ՀՀ 10 քաղաքացի գտնվում է Բաղդադի մերձակայքում, ում հետ ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է. ԱԳՆ
Քաղաքականություն
07.03.2026 | 16:50
ՀՀ 10 քաղաքացի գտնվում է Բաղդադի մերձակայքում, ում հետ ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է: Քաղաքացիներն անվտանգ կեցավայրում են, սննդի ու դեղորայքի կարիք չունեն: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։
«Ներկայումս ուսումնասիրվում են տեղափոխության ապահով ճանապարհները:
Ռմբակոծությունների հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ լինելու մասին տեղեկություններ չկան»,- ասվում է հաղորդագրությունում: