Որևէ մեկի անմեղության կանխավարկածը չի խախտվում․ Փաշինյանը՝ իր գրառումների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.11.2026 | 00:08
Ինչ է որոշել ընդդիմությունը. Նարեկ Կարապետյանը հանդիպումից հետո մանրամասներ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:40
Մհեր Արմենիային վտարում են տնից. երգիչը մանրամասներ է հայտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:30
Եվրահանձնաժողովը հայտարարում է՝ Ուկրաինան և Մոլդովան կշարունակեն ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, Վրաստանինը փաստացի դադարեցված է
04.11.2026 | 23:21
Էրդողանի կուսակցությունն արձագանքել է ՌԴ-ի՝ Թյուրքական պետությունների կազմակերպությանը միանալու առաջարկին
04.11.2026 | 23:13
Ընդդիմադիրները հավաքվել են քննարկման Սամվել Կարապետյանի տանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 22:58
Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.11.2026 | 22:27
Ադրբեջանը նախատեսում է 2027 թվականին պաշտպանական ծախսերի համար հատկացնել մոտ 2,5 միլիարդ դոլար
04.11.2026 | 22:12
Զրպարտում են. մենք մեզնի՞ց էինք հափշտակում. Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:59
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
04.11.2026 | 21:47
Ինչ են քննարկել Արման Սարոյանը և ՔՊ-ականները. ԱԺ-ում փակ հանդիպում է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:32
Միացյալ Թագավորությունը հայկական ապրանքների նկատմամբ արտոնյալ ռեժիմ է սահմանել
04.11.2026 | 21:28
Երևանում մեկնարկում է Շեքսպիրյան 18-րդ միջազգային փառատոնը․ կմասնակցեն հինգ երկրի թատերախմբեր
04.11.2026 | 21:16
ԿԲ-ն բացահայտել է ֆինանսական խարդախության նոր սխեմա․ քաղաքացիների անուններով վարկեր են ձևակերպում
04.11.2026 | 21:00
Չեմ տեսել բռնապետություն, ուր ընդդիմությունը հարուստ է իշխանությունից, ուր ԱԺ-ի 30-40%-ն ընդդիմությունն է․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Մենք որևէ մեկի անմեղության կանխավարկածը չենք խախտում»,- անդրադառնալով իր գրառումներումների վերաբերյալ Factor TV-ի հարցին՝ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Factor TV-ն մասնավորապես հետաքրքրվել էր. «Վերջին մեկ ամսվա ընթացքում մենք ամենօրյա, անգամ ամենժամյա ռեժիմով տեսնում ենք Ձեր կողմից, Ձեր թիմակիցների կողմից ՀՀ քաղաքացիների անմեղության կանխավարկածի խախտումներ։ Ավելին՝ Ձեր բազմաթիվ գրառումներ ուղղակիորեն իրավապահ համակարգի, տվյա դեպքում՝ դատարանին ուղղորդելու ցուցումներ կարող են ընկալվել։ Ավելին՝ ԱԺ-ն, առանց ընդդիմության, ՔՊ ձայներով ընդունեց մի հայտարարություն, որի չորրորդ կետում ասված է. «Բոլոր այն քաղաքական ուժերն ու կազմակերպությունները, որոնք Հայաստանի Հանրապետությունում ծավալում են քաղաքական գործունեություն, պետք է աներկբայորեն դատապարտեն այս ահաբեկչության փորձը»։ Այն, որ հակաօրինական որևէ գործողություն, առավել ևս ահաբեկչությունը, դատապարտելի է, անգամ քննարկելի չէ, բայց քանի դեռ չկա դատարանի վճիռը, Դուք ինչպե՞ս եք որոշում և հայտարարում, որ այդ մարդիկ ահաբեկիչներ են։ Լավ, եթե վստահ եք որ դա այդպես է, ինչու չեք սպասում և թողնում, որ Ձեր նշանակած կադրերով իրավապահ համակարգը կատարի իր աշխատանքը և հանրության մոտ անգամ ամենանվազ կասկածի տեղ չմնա, որ դատարանի վրա ճնշում եք բանեցնում։ Ի վերջո, միթե՞ հնարավոր է ժողովրդավարության համար պայքարել հակաժողովրդավարական մեթոդներով»։

Հարցին ի պատասխան վարչապետն այլ երկրների օրինակներ բերելով՝ ընդգծեց, պետք է տարբերակել իրավական և քաղաքական գնահատականները.

«Նման երկիր չկա, որ տեսնի իրավապահ մարմիններն ինչ նյութեր են հրապարակում ու սուս տեղում նստի, ասի՝ սուսեք, տեսնենք դատարանն ինչ կորոշի։ Միջազգային մամուլում ամեն օր տասնյակ նման թեմաներով հրապարակումներ, կարծիքներ, մեկնաբանություններ կան, մենք ո՞ւմ անմեղության կանխավարկածն ենք խախտել։ Առաջադրված է ահաբեկչության նախապատրաստության մեղադրանք, դրան տրվում էր քաղաքական գնահատական, ի՞նչն է խնդիրն այստեղ»։

Մանրամասները՝ տեսանյութում։