Բաքվում Արցախի ղեկավարների շինծու գործերով նիստում «տուժողներ» են ցուցմունքներ տալիս

Լուրեր

06.10.2026 | 11:38
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:36
Օվերչուկն ու Մուստաֆաևը քննարկել են առևտրատնտեսական համագործակցությունն ու «Հյուսիս–Հարավ» միջանցքի զարգացումը
06.10.2026 | 11:35
«Ա՛ղբ»․ ԱԺ նիստերի դահլիճում իրավիճակը չի հանդարտվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:31
Արի, տեսնեմ՝ ինչ ես ասում․ ԱԺ դահլիճում իրավիճակը դարձյալ լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:27
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեում Դնեպր գետի վրայով անցնող կամուրջներից մեկին․ 5 մարդ տուժել է
06.10.2026 | 11:24
Դուրս եմ հանելու, հետո՝ դուրս շպրտեմ, հետո՝ խմբակային ցույց տանք, թե որը որից հետո ա․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:18
Ազգային ժողովի հրմշտոցը՝ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՎ
06.10.2026 | 11:16
Հայ բռնցքամարտիկները հաղթանակներ են տարել պատանեկան ԵԱ-ում
06.10.2026 | 11:08
Ռուբիոն բարձր է գնահատել Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Ադրբեջանի հանձնառությունը
06.10.2026 | 11:06
Ինչպես է ՊՊԾ-ն փորձում բաժանել միմյանց հարվածող պատգամավորներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:00
Փաշինյանը ելույթ է ունենում ՀՀ-ՄԹ բիզնես համաժողովին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:58
Հայաստանը ՄԱԿ-ում կոչ է արել հակաահաբեկչական պայքարը չդարձնել քաղաքական շահարկումների գործիք
06.10.2026 | 10:53
Հրմշտոց՝ ԱԺ-ում. անվտանգության աշխատակիցներին դահլիճ հրավիրեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:49
ՊԵԿ-ը քննարկել է հարկային և մաքսային բարեփոխումների հաջորդ փուլը
06.10.2026 | 10:42
Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Իսպանիայի Սեգունդայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Բաքվի զինվորական դատարանում ընթանում է Արցախի ղեկավարների ու տարբեր պաշտոնյաների նկատմամբ հարուցված  շինծու գործերով հերթական նիստը։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ դարձյալ, այսպես կոչված, «տուժողներ» են ցուցմունքներ տալիս։

«Տուժող» Մեհրիբան Բեքիրովան, մասնավորապես, պատմել է, թե, իբր, «Խոջալուի ցեղասպանության ժամանակ՝ 1992 թվականի փետրվարի 25-ի լույս 26-ի գիշերը, իրեն պատանդ են վերցրել հայկական զինված ուժերը, տարել Ստեփանակերտ և պահել 10 օր»։ Այդ ժամանակ նա ունեցել է 4 փոքր երեխա։

Բեքիրովան ասել է, թե իր մեկուկես տարեկան որդին գլխի շրջանում ստացել է բեկորային վերք, իսկ ինքը, իբր, «գերության մեջ խոշտանգումների է ենթարկվել, պահանջել են, որ նա տեղեկություններ տրամադրի իր ամուսնու՝ Աբդուլլա Գամզաևի մասին», որն աշխատել է որպես ոստիկան Իվանյանի օդանավակայանում։

Պատասխանելով դատախազի հարցին՝ Բեքիրովան ասել է, թե, այսպես կոչված, «ցեղասպանությունից առաջ էլ Խոջալուն պարբերաբար հրետակոծվել է, թաքնվել են նկուղում, որտեղ էլ փետրվարի 23-ին ինքը երեխա է ունեցել»։

Մեկ այլ «տուժող» Էվեզ Աբբասովն էլ հայտնել է, որ Կրկժանի բնակիչ է և 1989 թվականին, իբր, հայերը նռնակ են նետել իր և իր եղբոր վրա։

«Ես երրորդ դասարանում էի սովորում, եղբայրս՝ առաջինում։ Մեզ մոտեցան մի խումբ մարդիկ և ասացին, որ մենք վրեժ կլուծենք ադրբեջանցիներից։ Երբ ես փորձեցի օգնություն կանչել, նրանք նռնակ նետեցին մեզ վրա։ Եղբայրս մահացավ, իսկ ես ծանր վիրավորվեցի։ Ես բուժվել եմ Շուշի, Աղդամ և Բաքու քաղաքների հիվանդանոցներում»,- ասել է նա։

Դատական նիստը շարունակվում է։

Հիշեցնենք, որ  նախօրեին տեղի ունեցած նիստում նույնպես, այսպես կոչված, «տուժողներ» էին ցուցմունք տվել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի