Тamara food-ի չորս արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է

Լուրեր

06.10.2026 | 10:42
Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Իսպանիայի Սեգունդայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:39
Ուկրաինան ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Մոսկվային ու Մոսկվայի մարզին․ զոհվել է երկու մարդ
06.10.2026 | 10:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 10:20
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 6-ի դրությամբ
06.10.2026 | 10:07
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի հետ ոչ-ոքիի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
06.10.2026 | 09:31
ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Երևանի երեխայի խնամքի կենտրոնում
06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
Բոլորը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել «Թամարա ֆուդ» ՍՊԸ-ին պատկանող մսամթերքի արտադրամասում։ Այս մասին տեղեկացնում է ՍԱՏՄ-ն:

Ստուգման ընթացքում լաբորատոր փորձաքննության են հանձնվել նմուշներ մսամթերքի առկա արտադրատեսակներից։

«Ուսումնասիրությամբ բոլոր նմուշներում հայտնաբերվել են խախտումներ. «Խինկալի խոր սառեցված» (արտադրված՝ 26․06․2025) արտադրատեսակի նմուշը՝ «Բորբոսասնկեր», «Պելմենի ընտանեկան» (արտադրված՝ 12․06․2025) և «Իշլի քյուֆթա» (արտադրված՝ 01․07․2025) արտադրատեսակների նմուշները՝ Listeria monocytogenes, «Մսով լցոնված բլինչիկ» (արտադրված՝ 27․06․2025) արտադրատեսակի նմուշը՝ «ՄԱՖԱնՄՔ» (մեզոֆիլային աերոբ և ֆակուլտատիվ անաերոբ միկրոօրգանիզմների քանակություն) և ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ), ցուցանիշներով չեն համապատասխանել Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին (ապրանքանիշը՝ Tamara food):

«Թամարա ֆուդ» ՍՊԸ-ի մսամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ նշված արտադրատեսակների արտադրությունը, կասեցվել է մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը»,- ասված է հաղորդագրությունում:

Ընկերությանը տրվել է խմբաքանակների իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին կարգադրագիր: