Լուր ունեմ Ձեզ համար, լավ, թե վատ՝ չգիտեմ, բայց իրականում Աստված որդի ունի՝ Հիսուս Քրիստոսը․ Փաշինյանը՝ լրագրողին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.11.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 5-ի դրությամբ
05.11.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
05.11.2026 | 00:08
Ինչ է որոշել ընդդիմությունը. Նարեկ Կարապետյանը հանդիպումից հետո մանրամասներ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:40
Մհեր Արմենիային վտարում են տնից. երգիչը մանրամասներ է հայտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:30
Եվրահանձնաժողովը հայտարարում է՝ Ուկրաինան և Մոլդովան կշարունակեն ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, Վրաստանինը փաստացի դադարեցված է
04.11.2026 | 23:21
Էրդողանի կուսակցությունն արձագանքել է ՌԴ-ի՝ Թյուրքական պետությունների կազմակերպությանը միանալու առաջարկին
04.11.2026 | 23:13
Ընդդիմադիրները հավաքվել են քննարկման Սամվել Կարապետյանի տանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 22:58
Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.11.2026 | 22:27
Ադրբեջանը նախատեսում է 2027 թվականին պաշտպանական ծախսերի համար հատկացնել մոտ 2,5 միլիարդ դոլար
04.11.2026 | 22:12
Զրպարտում են. մենք մեզնի՞ց էինք հափշտակում. Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:59
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
04.11.2026 | 21:47
Ինչ են քննարկել Արման Սարոյանը և ՔՊ-ականները. ԱԺ-ում փակ հանդիպում է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:32
Միացյալ Թագավորությունը հայկական ապրանքների նկատմամբ արտոնյալ ռեժիմ է սահմանել
04.11.2026 | 21:28
Երևանում մեկնարկում է Շեքսպիրյան 18-րդ միջազգային փառատոնը․ կմասնակցեն հինգ երկրի թատերախմբեր
Բոլորը

«Լուր ունեմ Ձեզ համար, լավ, թե վատ՝ չգիտեմ, բայց իրականում Աստված որդի ունի՝ Հիսուս Քրիստոսը և ամբողջ քրիստոնեական ուսմունքը կառուցված էր հենց դրա վրա»,- այսպես արձագանքեց Նիկոլ Փաշինյանը լրագրողի այն հարցին՝ թե հնարավո՞ր է՝ մի օր վարչապետը որոշի «Աստծուն փոխարինելով Ալլահով», քանի որ պարզվի՝ «Աստված զավակ ունի»։

«Հիսուս Քրիստոսը ոչ միայն Աստված է և Աստծո որդի, Հիսուս Քրիստոսը ինձ համար իդեալ է: Այսինքն՝ Հիսուս Քրիստոսը մարդացած Աստված է և ինձ համար իդեալ է: Հիսուս Քրիստոսն իմ հարազատն է, Հիսուս Քրիստոսն իմ ուսուցիչն է, Հիսուս Քրիստոսն իմ Աստվածն է, Հիսուս Քրիստոսն իմ ինքնությունն է, Հիսուս Քրիստոսն իմ հոգին է, Հիսուս Քրիստոսն իմ սիրտն է, Հիսուս Քրիստոսն իմ միտքն է: Ես ապրում եմ Հիսուս Քրիստոսով և ես հավատում եմ, որ Հիսուս Քրիստոսն ինձ առաջնորդում է: Չգիտեմ՝ ինչքանով եմ կարողանում ես առաջնորդվել: Ցավոք, ես չեմ կարող, ես մեղավոր մարդ եմ, բոլոր մարդիկ մեղավոր են, ես՝ առավել ևս, բայց Հիսուս Քրիստոսն ինձ համար բացարձակ արժեք է»։

Փաշինյանի խոսքով՝ իր կյանքը փոխվել այն ժամանակ, երբ բացել է Նոր Կտակարանի առաջին էջը.

«Ես իմ գրադարանում ունեմ Աստվածաշնչեր և Նոր Կտակարաններ, բայց ես երբեք իմ սեղանին չեմ ունեցել այնպիսի գրքեր, որոնք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից հրատարակված չեն։ Եվ երբեք չեմ ունեցել, սկզբունքորեն, որովհետև ինձ համար կարևոր է լինել հայ առաքելական եկեղեցու դավանաբանության մեջ»։

Մանրամասները՝ տեսանյութում։