Բրյուսելում հանդիպել են Հայաստանի և Բելգիայի վարչապետները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.11.2026 | 12:10
1-ամսյա կալանք՝ Կարապետյանին // Գյումրիում հայտնաբերվել է ԱՄՆ-ի հետախուզվող քաղաքացին․ ԼՈՒՐԵՐ
05.11.2026 | 12:07
Ծանրամարտի ԱԱ. Ալինա Սուքիասյանը զրո ստացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 11:59
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
05.11.2026 | 11:58
63-ից 72 տարեկան քաղաքացիների տնտեսական ներուժի ծրագիր կիրականացվի. 400 մլն դրամ հատկացվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 11:40
Զելենսկին ԱՄՆ ընտրություններից հետո Ուկրաինային աջակցելու դրական տեղաշարժեր է ակնկալում
05.11.2026 | 11:25
Գագիկ Ծառուկյանը ևս 3 ամսով կմնա կալանքի տակ
05.11.2026 | 11:20
9 գոլ խփած «Կոմոն» ռեկորդ է սահմանել Չեմպիոնների լիգայում
05.11.2026 | 11:16
Տավրոս Սափեյանը դատի է տվել Իրինա Յոլյանին․ պահանջում է ԱԺ ամբիոնից հերքում և 3 մլն դրամ
05.11.2026 | 11:11
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Ռյազանի նավթավերամշակման գործարանն ու Wildberries-ի պահեստը հրդեհվել են
05.11.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 10:48
Վենսը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը հանրապետականների պարտության պատճառն է ընտրություններում
05.11.2026 | 10:37
Աշտարակ համայնքին է վերադարձվել շուրջ 1,2 մլրդ դրամ արժողությամբ 33,7 հա հողատարածք
05.11.2026 | 10:24
«Ուրարտու». «Այս որոշումը հակասում է հայկական ֆուտբոլի շահերին»
05.11.2026 | 10:15
Սամվել Կարապետյանը կալանավորվեց մեկ ամսով
05.11.2026 | 10:08
Կարեն Խաչանովը դուրս է մնացել Փարիզի «Մասթերսից»
Բոլորը

Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի և Բելգիայի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Բարտ Դը Վեվերի հանդիպումը։

ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են Հայաստան-Բելգիա հարաբերությունների օրակարգային մի շարք հարցեր:

«Կողմերը գոհունակություն են հայտնել քաղաքական երկխոսության դինամիկ բնույթից և կարևորել առևտրատնտեսական գործընկերության զարգացման, ներդրումների, բիզնես կապերի ընդլայնման ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը:

Բելգիայի վարչապետը հայտնել է իր երկրի աջակցությունը Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների զարգացման գործում` վստահություն հայտնելով, որ ՀՀ վարչապետի Բրյուսել այցը նոր ազդակ կհաղորդի երկկողմ համագործակցության զարգացմանը:

Վարչապետ Փաշինյանը գոհունակություն է հայտնել այսօր տեղի ունեցած հանդիպումների արդյունքներից և ընդգծել ՀՀ Կառավարության հանձնառությունը` զարգացնելու գործակցությունը ԵՄ-ի հետ, այդ թվում` ինստիտուցիոնալ բարեփոխումների արդյունավետ առաջմղման ուղղությամբ:

Նիկոլ Փաշինյանը և Բարտ Դը Վեվերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների, այդ թվում` Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի շուրջ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Բրյուսել ավարտվել է»,- ասված է հաղորդագրությունում։