Թրամփը Զելենսկիին ասել է, որ Կիևը չի փոխի պատերազմի ընթացքը՝ մնալով պաշտպանությունում, պետք է անցնել հարձակման․ WP

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 4-ի հեռախոսազրույցի ժամանակ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին ասել է, որ Ուկրաինան չի կարող փոխել պատերազմի ընթացքը՝ մնալով պաշտպանությունում, և պետք է հարձակման գնալ։ Այս մասին գրում է Washington Post-ը՝ հղում անելով ուկրաինացի պաշտոնյային, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Հրապարակման համաձայն՝ Թրամփի հարցին՝ արդյո՞ք Ուկրաինան կարող է ռմբակոծել Մոսկվան կամ Սանկտ Պետերբուրգը, Զելենսկին պատասխանել է. «Եթե մենք ունենանք անհրաժեշտ զենք, կարող ենք»։

Այս շաբաթվա սկզբին արևմտյան լրատվամիջոցներն արդեն գրել էին այս զրույցի մասին, թեև մի փոքր այլ տեսանկյունից։

Երբ Թրամփին հարցրել են այս հեռախոսազանգի մասին, նա  պատասխանել է. «Ո՛չ։ Նա (Զելենսկին) չպետք է ռմբակոծի Մոսկվան»։ ԱՄՆ նախագահը հավելել է, որ մտադիր չէ Ուկրաինային մատակարարել Ռուսաստանի մայրաքաղաք հասնելու  ունակ հեռահար զենքեր։

Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը նույնպես ասել է, որ Թրամփն իսկապես հարցրել է Ուկրաինայի՝ Ռուսաստանի տարածքին հարվածելու հնարավորությունների  մասին, սակայն նրա խոսքերը հանվել են համատեքստից։ Նրա խոսքով՝ Թրամփը պարզապես տեղեկատվություն էր ուզում ստանալ  և չէր խրախուսում նման գործողությունները։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի