուր ոք ունի իր մասնավոր և ընտանեկան կյանքի, պատվի ու բարի համբավի անձեռնմխելիության իրավունք:
  1. Մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, երկրի տնտեսական բարեկեցության, հանցագործությունների կանխման կամ բացահայտման, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով: 

31-րդ հոդվածը ներառված է Սահմանադրության 2-րդ գլխում, որտեղ  մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներն ու ազատություններն են: Անձի անձնական կյանքի անձեռնմխելության իրավունքն անօտարելի իրավունք է․ այս իրավունքն ի ծնե մարդուն տրված և ոչ թե պետական իշխանության շնորհած իրավունք է։ 

Թե՛ ՄԻԵԿ-ը, թե՛ ՀՀ սահմանադրության նորմերում առկա «յուրաքանչյուր ոք» ձևակերպումը հիմք են տալիս պնդելու, որ որևէ բացառություն չի նախատեսվում որևէ կատեգորիայի անձի անձնական և ընտանեկան կյանքի, բնակարանի և նամակագրության հարգանքի իրավունքի համար, ինչից բխում է, որ յուրաքանչյուր ոք, այդ թվում՝ Ամենայն հայոց կաթողիկոսն, ունի անձնական և ընտանեկան կյանքի, բնակարանի և նամակագրության նկատմամբ հարգանքի  իրավունք, և ընդհանուր կանոնն այն է, որ պետական մարմինները չեն կարող միջամտել այդ իրավունքների իրականացմանը։

Մինչդեռ վարչապետ Փաշինյանը, փաստորեն,  հերքում է կաթողիկոսի անօտարելի իրավունքի առկայության հանգամանքը։

Ո՞ր դեպքում է թույլատրելի անձնական կյանքի իրավունքի նկատմամբ միջամտությունը

Մարդու իրավունքների շարքում առանձնացվում են բացարձակ իրավունքներ՝ որոնք պետությունը չի կարող սահմանափակել որևէ հանգամանքում /օրինակ՝ այդպիսի իրավունք է խոշտանգումներից զերծ մնալու իրավունքը/,  և իրավունքներ, որոնք որոշակի պայմանների առկայության դեպքում ենթակա են սահմանափակման։ Այդպիսի իրավունքներից է անձնական կամ մասնավոր կյանքի անձեռնմխելության իրավունքը։ Սակայն այդ սահմանափակումը չի կարող լինել կամայական։ 

ՄԱԿ-ի քաղաքական ու քաղաքացիական իրավունքների միջազգային դաշնագրի 17-րդ հոդվածի համաձայն՝

  1. Ոչ ոք չի կարող ենթարկվել քմահաճ կամ անօրինական միջամտության իր անձնական և ընտանեկան կյանքին, քմահաճ կամ անօրինական ոտնձգության իր բնակարանի անձեռնմխելիության կամ իր թղթակցության գաղտնիքի նկատմամբ, կամ էլ անօրինական ոտնձգության` իր պատվի ու հեղինակության նկատմամբ:
  2. Յուրաքանչյուր մարդ ունի այդպիսի միջամտությունից կամ այդպիսի ոտնձգություններից օրենքի պաշտպանության։

Իսկ որ դեպքում է թույլատրվում այս ընդհանուր կանոնից շեղումը կամ բացառությունը։ 

ՄԻԵԴ 8-րդ հոդվածի 2-րդ մասից և ՀՀ սահմանադրության 31-րդ հոդվածի 2-րդ մասից բխում է, որ այս ընդհանուր կանոնից շեղում թույլ տալու համար անհրաժեշտ է երկու պայմանի միաժամանակյա առկայություն․ դա պետք է նախատեսված լինի օրենքով և հետապնդի ժողովրդավարական հասարակությունում՝ ի շահ պետական անվտանգության, հասարակական կարգի կամ երկրի տնտեսական բարեկեցության, ինչպես նաև անկարգությունների կամ հանցագործությունների կանխման, առողջության կամ բարոյականության պաշտպանության կամ այլ անձանց իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակ։

Այսինքն՝ եթե անգամ անձնական կյանքի անձեռնմխելության իրավունքին միջամտությունն ի շահ հանրության է, բայց նախատեսված չէ օրենքով, պետական մարմինները դրան միջամտել չեն կարող։

Ինչպես են կարգավորվում պետություն-եկեղեցի հարաբերությունները

Այս համատեքստում էական է, թե պետությունն ինչպիսի իրավահարաբերություններ ունի եկեղեցու հետ։

ՀՀ սահմանադրության 18-րդ հոդվածով սահմանվում է․ 

«1. Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում:

  1. Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու հարաբերությունները կարող են կարգավորվել օրենքով»:

Հայ Առաքելական եկեղեցին ունի կրոնական կազմակերպության կարգավիճակ։

17-րդ հոդվածով սահմանվում է․ 

«Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է կրոնական կազմակերպությունների գործունեության ազատությունը: Կրոնական կազմակերպություններն անջատ են պետությունից:

Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու հարաբերությունները կարգավորվում են նաև օրենքով»:

«Հայաստանի Հանրապետության  և Հայաստանյայց սուրբ առաքելական եկեղեցու հարաբերությունների մասին» օրենքի 2-րդ հոդվածով ամրագրված է․

«Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին` որպես ազգային եկեղեցի` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին կենտրոնով, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության, Երուսաղեմի և Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքությունների նվիրապետական աթոռներով, և նրա բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում: Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ինքնակառավարումն իր նվիրապետության սահմաններում»:

Այսինքն՝ պետությունն ընդունում է եկեղեցու ինքնակառավարումը, ինչը ենթադրում է նաև հոգևոր առաջնորդի ընտրության հարցում ինքնակառավարում։

«Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքի համաձայն՝ 

«Հայաստանի Հանրապետության տարածքում գործում են. Հայաստանյաց Առաքելական Եկեղեցին (կրճատ` Հայ Եկեղեցի) իր ավանդական կազմակերպություններով, կրոնական այլ կազմակերպություններ, որոնք ստեղծվում և գործում են իրենց հավատացյալ անդամների շրջանակում՝ սեփական ունեցվածքի ու կանոնադրության համաձայն»:

Այս օրենքի 4-րդ հոդվածով սահմանվում է նաև, որ Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների կարգավորման սկզբունքները սահմանված են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, ընդհանուր հարաբերությունները՝ «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով։

Սահմանադրության հոդվածներին արդեն վերևում անդրադարձանք։ 

Ինչ վերաբերում է «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքին, ապա այդ օրենքի  «Կրոնական կազմակերպությունների և պետության հարաբերությունները» գլխում նշվում է, որ Հայաստանի Հանրապետության եկեղեցին անջատ է պետությունից և բացատրվում է, թե ինչ պետք է հասկանալ այս հիմնադրույթի տակ։

Սա նշանակում է, որ պետությունը․

ա) իրավունք չունի քաղաքացուն հարկադրել դավանելու այս կամ այն կրոնը. 

բ) չի միջամտում եկեղեցու և կրոնական կազմակերպությունների` օրենքին համապատասխանող գործունեությանը և ներքին կյանքին, արգելում է եկեղեցիների և կրոնական կազմակերպությունների կառուցվածքում որևէ պետական մարմնի կամ նրա հանձնարարությունները կատարող անձի գործունեություն.

գ) արգելվում է եկեղեցու մասնակցությունը պետական կառավարմանը, եկեղեցու և կրոնական կազմակերպությունների վրա չի դնում որևէ պետական ֆունկցիա:

Այսինքն՝ պետություն-Հայ առաքելական եկեղեցի իրավահարաբերությունները հատուկ  կարգավորող նորմերով ամրագրված է, որ Հայոց եկեղեցին գործում է  Հայաստանի օրենքին համապատասխան, պետությունից անջատ՝ սեփական կանոնադրությամբ, և պետությունը իրավունք չունի միջամտելու եկեղեցու՝ օրենքին համապատասխան գործունեությանն ու ներքին կյանքին։

Ստացվում է՝ պետություն-կրոնական կազմակերպություն հարաբերությունների շրջանակներում առկա չէ որևէ օրենք, որով առաջնորդվելով՝ պետությունը կարող է միջամտել կրոնական կազմակերպության՝ օրենքին համապատասխանող գործունեությանը։ Խոսքը պետության կողմից ընդունված օրենքի, այսինքն՝  բարձրագույն իշխանության կողմից սահմանված, բոլորի համար պարտադիր նորմի  և ոչ թե  եկեղեցու կանոնակարգի մասին է։

Այսպիսով՝  պետություն- եկեղեցի հարաբերությունները կարգավորող վերը նշված օրենքներից զատ եկեղեցու սպասավորները պետության հետ հարաբերվում են այնպես, ինչպես ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի, և եկեղեցու սպասավորների անձնական կյանքի անձեռնմխելության նկատմամբ տարածվում են նույն նորմերը, ինչ այլ քաղաքացիների։

Ինչ է առհասարակ անձնական կյանքի տվյալը

«Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի հիմնական հասկացություններում անձնական տվյալը բացատրվում է որպես ֆիզիկական անձին վերաբերող ցանկացած տեղեկություն, որը թույլ է տալիս կամ կարող է թույլ տալ ուղղակի կամ անուղղակի կերպով նույնականացնել անձի ինքնությունը։

«Անձնական կյանքի տվյալ» հասկացությունը բացատրվում է որպես անձի անձնական,  ընտանեկան կյանքի, ֆիզիկական, ֆիզիոլոգիական, մտավոր, սոցիալական վիճակի վերաբերյալ կամ նման այլ տեղեկություններ։

Սահմանադրական դատարանն իր ՍԴՈ-1546 որոշման մեջ, անդրադառնալով անձնական կամ մասնավոր կյանքի անձեռնխելության իրավուքին,  նշում է․

«Մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքի ամրագրումը միտված է անձի համար և անձի շուրջ այնպիսի շրջանակի (տարածության) երաշխավորմանը, որում նա, զերծ մնալով պետության կամ հանրության կողմից որևէ ուղղորդումից կամ առավել ևս հարկադրանքից, կկարողանա ազատորեն դրսևորել և զարգացնել իր անհատականությունը` իր արժանապատվության և ընդհանուր և հատուկ ազատությունների և իրավունքների` պետության, հանրության և այլ մասնավոր անձանց կողմից հարգանքի պայմաններում: Հետևապես` անձի մասնավոր տարածության անձեռնմխելիությունը՝ այլ հիմնական իրավունքների և ազատությունների համակցության մեջ, հնարավորություն է տալիս ապահովելու թե՛ մարդու անհատական ներքին ինքնորոշումը` իր կենսական շահերին համապատասխան, թե՛ այլ մասնավոր անձանց հետ նրա մասնավոր-կենսական կապերի գաղտնիությունը` պետությունից, հասարակությունից և երրորդ անձանցից, և այդ իմաստով է Սահմանադրությունը երաշխավորում անձի մասնավոր կյանքի անձեռնմխելիությունը»:

Հղում կատարելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշմանը՝ ՍԴ-ն նշում է, որ մասնավոր կյանքը մեկնաբանում է նաև որպես անձի` անցանկալի ուշադրությունից զերծ ապրելու իրավունք (տես՝ Smirnova v. Russia

Ըստ ՍԴ որոշման՝ մասնավոր կյանքի անձեռնմխելիության հիմնական իրավունքի մասնավոր դրսևորումներ են բնակարանի անձեռնմխելիությունը, հաղորդակցության ազատությունը և գաղտնիությունը, ինչպես նաև անձնական տվյալների պաշտպանությունը, որոնք Հայաստանի Հանրապետությունում Սահմանադրության մակարդակով կառուցակարգվել են որպես առանձին հիմնական իրավունք կամ ազատություն։

ՍԴ-ն նշում է, որ մասնավոր կյանքի անձեռնմխելիության հիմնական իրավունքի պաշտպանությունը ներառում է ոչ միայն պետության կողմից մասնավոր կյանքին միջամտելուց ձեռնպահ մնալը, այլև պետության պոզիտիվ պարտականությունը` անհրաժեշտ և արդյունավետ օրենսդրական և իրավակիրառ միջոցներով երաշխավորելու և ապահովելու այն: Հետևապես` պետությունը նախ ինքը չպետք է միջամտի այս հիմնական իրավունքին, բացառությամբ Սահմանադրությամբ թույլատրված դեպքերի, ինչպես նաև պարտավոր է սահմանել ոչ միայն իր, այլև երրորդ անձանց կողմից այս հիմնական իրավունքի խախտումների դեպքում դրանցից արդյունավետ պաշտպանվելու համար անհրաժեշտ ընթացակարգեր և կառուցակարգեր, և, վերջապես, պարտավոր է նաև գործնականում ապահովել այս հիմնական իրավունքի պաշտպանությունը երրորդ անձանցից:

«Մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքը ներառում է նաև բոլոր այն տեղեկությունները, որոնք վերաբերում են այդ իրավունքը կրողի անձին, նրա անձնական տարածքին և դրանում պաշտպանվող` կենսական կամ անձի կողմից կարևորվող այլ շահերին, քանի որ այդպիսի տեղեկությունները թույլ են տալիս ներազդել անձի վարքագծի վրա կամ որևէ այլ կերպ ներգործել նրա անձնական կյանքի գաղտնիության վրա: Որևէ գաղտնիք, որը վերաբերում է մասնավոր անձին, Սահմանադրության 31-րդ հոդվածի 1-ին մասի ուժով արդեն իսկ պաշտպանված է, ուստի՝ այն պետք է լինի նաև օրենսդրորեն պաշտպանված` անկախ այն հանգամանքից, թե այդ գաղտնիքը վերաբերո՞ւմ է անձի նեղ անձնային հատկանիշներին, ներքին ինքնորոշման այլ բաղադրիչներին, թե՞ նրա` գաղտնիությամբ ապահովված հաղորդակցությանը պետության, հանրության կամ այլ մասնավոր անձանց հետ»,- ասված է ՍԴ որոշման մեջ։

Արդյոք Նիկոլ Փաշինյանը կարո՞ղ է հրապարակել անձի անձնական կյանքի տվյալ համարվող տեղեկությունները

Անձնական կյանքի  իրավունքին առնչվող նորմեր առկա են Հայաստանի իրավական համակարգի մաս կազմող մի քանի օրենքներում․

  • Անձնական տվյալների պաշտպանության մասին օրենք
  • Օպերատիվ գործունեության մասին օրենք
  • Քրեական օրենսգիրք
  • Տեղեկատվության ազատության մասին օրենք
  • Զանգվածային լրատվության մասին օրենք

«Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի հիմնական հասկացություններում  բացատրվում է հատուկ «կատեգորիայի անձնական տվյալ» հասկացությունը, համաձայն որի՝ հատուկ կատեգորիայի անձնական տվյալներ են անձի ռասայական, ազգային պատկանելությանը կամ էթնիկ ծագմանը, քաղաքական հայացքներին, կրոնական կամ փիլիսոփայական համոզմունքներին, արհեստակցական միությանն անդամակցությանը, առողջական վիճակին ու սեռական կյանքին վերաբերող տեղեկությունները։

Հոգևորականի՝ կուսակրոնության ուխտը խախտելու վերաբերյալ տեղեկությունը, հետևաբար,  անձի սեռական կյանքին վերաբերող տեղեկություն է։

Օրենքի 12-րդ հոդվածի համաձայն՝ 

« 1. Առանց անձի համաձայնության արգելվում է հատուկ կատեգորիայի անձնական տվյալներ մշակելը, բացառությամբ, երբ տվյալի մշակումն ուղղակիորեն նախատեսված է օրենքով:

  1. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված անձնական տվյալների մշակումն անհապաղ դադարեցվում է, եթե վերացել են տվյալները մշակելու հիմքերը և նպատակը:

Նույն օրենքի 26-րդ հոդվածով սահմանվում է անձնական տվյալները երրորդ անձանց փոխանցելու կարգը։ Ըստ այդ հոդվածի՝ 

«1. Առանց անձնական տվյալների սուբյեկտի համաձայնության մշակողը կարող է անձնական տվյալները փոխանցել երրորդ անձանց կամ տվյալներից օգտվելու հնարավորություն տրամադրել, եթե դա նախատեսված է օրենքով և ունի բավարար պաշտպանության մակարդակ:

  1. Առանց անձնական տվյալների սուբյեկտի համաձայնության մշակողը կարող է հատուկ կատեգորիայի անձնական տվյալներ փոխանցել երրորդ անձանց կամ տվյալներից օգտվելու հնարավորություն տրամադրել, եթե՝

1) տվյալներ մշակողը հանդիսանում է օրենքով կամ վավերացված միջազգային պայմանագրով սահմանված հատուկ կատեգորիայի անձնական տվյալներ մշակող, այդ տեղեկության փոխանցումը ուղղակիորեն նախատեսված է օրենքով և ունի բավարար պաշտպանության մակարդակ.

 2) օրենքով նախատեսված բացառիկ դեպքերում հատուկ կատեգորիայի անձնական տվյալները կարող են փոխանցվել տվյալների սուբյեկտի կյանքի, առողջության կամ ազատության պաշտպանության համար»:

Օպերատիվ հետախուզական գործունեության մասին օրենքի համաձայն՝

Եթե օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման ընթացքում ձեռք են բերվում այնպիսի տեղեկություններ, նյութեր և փաստաթղթեր, որոնք չեն վերաբերում այն անձին, որի նկատմամբ իրականացվում են այդ միջոցառումները, և որոնց ստացումը նախատեսված չէր տվյալ միջոցառումներն անցկացնելու մասին որոշմամբ, ապա դրանք չեն հանդիսանում ապացույցներ և ենթակա են ոչնչացման, բացառությամբ, եթե`

1) օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինները գործել են բարեխղճորեն, և

2) ստացված տեղեկությունները պարունակում են ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության կամ դրա նախապատրաստման վերաբերյալ տեղեկություններ, և

3) այդ տեղեկությունների ձեռքբերման համար սույն օրենքով թույլատրվում է իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառման անցկացումը: 

«Կրթվելը նորաձև է» արշավի շրջանակիներում, պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի լրագրողի հարցերին, Նիկոլ Փաշինյանն ասել էր․ 

«Մեր հոգևորականների պրոբլեմը Աստծու հետ է, ինձ հետ ո՞նց կարող են պրոբլեմ ունենալ։ Կուսակրոն քահանաները կուսակրոնությունը ստանձնելիս ծնկի են գալիս Հիսուս Քրիստոսի իջման վայրում և ուխտում են, ուխտագիր են ստորագրում, որ իրենք չեն ունենալու անձնական կյանք։ Աբսուրդ է «կաթողիկոսի անձնական կյանք» բառակապակցությունը։ Անձը, եթե ունի անձնական կյանք, կաթողիկոս չէ»,- ասել է նա։

Ինչպե՞ս են Փաշինյանին հասանելի դարձել հոգևորականների կյանքին առնվող տվյալները։ Այս թեմայով Փաշինյանը խոսել է «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ Գալստանյանի գործի համատեքստում։

«Այդ օպերատիվ տվյալները ձեռք են բերվել ՀՀ օրենսդրությամբ սահմանված  կարգով։ Այսինքն՝ ոչ թե եկեղեցականների դեմ գործ է բացվել, այլ եկեղեցականներն իրենց գործողություններով հայտնվել են օպերատիվ ուշադրության կենտրոնում։ Երբ օպերատիվ գործ է արվում և տվյալ է բացահայտվում, այդ տվյալը չեն կարող ջնջել։ Օպերատիվ մարմինը վարչապետին ենթակա մարմին է, և ԱԱԾ-ն ամեն օր ինձ զեկուցում է օպերատիվ վիճակի մասին։ Եվ երբ այդ օպերատիվ վիճակի մեջ կան անվտանգության և հարակից խնդիրներ, ես չեմ կարող չիմանալ դրանց մասին, և իմ իմանալը օրինական է»,- ասել է Փաշինյանը։

Այսինքն՝ Փաշինյանն ընդունել է, որ հոգևորականների անձնական կյանքի մասին տվյալներն իրեն հասանելի են դարձել ի պաշտոնե որպես վարչապետ գործելու ընթացքում՝ օպերատիվ մարմնի միջոցով։ 

Փաշինյանի բացատրությունը համադրելով «Օպերատիվ գործունեության մասին» օրենքի կարգավորումների հետ՝ կարելի է եզրահանգել, որ եթե անգամ կաթողիկոսի կամ այլ հոգևորականների անձնական կյանքի վերաբերյալ տվյալները օպերատիվ մարմնին հասանելի են դարձել, օրինակ, Բագրատ Գալստանյանի նկատմամբ օրինական կարգով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու  ընթացքում, ապա կաթողիկոսի՝ կուսակրոնության ուխտը խախտելու ենթադրյալ հանգամանքը չի հանդիսանում ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություն և այդ տվյալը ոչ միայն ենթակա չէ հրապարակման, այլև ավելին՝ ենթակա է ոչնչացման։

Այսինքն՝ Փաշինյանը, ի պաշտոնե ստանալով կաթողիկոսի կուսակրոնության ուխտը ենթադրաբար խախտելու վերաբերյալ տեղեկություններ, չէր կարող դրանք դարձնել հրապարակային։ 

Հատկանշական է, որ Փաշինյանը կաթողիկոսի՝ եկեղեցուց հեռանալու պահանջը ներկայացնելիս շեշտում է, որ հանդես է գալիս որպես Հայ առաքելական եկեղեցու հետևորդ, հավատացյալ, այսինքն՝ որպես ՀՀ  քաղաքացի, մինչդեռ նա որպես քաղաքացի հասանելիություն ունենալ չէր կարող հոգևորականների՝ անձնական կյանքին վերաբերող տվյալներին։

Անձի անձնական կյանքի գաղտնիք համարվող տեղեկությունները հրապարակելը պատժելի է նաև Քրեական օրենսգրքով։

Մասնավորապես՝ օրենսգրքի 204-րդ հոդվածի համաձայն՝

«1. Մարդու անձնական կամ ընտանեկան գաղտնիք համարվող տեղեկությունն առանց նրա համաձայնության օգտագործելը, իրացնելը կամ հայտնելը կամ այդ տեղեկությունն օրենքով սահմանված կարգի խախտմամբ օգտագործելու, իրացնելու կամ հայտնելու նպատակով ձեռք բերելը կամ պահելը՝

պատժվում է տուգանքով` առավելագույնը տասնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` առավելագույնը հարյուր ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով, կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով:

  1. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված տեղեկությունը հրապարակային ելույթներով, հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործություններով, զանգվածային լրատվության միջոցներով կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների միջոցով տարածելը` պատժվում է տուգանքով` առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
  1. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝

1) իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով,

2) տեղեկության գաղտնի հավաքման համար նախատեսված տեխնիկական հատուկ միջոց օգտագործելով,

3) անօգնական վիճակում գտնվողի նկատմամբ,

4) անչափահասի նկատմամբ կամ

5) մերձավոր ազգականի, զուգընկերոջ կամ նախկին զուգընկերոջ կողմից՝

պատժվում է տուգանքով՝ տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուրից երկու հարյուր ժամ տևողությամբ, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով»:

«Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 8-րդ հոդվածով սահմանվում  է տեղեկատվության ազատության սահմանափակումը, համաձայն որի՝ տեղեկատվություն տնօրինողը մերժում է տեղեկության տրամադրումը, եթե դա խախտում է մարդու անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիությունը, այդ թվում՝ նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների գաղտնիությունը։

Մարդու անձնական և ընտանեկան կյանքին վերաբերող տեղեկատվության տարածումը թույլատրվում է միայն զանգվածային լրատվության ներկայացուցիչներին, այն էլ այն դեպքում, եթե դա անհրաժեշտ է հանրային շահերի պաշտպանության համար:

«Զանգվածային լրատվության մասին» օրենքի 9-րդ հոդվածի համաձայն՝ 

«Եթե լրատվական գործունեություն իրականացնողը տարածել է այնպիսի տեղեկատվություն, որի` օրենքով սահմանված կարգով գաղտնի համարվելն ակնհայտ է եղել, սակայն այդ տեղեկատվության տարածումը բխել է հանրային շահերի պաշտպանության անհրաժեշտությունից, ապա նա պատասխանատվության ենթակա չէ»։

Սակայն «Հայկական ժամանակ» օրաթերթի երբեմնի խմբագիր Նիկոլ Փաշինյանն արդեն վաղուց ոչ թե լրագրող է, այլ ՀՀ վարչապետը, ուստի՝ եթե անգամ համարում է, որ իր կողմից հայտնած տեղեկությունները բխում են հանրային շահից, «Զանգվածային լրատվության մասին» օրենքի  կարգավորներից օգտվել չի կարող։

Իսկ արդյոք որևէ խախտում թույլ տալն իսպառ վերացնում է անձի անձնական կյանքի անձեռնմխելության իրավունքը։

Անգամ Քրեական օրենսգրքով նախատեսված հանցանք գործելու դեպքում օրենսդիրը նախատեսել է իրավիճակներ, երբ անձի անձնական կյանքին վերաբերող տվյալները չեն կարող հրապարակվել։ Օրինակ՝ Քրեական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածով սահմանվում է, որ «վարույթի մասնակիցների մասնավոր կյանքի, անչափահասների կամ արդարադատության շահերի, ինչպես նաև պետական անվտանգության, հասարակական կարգի կամ բարոյականության պաշտպանության նպատակով դատարանը կողմի միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ իրավասու է սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում որոշում կայացնելու դատական նիստը կամ դրա մի մասը դռնփակ անցկացնելու մասին»։ 

Ինչ կապ ունի հոգևորականների ինտիմ կյանքը երկրի օպերատիվ վիճակի հետ

Այս առնչությամբ Փաշինյանը պարզաբանել է․

«Դեռ մի կողմ թողնենք, որ կուսակրոն հոգևորականները չեն կարող ունենալ անձնական կյանք։

Բայց անձնական կյանքի և օպերատիվ իրավիճակի կապի մի դրվագ ներկայացնեմ միայն․ վերջին տարիներին ավելի քան երկու տասնյակ դեպք է բացահայտվել, երբ օտարերկրյա հատուկ ծառայությունները ՀՀ քաղաքացիների են հավաքագրել՝ օգտագործելով անձնական և ինտիմ կյանքում նրանց ունեցած խոցելիությունները։

Նման բազմաթիվ դեպքերով կան քրեական գործեր, մի մասը քննվում է դատարաններում, մյուս մասով ունենք մեղադրական դատավճիռներ։

Ահա և կապը «անձնական կյանքի» և օպերատիվ իրավիճակի միջև»,- ասել է վարչապետը։

Այս դեպքում հարց է առաջանում, թե ինչու Նիկոլ Փաշինյանը 2019-ին նույն հետևողականությամբ և հրապարակային կերպով չստուգեց մամուլում շրջանառվող տեղեկություններն այն մասին, որ ՊՎԾ այն ժամանակվա պետ Արգիշտի Քյարամյանի հայրը Կոտայքի թեմի առաջնորդ Առաքել եպիսկոպոս Քյարամյանն է՝ աշխարհիկ անունը՝ Էլբեկ Քյարամյան։ 

Ավելին, Արգիշտի Քյարամյանը հետագայում նշանակվեց ԱԱԾ պետ։ Բայց չէ՞ որ եթե այս լուրերը համապատասխանեին իրականությանը, Փաշինյանի տրամաբանությամբ դրանք կարող էին խոցելի դարձնել թե՛ երկրի անվտանգությունն ապահովող ԱԱԾ պետին, թե՛ բարձրաստիճան հոգևորական Առաքել եպիսկոպոսին։

Արաքս Մամուլյան