Ժաննա Անդրեասյանը Վրաստանի իր պաշտոնակցին առաջարկել է դիտարկել ուսանողների, դասավանդողների և հետազոտողների փոխանակման ծրագրեր

Լուրեր

05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
05.10.2026 | 20:25
2026 թվականին Ադրբեջանում ոչ մարտական ​​պայմաններում առնվազն 44 զինծառայող է զոհվել
05.10.2026 | 20:12
Արաղչին Միրզոյանին հայտնել է Իրանի պատրաստակամությունը՝ շարունակել բազմակողմ համագործակցությունը, այդ թվում՝ 3+3 ձևաչափով
05.10.2026 | 20:00
Ալիևը կփորձի ՀՀ-ից վերադարձնել ադրբեջանցի զինծառայողին․ նրա դիմաց՝ մեր բոլոր գերիներին պետք է ազատի․ Տաթևիկ Հայրապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 19:48
Ոստիկանության անունից քաղաքացիներին կեղծ հաղորդագրություններ են ուղարկում. ՆԳՆ-ն զգուշացնում է
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն աշխատանքային այցով մեկնել է Վրաստան։ Թբիլիսիում Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գիվի Միքանաձեին։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։

«Շնորհավորելով գործընկերոջը Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝

ԿԳՄՍ նախարարը վստահություն է հայտնել, որ Գիվի Միքանաձեի գործունեության արդյունքում կրթության, գիտության և երիտասարդության ոլորտներում երկկողմ հարաբերությունները կամրապնդվեն շարունակական զարգացման օրակարգով։

Երկկողմ հարաբերությունների զարգացումն ապահովելու նպատակով ԿԳՄՍ նախարարն առաջարկել է զարգացնել և ընդլայնել կրթության, գիտության և երիտասարդության քաղաքականության բնագավառներում համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությունները: Ժաննա Անդրեասյանը շեշտել է, որ Թբիլիսի այցի ճանապարհին հանդիպել է Հայաստանի և Վրաստանի երիտասարդներին, որոնք այս օրերին հավաքի են մասնակցում ՀՀ երիտասարդական մայրաքաղաք Ապարանում։

Ողջունելով երիտասարդական համաժողովի անցկացումը՝ Գիվի Միքանաձեն ընդգծել է վերջինիս ամենամյա ձևաչափով անցկացնելու հնարավորությունը՝ հայ և վրացի երիտասարդների միջև հաղորդակցման, գիտելիքների ու փորձի փոխանակման, ինչպես նաև համատեղ նախաձեռնությունների իրականացման նպատակով։ Վրացական կողմի հրավերով ՀՀ 25 երիտասարդներ օգոստոսի 8-12-ը նաև ամառային ճամբարի կմասնակցեն Անակլիայում։

Կողմերն առաջարկել են դիտարկել երկու երկրների միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների միջև Erasmus ծրագրով համատեղ ծրագրային նախաձեռնություններ իրականացնելու հնարավորությունները, ինչպես նաև քոլեջների միջև համագործակցությունը՝ հատկապես շինարարություն մասնագիտությամբ:

Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև միջպետական կրթաթոշակային ծրագիրը, որի շրջանակում ՀՀ քաղաքացիները հնարավորություն են ստանում բարձրագույն կրթություն ստանալ Վրաստանի բուհերում, իսկ Վրաստանի քաղաքացիները՝ ՀՀ բուհերում: Կարևորվել է նաև այդ կրթաթոշակային տեղերի հատկացումը երկու պետությունների բուհերում հայագիտություն և վրացագիտություն ուսումնառելու համար:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդգծել է՝ Ապարանում անցկացվող հավաքի շրջանակում վրացի երիտասարդները հետաքրքրվել են Հայաստանում տարաբնույթ նախաձեռնությունների մասնակցելու հնարավորությամբ։ Երիտասարդական հավաքների և ֆորումների անցկացումը կողմերը կարևորել են նմանօրինակ կրթաթոշակային ծրագրերի վերաբերյալ իրազեկվածությունը բարձրացնելու համատեքստում։

Շեշտվել է գիտության ոլորտում համատեղ կրթագիտական ծրագրերի իրականացման կարևորությունը, որը հնարավոր է դիտարկել նաև «Հորիզոն Եվրոպա» ծրագրի շրջանակում:

Կարևորելով նաև միջբուհական համագործակցությունը երկու պետությունների միջև՝ Ժաննա Անդրեասյանն առաջարկել է դիտարկել ուսանողների, դասավանդողների և հետազոտողների փոխանակման ծրագրեր, ինչպես նաև համատեղ հետազոտական նախաձեռնություններ իրականացնելու հնարավորությունը: ԿԳՄՍ նախարարն անդրադարձ է կատարել նաև «Ակադեմիական քաղաք» ռազմավարական նախաձեռնությանը և հրավիրել իր գործընկերոջը հոկտեմբերին Երևանում կայանալիք խորհրդաժողովին։
Կողմերն անդրադարձել են նաև երկկողմ հետարքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի։