Դատախազությունը, չնայած բոլոր սադրանքներին, միշտ լինելու է բարեկիրթ, հարգալից և պրոֆեսիոնալ. Աննա Վարդապետյան

Լուրեր

27.10.2026 | 14:33
Հրթիռների մատակարարման ձգձգումներն ուղղակիորեն օգնում են Ռուսաստանին հասնել իր ահաբեկչական արշավի նպատակներին․ Զելենսկի
27.10.2026 | 14:25
Աչաջուրի նախկին գյուղապետը համայնքային մարզադահլիճը փոխանցել է իր հիմնադրած ՀԿ-ին․ Դատախազությունը պահանջում է վերադարձնել գույքը
27.10.2026 | 14:18
Երևանի և մարզերի 139 խանութում հայտնաբերվել է 2179 շիշ կեղծ օղի․ նախաձեռնվել են քրեական վարույթներ
27.10.2026 | 14:15
Արմավիրի դատարանից փախուստի դիմած կալանավորը հայտնաբերվել և ձերբակալվել է Ջրվեժում
27.10.2026 | 14:11
Բրյանսկում ուկրաինական հարվածների հետևանքով 2 մարդ է զոհվել, ևս 6-ը՝ վիրավորվել
27.10.2026 | 14:07
Լևոն Քոչարյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
27.10.2026 | 14:04
Թուրքական Անթալիայում պտտահողմի հետևանքով 4 մարդ է զոհվել
27.10.2026 | 14:04
Էդգար Ղազարյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
27.10.2026 | 13:57
Ադրբեջանն իր երկաթուղին չի ոչնչացրել, ո՞նց ԱՄՆ-ի հետ պայմանագիր կնքեր․Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 13:49
Ռոնալդուն ընդգրկվել է Պորտուգալիայի հավաքականի ընդլայնված հայտացուցակում. աղբյուր
27.10.2026 | 13:47
Քրեական հետապնդում է հարուցվել Նարեկ Նալբանդյանի և «Սպայկա»-ի սեփականատեր Դավիթ Ղազարյանի նկատմամբ
27.10.2026 | 13:42
«Անվանական քվեարկությունը ֆիքսվելու է, իսկ դուք անեծքից ոնց որ շատ էիք վախենում». Ղազարյանը՝ ՔՊ-ին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 13:35
Ընտրություններում ջախջախվել են. Ռուբինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 13:28
TRIPP-ի ենթակառուցվածքները ՀՀ-ում գործելու են ՀՀ ինքնիշխանության և իրավազորության ներքո. Միրզոյան
27.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 27-ից հետո Քոչարյանի իշխանությունն ամրապնդվեց և դարձավ միահեծան. Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ՝ 2026 թվականի մարտի 7-ին տեղի է ունեցել Դատախազության կոլեգիայի ընդլայնված նիստ, որի ընթացքում ամփոփվել են Դատախազության 2025 թվականի աշխատանքները: Այս մասին տեղեկացնում են Դատախազությունից։

Աննա Վարդապետյանը Դատախազության կոլեգիայի ընդլայնված նիստը սկսել է դրական լուրով, որը վերաբերվում է Դատախազության հանրային վարկանիշին. համաձայն Միջազգային հանրապետական ինստիտուտի նախաձեռնությամբ Հայաստանում իրականացված հանրային կարծիքի ուսումնասիրության՝ Դատախազության աշխատանքից «լիովին գոհ» և «ավելի շուտ գոհ» է ՀՀ քաղաքացիների 43%-ը: Նախորդ հարցման համեմատ՝ գոհունակության ցուցանիշն աճել է 6%-ով: «Սա, կարծում եմ, մեր՝ որպես միասնական համակարգի, կարևոր նվաճում է, հավաստումն է այն պնդման, որ արդարադատությունը ոչ միայն պետք է իրականացվի, այլև լինի տեսանելի ու հասկանալի»,- նշել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը:

Աննա Վարդապետյանը, ամփոփելով այս տարվա ընթացքում իր կողմից Երևան քաղաքի վարչական շրջաններ և մարզային դատախազություններ կատարված այցերի արդյունքները՝ ընդգծել է, որ բոլոր այն ուղենիշները, որ նախատեսվել էին ստորաբաժանումների աշխատանքի համար, հետևողականորեն իրականացվում են:

Անդրադառնալով մարզերի և Երևան քաղաքի վարչական շրջանների դատախազությունների աշխատանքի գնահատմանը, համաձայն որի՝ 2025 թվականին կատարված աշխատանքի արդյունքներով 1-ին հորիզոնականը զբաղեցրել է Սյունիքի մարզի դատախազությունը, ՀՀ գլխավոր դատախազը շնորհավորել է Սյունիքի մարզի դատախազությանը՝ մարզի դատախազի գլխավորությամբ, և ընդգծել, որ այս նվաճումը նպատակ սահմանելու և այդ նպատակի իրականացմանը հասնելու օրինակ է։

Աննա Վարդապետյանը շնորհավորել է նաև 2-րդ և 3-րդ հորիզոնականները հավասար միավորներով կիսած՝ Գեղարքունիքի մարզի դատախազությանն ու Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազությանը, ինչպես նաև 4-րդ հորիզոնականը զբաղեցրած Լոռու մարզի դատախազությանն ու 5-րդ հորիզոնականը զբաղեցրած Արարատի մարզի դատախազությանը:

«Չեմ կարող չընդգծել Արարատի մարզի դատախազության աշխատանքը, որը 2025 թվականի ընթացքում աննախադեպ ցուցանիշ և բովանդակություն է ապահովել կատարված աշխատանքում՝ հատկապես պետական շահերի պաշտպանության ոլորտում։ Սա չի նշանակում, որ մյուս ստորաբաժանումների աշխատանքը գոհացուցիչ չէ. սա նշանակում է, որ մեր պահանջներն են խստացել, մեր նշաձողերը բանավոր խոստումներից անցել են կոնկրետ արդյունքների։ Ցանկանում եմ ընդգծել յուրաքանչյուրիդ աշխատանքը, կոլեկտիվ աշխատանքը և վերահաստատել, որ այս տարվա համար մենք նույն առաջնահերթություններով ենք շարունակելու աշխատել՝ ընդգծված ուշադրություն դարձնելով հանցագործությունների կանխարգելմանը»,- նշել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը։

Ամփոփելով ելույթը՝ Աննա Վարդապետյանը դիմել է Հայաստանի Հանրապետությունում գործող բոլոր դատախազներին. «Իմ խնդրանքն է, որ մենք լինենք ավելի պատասխանատու, ավելի ուշադիր, ավելի բարեկիրթ: Այսօրվա մարտահրավերները չեն վերաբերվում միայն պրոֆեսիոնալիզմին. վերաբերում են այնպիսի տարրական երևույթի, ինչպիսին բարեկրթությունն է: Դատախազությունը, չնայած բոլոր սադրանքներին, միշտ լինելու է բարեկիրթ, հարգալից, լինելու է պրոֆեսիոնալ»:

Նիստի ընթացքում, ի թիվս այլնի, ներկայացվել են դատախազների, դատախազությունում քաղաքացիական ծառայության և հայեցողական պաշտոն զբաղեցնող, ինչպես նաև քաղաքացիական աշխատանք կատարող անձանց շրջանում անցկացված անանուն հարցման արդյունքները:

Կոլեգիայի ընդլայնված նիստի ավարտին տեղի է ունեցել առաջին անգամ դատախազի պաշտոն ստանձնող դատախազների երդման արարողությունը: