Անպիտան ներքնակն օրերով նետված է մայթին․ ով է Երևանում պատասխանատու խոշոր աղբի մաքրման համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.11.2026 | 11:44
Թրամփն ընդունել է, որ Իրանի դեմ պատերազմը նպաստել է հանրապետականների պարտությանը, բայց գլխավոր խնդիրն անվանել է բենզինի թանկացումը
04.11.2026 | 11:35
Նարեկ Գրիգորյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:33
ՊԵԿ-ը նախատեսում է ներդնել «Մաքսային միասնական հաշիվ» էլեկտրոնային համակարգ
04.11.2026 | 11:27
ՀՖՖ Գործադիր կոմիտեն հաստատել է ՀՖՖ 5 կանոնակարգեր
04.11.2026 | 11:19
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Ադիգեյսկում Ozon-ի լոգիստիկ կենտրոնի վրա
04.11.2026 | 11:07
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:06
Նոր կենսաչափական համակարգի գործարկմանը նվիրված ասուլիս. ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:03
Ուշիի ոլորաններում 9 զոհի պատճառ դարձած վթարի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
04.11.2026 | 10:55
Հայաստանում արձանագրվել է պարսկական հովազի 8-րդ առանձնյակը
04.11.2026 | 10:48
Եվրոպայում մեկ օրում առնվազն 7 ինքնաթիռ ռումբի մասին կեղծ ահազանգ է ստացել
04.11.2026 | 10:28
65 հասցեներում միաժամանակյա խուզարկություններ են. ՔԿ-ն՝ Կարապետյանների հետ կապված գործողությունների մասին
04.11.2026 | 10:18
Դեմոկրատները վերահսկողություն կստանան ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների նկատմամբ՝ հանրապետականներին զրկելով մեծամասնությունից․ BBC
04.11.2026 | 10:11
Վահագն Հարությունյանը կգլխավորի ՀԲՖ մարզչական կոմիտեն
04.11.2026 | 10:03
Փաշինյանի անունով Telegram-ում կեղծ օգտահաշիվ է բացվել․ խոսնակը զգուշացնում է հնարավոր խարդախության մասին
04.11.2026 | 10:00
2027 թվականի բյուջեի նախագծի քննարկումն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
Բոլորը

Մոսկովյան փողոցի սկզբնամասում անպիտան ներքնակը մայթին՝ աղբամանների մոտ,  գցված է առնվազն մի քանի օր։ Factor TV-ն արձանագրել է, որ դեռ հուլիսի 16-ին աղբամանների մոտ նետած ներքնակն այսօր էլ շարունակում է նույն տեղում մնալ։

Լոգարան, գրասեղան, կոտրված աթոռ, ստվարաթուղթ, խողովակ և այլ կենցաղային իրեր հաճախ կարելի է տեսնել Երևանի աղբամանների հարևանությամբ։ Ո՞վ է պատասխանատու դրանց հեռացման համար։ «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկը զբաղվում է մայրաքաղաքի աղբամանների ու տարածքի սանիտարական մաքրմամբ։ Հիմնարկի ղեկավար Սաշա Կատվալյանի խոսքով՝ խոշորաչափ կամ շինաղբ համարվող իրերի հավաքումն իրականացնում է «Դավարս» ընկերությունը։

Մայրաքաղաքում տեղադրված են նաև աղբը տեսակավորելու համար նախատեսված գունավոր աղբամաններ։ Սակայն Factor TV-ն արձանագրել է, որ շատ դեպքերում դրանք էլ ճիշտ չեն օգտագործվում։ Օրինակ՝ ալյումինի համար նախատեսված աղբամանում ստվարաթուղթ և կտորե պայուսակ արձանագրեցինք, թղթի համար նախատեսվածում՝ թխվածքաբլիթ։ 

Քաղաքային իշխանությունն ասում է՝ «Դավարս» ընկերության աշխատանքից գոհ չեն։ Քաղաքապետարանի և ընկերության միջև գործող պայմանագիրն ավարտվում է հաջորդ տարի։ Առայժմ պարզ չէ՝ արդյո՞ք ընկերությունը կշարունակի զբաղվել խոշոր աղբի և շինաղբի մաքրմամբ, թե այդ գործառույթը կանցնի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկին։ Մեզ չհաջողվեց կապ հաստատել «Դավարս» ընկերության հետ։ 

Ի դեպ, այս տարվանից Երևանում թանկացել է նաև աղբահանության վճարը։ Եթե նախկինում բնակիչներն ամսական վճարում էին 200 դրամ՝ մեկ շնչի հաշվով, ապա այժմ վճարը սահմանվում է ըստ բնակարանի մակերեսի՝ յուրաքանչյուր քմ-ի դիմաց 13 դրամ։ Սակայն, ինչպես պնդում է «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի ղեկավար Սաշա Կատվալյանը, անգամ նոր կարգով հավաքագրված գումարը չի բավականացնում ծախսերին։ Այդ դեպքում բաց է մնում հարցը՝ ինչպե՞ս է հիմնարկը պատրաստվում ստանձնել նաև շինաղբի և խոշոր աղբի մաքրման բեռը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան