Լավրովն արձագանքել է Դոնալդ Թրամփի՝ 50-օրյա վերջնագրի մասին հայտարարությանը

Լուրեր

06.10.2026 | 14:23
Ռաֆինյան երկարաձգել է «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. Աղբյուր
06.10.2026 | 14:14
«Դուք սաղ կյանքում թուրքերենի շարադրություն եք գրել», «Խելոք պուպուի պես գրում եք», «Խառնում ես»․ լեզվակռիվ Կարապետյանի ու Ռուբինյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:05
Բուլղարիայի ափերին ԱԹՍ-ները հարվածել են երկու նավի․ դրանցից մեկը խորտակվել է, անձնակազմը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:57
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:49
Հոկտեմբերի 6-ի երեկոյան և 7-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են հորդառատ անձրևներ
06.10.2026 | 13:40
Բաքուն հայտնել է, որ Սև ծովում բեռնատար նավի վրա ԱԹՍ-ի հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել, ևս մեկը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:32
Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 13:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է, արծաթինն ու պլատինինը՝ աճել
06.10.2026 | 13:24
Որ մի քիչ ջանք թափեմ, էնքան կպայմանավորվեմ Ձեզ հետ․ Ռուբեն Ռուբինյանը՝ Քրիստինե Վարդանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:18
Հայաստանը և Cerebras-ը քննարկել են AI ենթակառուցվածքների ոլորտում համագործակցությունը
06.10.2026 | 13:06
Նաիր Թիկնիզյան. «Հպարտ եմ մեր հավաքականով»
06.10.2026 | 12:58
Պետք է տանել «ԱԱԾ պադվալ» և տասնամյակներով պահել. Նարեկ Կարապետյանը` ադրբեջանցի զինվորի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:47
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:46
Հայաստանը թույլ չի տա իր տարածքն օգտագործել Իրանի դեմ ուղղված գործողությունների համար․ Միրզոյանը՝ Ղալիբաֆին
06.10.2026 | 12:37
TRIPP-ի զարգացմանը զուգահեռ սպասվում է Հայաստան–Թուրքիա սահմանի բացում․ Փաշինյան
Բոլորը

Մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը Ռուսաստանի կողմից Ուկրաինայում իրավիճակը կարգավորելու համար 50 օրվա ընթացքում գործարք կնքելու անհրաժեշտության մասին՝ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ Մոսկվան ցանկանում է հասկանալ, թե «ինչ է թաքնված այս հայտարարության հետևում», փոխանցում է Ինտերֆաքսը։

«Նախկինում 24 ժամ էր, եղել է 100 օր. մենք անցել ենք այս ամենի միջով և իսկապես ուզում ենք հասկանալ, թե ինչն է մոտիվացնում Միացյալ Նահանգների նախագահին։ Պարզ  է, որ նա գտնվում է Եվրամիության և ՆԱՏՕ-ի ներկայիս ղեկավարության կողմից հսկայական, ես կասեի՝ անպարկեշտ ճնշման տակ, որոնք անվերապահորեն աջակցում են Զելենսկիի պահանջներին՝ շարունակել նրան մատակարարել ժամանակակից զենքերով, այդ թվում՝ հարձակողական, արևմտյան երկրների հարկատուներին ավելի մեծ վնաս հասցնելու հաշվին»,- ասել է նա մամուլի ասուլիսում։

Լավրովը նշել է, որ Ռուսաստանը միշտ գործում է իր ազգային շահերին համապատասխան, և Ուկրաինայում ռազմական գործողությունը նպատակ ունի պաշտպանել դրանք։

«Մենք, ընդհանուր առմամբ, երբեք մեր գիծը չենք կառուցում ազգային շահերին, երկրի անվտանգության ապահովմանը վնաս հասցնելով։ Եվ հատուկ ռազմական գործողությունը հենց դրան է ուղղված՝ արմատից, սաղմնային շրջանում վերացնել այն սպառնալիքները, որոնք Հյուսիսատլանտյան դաշինքը ստեղծել է ոչ թե մեկ օրում, ոչ թե մեկ տարում, այլ տասնամյակներ շարունակ՝ ուղիղ մեր սահմանների վրա»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ Թրամփը Ռուսաստանին 50 օր ժամանակ է տվել Ուկրաինայի հարցով համաձայնության հասնելու համար, հակառակ դեպքում՝ սպառնալով երկրորդային մաքսատուրքեր սահմանել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի